Ակնա (քաղաք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակնա (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղդամ (այլ կիրառումներ)
Ակնա (ադրբեջանական պաշտոնական անվանումն է՝ Աղդամ, ադրբ.՝ Ağdam), ավերված քաղաք Արցախի Հանրապետության արևելքում, Ղարաբաղի հարթավայրում[2], որը գտվում է ադրբեջանական վերահսկողության տակ։ 2020 թվականի նոյեմբերից առաջ գտնվում էր հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։ Ըստ Արցախի վարչատարածքային բաժանման՝ գտնվում է Ասկերանի շրջանում և ունի թաղամասի կարգավիճակ, ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ Աղդամի շրջանում։ 2010 թվականի նոյեմբերին Արցախի կառավարության որոշմամբ վերանվանվել է Ակնա[3]։ 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ձեռք բերված եռակողմ համաձայնագրի պայմաններով՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո։
Քաղաք | ||
---|---|---|
Ակնա | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Ասկերանի շրջան | |
Հիմնադրված է | 18-րդ դար թ. | |
ԲԾՄ | 369±1 մետր | |
Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | |
Խոսվող լեզուներ | հայերեն | |
Բնակչություն | 360 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Ավտոմոբիլային կոդ | 02 | |
Պաշտոնական կայք | ադրբեջանական պաշտոնական կայք (Հայաստանի տարածքում չի աշխատում) | |
| ||

ՊատմությունԽմբագրել
Դեռևս մ.թ.ա. 1-ին դարում՝ Տիգրան Մեծի օրոք, Ակնայի մոտ հիմնադրվել է Տիգրանակերտ բերդաքաղաքը[4][5]։
Ներկայիս քաղաքն իր ճարտարապետական, մշակութային տեսքով հիմնադրվել է 18-րդ դարում պարսիկների կողմից, որպես սովորական բնակավայր[2]։ 1828 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։ 1912 թվականին մտնում էր Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի մեջ և ուներ 629 բնակիչ[6]։ Խորհրդային շրջանում Ակնան դուրս է թողնվել ԼՂԻՄ-ի տարածքից, որի արդյունքում կազմավորվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի Աղդամի շրջանը[7]։
Քաղաքի շրջակայքում պահպանվել են հայկական պատմական հետքը փաստող մի շաք հուշարձաններ ու կոթողներ։
Արցախյան պատերազմԽմբագրել
Արցախյան պատերազմի ընթացքում Աղդամը Ադրբեջանի զինված ուժերի համար կարևորագույն հենակետ էր, որտեղից հրթիռակոծում էին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և հարակից այլ բնակավայրեր։
1993 թվականի հուլիսի 4-ից 23-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմագործողության արդյունքում Ակնան ու հարակից գյուղերը ազատագրվում են, իսկ նրա տարածքը անցնում է հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո։
2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ձեռք բերված եռակողմ համաձայնագրի պայմաններով՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին Ակնան անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո։
ՏնտեսությունԽմբագրել
ՔաղաքաշինությունԽմբագրել
Խորհրդային շրջանում քաղաքն ուներ երկաթուղային կայարան և խճուղային ճանապարհների հանգույց էր[2]։
ԱրդյունաբերությունԽմբագրել
Խորհրդային շրջանում Ակնան ուներ յուղի-պանրի, գինու, պահածոների, մետաղե իրերի ու գործիքաշինական գործարաններ[2]։
ԿրթությունԽմբագրել
Խորհրդային շրջանում քաղաքում գործում էր հանրակրթական մի քանի դպրոցներ, գյուղատնտեսական և գյուղմեքենայացման տեխնիկումներ, բժշկական և երաժշտական ուսումնարաններ, դրամատիկանան թատրոն[2]։
Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել
Ակնայի տարածքում է գտնվում Ջումա մզկիթը, որն ընդգրկված է Արցախի Հանրապետության պետական պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում։ Այն հիմնադրվել է 1870 թվականին։
Ակնայի հարակից բլրի գագաթին է գտնվում Վանքասարի եկեղեցին, որի կառուցման թվականը հայտնի չէ։
ԲնակչությունԽմբագրել
Ռուսական կայսրության կազմում գտնվող Աղդամը 1912 թվականին ուներ 629 բնակիչ։ Խորհրդային Ադրբեջանի կազմում 1968 թվականին այնտեղ արդեն բնակվում էր 18 հազար բնակիչ, 1970 թվականին՝ 21,300[2], իսկ 1989 թվականին՝ 28 հազար[8]։ 1992-1993 թվականներին քաղաքում բնակվում էր շուրջ 28․000 ադրբեջանցի։ 2010 թվականի դրությամբ քաղաքում բնակվում էր 360 հայ[9]։
Բնակչության թվաքանակի և ազգային կազմի նկարագրություն
Տարի | Բնակչություն | Ազգային կազմ | Աղբյուր |
---|---|---|---|
1923 | 1,660 | [10] | |
1926 | 7,910 | 93.6% ադրբեջանցի | [11] |
1939 | 10,746 | 83.3% ադրբեջանցի, 8.7% ռուս, 5.3% հայ | [12] |
1959 | 16,061 | 92% ադրբեջանցի, 3.6% ռուս, 3.4% հայ | [13] |
1970 | 21,277 | 94.9% ադրբեջանցի, 2% ռուս և ուկրաինացի, 2% հայ | [14] |
1979 | 23,483 | 97% ադրբեջանցի, 1.3% ռուս և ուկրաինացի, 1.2% հայ | [15] |
1989 | 28,031 | [16] | |
1991 | 39,200 | [10] | |
2005 | 0 | [9] | |
2010 | 360 | [17] |
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 169 — 1008 էջ։
- ↑ Panarmenian.net «19 տարի առաջ՝ 1993 թվականի հուլիսի 23-ին ազատագրվեց Աղդամը (Ակնա)»։
- ↑ Տիգրանակերտի պեղումները
- ↑ Արցախի Տիգրանակերտը բացում է գաղտնիքները. պեղումները կշարունակվեն։
- ↑ «Կովկասյան օրացույց», Թիֆլիս 1912։ Archived 2015-10-17 at the Wayback Machine.(ռուս.)
- ↑ Административное деление Азербайджанской ССР на 1 января 1961 года. — Баку: Азернешр, 1961. — С. 12.
- ↑ Deomscope.ru 1989 թվական. ԽՍՀՄ ազգաբնակչության մարդահամարի տվյալներ(ռուս.)
- ↑ 9,0 9,1 «Карабах: Агдам переименован в Акна»։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 6-ին։ Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 2
- ↑ 10,0 10,1 «Azərbaycan»։ pop-stat.mashke.org(անգլ.)
- ↑ «Агдамский уезд 1926»։ ethno-kavkaz.narod.ru(ռուս.)
- ↑ «Агдамский район 1939»։ ethno-kavkaz.narod.ru(ռուս.)
- ↑ «Агдамский район 1959»։ ethno-kavkaz.narod.ru(ռուս.)
- ↑ «Агдамский район 1970»։ ethno-kavkaz.narod.ru(ռուս.)
- ↑ «Агдамский район 1979»։ ethno-kavkaz.narod.ru(ռուս.)
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին։ Վերցված է 2014 թ․ հունիսի 3 (ռուս.)
- ↑ «Новости-ARMENIA Today-Карабах: Агдам переименован в Акна»։ armtoday.info։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 6-ին։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26(ռուս.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ակնա (քաղաք) կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 252)։ |