Արիֆ Իմրան օղլի Բաբաև (ադրբ.՝ Arif İmran oğlu Babayev, փետրվարի 20, 1938(1938-02-20), Sarıhacılı, Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի խանենդե, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1989), պրոֆեսոր (1996), Ադրբեջանի ազգային կոնսերվատորիայի «Մուղամ» բաժնի վարիչ[1];

Արիֆ Բաբաև
Բնօրինակ անունArif Babayev
Ի ծնե անունԱռիֆ Իմրան օկլի Բաբաև
Ծնվել էփետրվարի 20, 1938(1938-02-20) (86 տարեկան)
Sarıhacılı, Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ադրբեջան
ԺանրերԺողովրդական երգեր
Մասնագիտություներգիչ, Խանենդե
Գործիքներվոկալ
Գործունեություն1960–մինչ օրս
ԱշխատավայրԱդրբեջանի պետական ակադեմիական ֆիլհարմոնիա և Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն
ԿրթությունԱդրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան (1962)
Պարգևներ
«Անկախություն» շքանշան, Պատվո շքանշան, «Փառքի» շքանշան,
, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ և “Gizil Chinar” International Award
 Arif Babayev (xanəndə) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Արիֆ Բաբաևը ծնվել է 1938 թվականի փետրվարի 20-ին Աղդամի մոտ գտնվող Սարիհաջիլի գյուղում։ 1962 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական մշակույթի և արվեստի ինստիտուտը։ Աշխատել է 1963-1966 թվականներին Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիայում, իսկ 1966 թվականին ՛Ադրբեջանի պետական օպերայի և բալետի թատրոնում։ 1982 թվականին սկսեց աշխատել Բյուլ-բյուլի անվան երաժշտական դպրոցում որպես մուղամի ուսուցիչ։ Ավելի ուշ, 1984 թվականին նա ընդունվել է Բաքվի երաժշտական ակադեմիա, որպես մուղամի ուսուցիչ։ 1990 թվականին երաժշտության պատմության մեջ առաջին անգամ նրան շնորհվել է մուղամի պրոֆեսորի կոչում[2]։

Ժողովրդական արտիստ Արիֆ Բաբաևը ներկայումս Ադրբեջանի ազգային կոնսերվատորիայի «Մուղամ» բաժնի ղեկավարն է։ Նա նաև Ադրբեջանի Խազար համալսարանի ուսուցիչ է։

Արիֆ Բաբաևի երգացանկում հատուկ տեղ են զբաղեցնում «Սեգյահ», «Արազբարի», «Կատար», «Ղարաբաղյան շիքյաստե», «Շուռ» և այլ մուղամներ[3]։

Կոչումներ և պարգևներ խմբագրել

  • Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1978),
  • Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1989),
  • «Փառքի» շքանշան (1998),
  • «Պատվի» շքանշան (2018),
  • «Անկախության» շքանշան (2008);

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել