Արթուր Ռեքհեմ (անգլ.՝ Arthur Rackham, սեպտեմբերի 19, 1867(1867-09-19)[1][2][3][…], Լյուիշեմ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - սեպտեմբերի 6, 1939(1939-09-06)[1][2][3][…], Limpsfield, Tandridge, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի նկարազարդող, որ նկարազարդել է անգլերեն գրեթե ամբողջ դասական մանկական գրականությունը («Քամին ուռիների մեջ», «Ալիսը Հրաշքների աշխարհում», «Փիթեր Պենը Քենգսինգթոնի այգում»), ինչպես նաև Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազը» և Ռ. Վագների որոշ օպերաներ: Վիկտորիանական հեքիաթային նկարչության ներկայացուցիչ է: Նա բազմիցս արժանացել է ոսկե մեդալների համաշխարհային ցուցահանդեսներում: 1914 թվականին Լուվրում տեղի է ունեցել Ռեքհեմի անհատական ցուցահանդեսը:

Արթուր Ռեքհեմ
անգլ.՝ Arthur Rackham
Ծնվել էսեպտեմբերի 19, 1867(1867-09-19)[1][2][3][…]
ԾննդավայրԼյուիշեմ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանվել էսեպտեմբերի 6, 1939(1939-09-06)[1][2][3][…] (71 տարեկան)
Մահվան վայրLimpsfield, Tandridge, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոն Սիթիի դպրոց և City and Guilds of London Art School?
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, թարգմանիչ և գծանկարիչ
Ոճfairy painting?[5]
ԹեմաներՊատկերազարդում
Ուշագրավ աշխատանքներGulliver's Travels?, Bird Watching?, Mother Goose?, The Land of Enchantment? և A Midsummer-Night's Dream?
ԱմուսինEdyth Starkie?[6]
ստորագրություն
Изображение автографа
 Arthur Rackham Վիքիպահեստում

Ռեքհեմը առաջին հերթին փայլուն նկարիչ էր՝ նախապատվությունը տալով ոլորուն գալարվող գծերին՝ միահյուսված ճյուղերի, փրփրող ալիքների և մարդանման ծառերի տեսքով[7]: Նրա աշխարհը բնակեցված է տարօրինակ արարածներով, ինչպիսիք են թզուկները, էլֆերը և փերիները, ընդ որում որոշների մոտ նկատելի է դիմանկարային նմանություն հեղինակի հետ[7]: Գույները մեղմված են և խաղում են ստորադաս դեր:

Մոդեռն ոճի ներկայացուցիչ Ռեքհեմը ընդունում էր այնպիսի նկարազարդողների ազդեցությունը, ինչպիսիք են Ջորջ Քրուքշենքը և Օբրի Բերդսլին[7]: Իր հերթին, նրա ազդեցությունը զգացվում է Այդա Ռենթուլ-Աութուեյթի նկարազարդումներում, Դիսնեյի առաջին անիմացիոն ֆիլմերում[7], Թիմ Բարթոնի ֆիլմերում (որը որպես իր լոնդոնյան գրասենյակ ընտրել է Ռեքհեմի նախկին բնակարանը) և Գիլյերմո դել Տորոյի ֆիլմերում (որը ասել է, որ ոգեշնչվել է Ռեքհեմի նկարներից «Ֆավնի լաբիրինթոսը» ստեղծելիս):

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Arthur Rackham (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 RKDartists (նիդերլ.)
  5. https://www.tate.org.uk/art/art-terms/f/fairy-painting
  6. Hudson D. Arthur Rackham: His Life and WorkNYC: Charles Scribner's Sons, 1960.
  7. 7,0 7,1 7,2 7,3 The Greenwood Encyclopedia of Folktales and Fairy Tales. Volume 3. ISBN 9780313334443. Page 802.