Արծրուն Բերբերյան

հայ արծաթագործ

Արծրուն Արմենակի Բերբերյան (դեկտեմբերի 22, 1925(1925-12-22)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունվարի 1, 1994(1994-01-01)[1], Երևան, Հայաստան[1]), հայ արծաթագործ։ Մետաղների (արծաթ, բրոնզ, պղինձ, փիրուզ և այլն), թանկարժեք քարերի, ապակու, փայտի գեղեղարվեստական մշակման տարբեր եղանակներով (ֆիլիգրան, փորագրություն, ապլիկացիա և այլն) ստեղծել է վզնոցներ, սկուտեղներ, սափորներ, զարդաքանդակներ[2]։

Արծրուն Բերբերյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 22, 1925(1925-12-22)[1]
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհունվարի 1, 1994(1994-01-01)[1] (68 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունոսկերիչ
ԱշխատավայրԺողովրդական արվեստի թանգարան և Էրեբունի թանգարան

Կենսագրություն խմբագրել

Արծրուն Բերբերյանը ծնվել է 1925 թվականին, Թիֆլիսում, 1914 թվականին Վանից ներգաղթած և Թիֆլիսում հաստատված Բերբերյանների ընտանիքում։ Բերբերյանները տեղափոխվել են Թավրիզ, որտեղ հայկական դպրոցների փակվելու պատճառով Արծրունի ուսումը կիսատ է մնացել։ Հայրը նրան տվել է արհեստ սովորելու Թավրիզում հաստատված վանեցի արծաթագործների մոտ։ Աշակերտել է արծաթագործներ Ատոմ Սապոնջյանին և Փանոս Ժամհարյանին։ 1946 թվականին մեկնել է Թեհրան, որպես վարպետ աշխատել Խոսրով Կոտիկյանի արհեստանոցում։ 1956 թվականին Պարսկաստանից ներգաղթել է Հայաստան, զբաղվել Ուրարտական-Արարատյան արվեստի վերականգնմամբ։ Երևանում ընդգրկվել է ժողովրդական ստեղծագործողների տան աշխատանքներում, մետաղի գեղարվեստական մշակման դասեր տվել Երևանի ուսումնարաններից մեկում, Էրեբունի թանգարանում աշխատել որպես վերականգնող[3]

Մետաղների (արծաթ, բրոնզ, պղինձ, փիրուզ և այլն), թանկարժեք քարերի, ապակու, փայտի գեղարվեստական մշակման տարբեր եղանակներով (ֆիլիգրան, փորագրություն, ապլիկացիա և այլն) ստեղծել է «Ծխախոտատուփ» (1942), «Ծաղկաման» (1944), «Բուրվառ» (1964), «Գավաթ» (1970), «Վան» (վզնոց, 1971), «Աղթամար» (սկուտեղ, 1972), «Արգիշտի» (սափոր, 1973), «Սափոր» (1976), «Թեյշեբա»[4] և այլն, նաև գեղարվեստական զարդաքանդակներ՝ («Կենաց ծառ» 1973, 1974)։ Գործերից պահվում են Սարդարապատի ազգագրական թանգարանում, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում (Մոսկվա), Սուրբ Էջմիածնի վեհարանում, ՀԺԱԹ-ում և այլուր[2]։

Բերբերյանի աշխատանքները՝ դեկորատիվ-կիրառական արվեստի բազմաթիվ գործեր, դիտել են Մոսկվայի, Լենինգրադի, Ռոտերդամի, Դորտմունդի, Ժնևի, Լոզանի, Ռեյկյավիկի, Հելսինկիի, Կոպենհագենի և այլ քաղաքների արվեստասերները։ Նրա մի շարք ստեղծագործություններ մշտապես ցուցադրվում են Երևանի, Մոսկվայի, Լենինգրադի, Դետրոյտի և այլ թանգարաններում։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Բերբերյանն արժանացել է ժողովրդական ստեղծագործողների հանրապետական, համամիութենական և միջազգային փառատոների դափնեկրի կոչման, պարգևատրվել դիպլոմներով, բրոնզե (1973) և ոսկե մեդալներով (1975, 1977)։

Մահ խմբագրել

Արծրուն Բերբերյանը մահացել է 1994 թվականին, Երևանում։

Մեջբերումներ Ա. Բերբերյանի մասին խմբագրել

  Արծրուն, սիրելիս Քեզ, քո գործը տեսնելիս, նորից հասկանում ես, թե ինչումն է կայանում մեր ազգի գոյությունը։ Իհարկե, միայն ստեղծագործ միտքը և հավատը լավին, գեղեցիկին։ Կեցցե՛ս, հայի զավակ։ Քեզ արվեստի մեծ հաղթանակ, մեծ ճանապարհ դեպի Վան։  
  Ուրախ եմ... դուռը բացել ոսկեձեռ արծաթագործ վասպուրականցի հայրենակցիս։ Հրաշագործի, վաղեմի հեքիաթս վերակենդանացնողիս հեքիաթի դուռը բացեցի...Թատրոն եմ հրավիրում, Վանում հանդիպել եմ ցանկանում։  
  Երբ նայում ես Արծրուն Բերբերյանի աշխատանքներին, սիրտդ լցվում է հպարտությամբ հայրենիքիդ համար։ Նրա շատ աշխատանքներ կարող են իրավամբ տեղ զբաղեցնել համաշխարհային մշակույթի գլուծգործոցների կողքին։ Խոնարհվում և բարեմաղթում եմ քեզ քո վեհ գործում։
- Ալբերտ Ստեփանյան (նախարար, որի շնորհիվ հատկացվեց արվեստանոցը)[3]
 
  Շատ ուրախ եմ, որ իմ հայրենակից և ազգական Արծրուն Բերբերյանը հասել է այսպիսի բարձունքների։ Հասել է իր ուժերով, իր գործը սիրելու և նրան նվիրվելու տոկունությամբ։ Այս հարկի տակ, Նոր Երևանի կենտրոնում հառնել-վերածնվել է Վան-Վասպուրականի ոգին, ավելի ճիշտ՝ ուրարտական Տուշպա-Տոսպի ոգին, որը երևի նույնպես փոքրիկ մի ապացույց է այն մեծ իրողության, որ վասպուրականցիները իրենց արյան ու արվեստի մեջ կրում են ուրարտացի նախնիների գեներն ու շնորհները։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 227.
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 227։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Արծրուն Արմենակի Բերբերյան». matyan.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  4. «Գավաթ «Թեյշեբա»». Հայկական գանձարան. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.

Գրականություն խմբագրել

  • Արծրուն Բերբերյան։ Ալբոմ, Գրիգորյան Պերճ, Յազիչյան Ա. Գ, Սահակյան Մ. Վ., Երևան, Սովետական գրող, 1988։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծրուն Բերբերյան» հոդվածին։