Ադրբեջանի ազգային կոնսերվատորիա

Ադրբեջանի ազգային կոնսերվատորիա (ադրբ.՝ Azərbaycan Milli Konservatoriyası), Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարարության երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություն Բաքվում։ Երաժշտական բարձրագույն դպրոցը ստեղծվել է 2000 թվականի հունիսի 13-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի հրամանագրով։ Սիավուշ Քերիմին նշանակվել է Կոնսերվատորիայի ռեկտոր[1][2]։

Ադրբեջանի ազգային կոնսերվատորիա
Տեսակհամալսարան
Միջազգային անվանումNational Conservatory of Azerbaijan
Հիմնադրված է2001
Տիպկոնսերվատորիա
ՌեկտորՍեյավուշ Քերիմի
Երկիր Ադրբեջան
ՏեղագրությունԲաքու
ՀասցեAZ 1073, Բաքու, Յասամալ թաղամաս, Ալեսգեր Ալեքպերով փողոց 7
Կայքconservatory.edu.az
Ադրբեջանի ազգային կոնսերվատորիա (Ադրբեջան)##
Ադրբեջանի ազգային կոնսերվատորիա (Ադրբեջան)
Ադրբեջանի ազգային կոնսերվատորիա, Ադրբեջան

Կոնսերվատորիայի կարևոր առաքելությունն է` պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումը հանրապետության երաժշտական կյանքի բազմաճյուղ ոլորտներում` կատարողներ, կոմպոզիտորներ, երաժշտագետներ, երաժշտական խմբերի ղեկավարների, մշակութային կյանքի կազմակերպիչների և այլն։

Գիտական լաբորատորիա

խմբագրել

2003 թվականին Ազգային կոնսերվատորիայի կազմում ստեղծվել է գիտահետազոտական լաբորատորիա «Ազգային գործիքների բարելավում»։ 2011 թվականի դեկտեմբերի 28-ին Մուղամի միջազգային կենտրոնում տեղի ունեցավ հետազոտական լաբորատորիայի կողմից բարելավված գործիքների ներկայացում[3]։

Գրադարան

խմբագրել

Հետպատերազմյան տարիներին կազմվել է հազվագյուտ լարային նվագարանների հարուստ հավաքածու։

Կոնսերվատորիայի գրադարանն ունի շուրջ 6000 նոտային և գրքային ֆոնդ, մեծ ձայնադարան՝ դասական և ժամանակակից երաժշտության ձայնագրություններով։

Բաժիններ

խմբագրել
  • Երաժշտության պատմություն և տեսություն
  • դաշնամուր
  • նվագախմբային գործիքներ
  • խմբավարություն
  • կոմպոզիցիա
  • երաժշտագիտություն

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Условия и процедуры приема иностранных студентов». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  2. https://books.google.az/books
  3. В Баку состоялась презентация усовершенствованных народных инструментов