Արթուր Փեն (անգլ.՝ Arthur Penn, սեպտեմբերի 27, 1922, Ֆիլադելֆիա, Պենսիլվանիա - սեպտեմբերի 28, 2010, Նյու Յորք), ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր։

Արթուր Փեն
Arthur Penn
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 27, 1922(1922-09-27)[1][2][3][…]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
Մահացել էսեպտեմբերի 28, 2010(2010-09-28)[5][1][2][…] (88 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունBlack Mountain College?
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, թատերական ռեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր
ԱշխատավայրԲարդ Քոլեջ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներMatthew Penn?
 Arthur Penn Վիքիպահեստում

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Արթուր Փենը ծնվել է 1922 թ. ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում։ Նրա ծնողները ծագումով հրեա էին, որ ԱՄՆ էին գաղթել Ռուսաստանից։ Հայրը՝ Հարիի Փենը, ժամագործ էր, մայրը՝ Սոնի Գինբերգը, բուժքույր։ Եղբայրը՝ Իրվին Փենը (1917 - 2009) լուսանկարիչ էր։

Կրթությունը ստանում է Էշվիլիի Բլեք Մանունթաին քոլեջում և Իտալիայում Պերուջայի և Ֆլորենցիայի համալսարաններում։ Արդեն երիտասարդ տարիքից սկսում է իր դերասանական կարիերան՝ հանդես գալով Ջոշուա Լոգանի թատերական խմբում։ Թատրոնում խաղալուն զուգընթաց հաճախում է Լոս Անջելեսի դերասանական ստուդիան և ուսանում Միխայիլ Չեխովի մոտ։

1951 թ. ընդունվում է աշխատանքի NBC-TV հեռուստաընկերությունում, որտեղ դառնում է «Colgate Comedy Hour» շոուի մենեջեր։ Մի քանի տարի անց սկսում է գրել հեռուստատեսային ֆիլմերի սցենարներ և ներկայացումներ է բեմադրում։ Դրանցից է օրինակ 1958 թ. բեմադրված «Two for the Seesaw» ներկայացումը։ Նույն թվականին նկարահանում է իր առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Զենք ձախլիկի համար», որտեղ գլխավոր դերում հանդես էր գալիս Փոլ Նյումանը։ Ֆիլմը չնայած հաջողություն չունեցավ ԱՄՆ-ում, սակայն հաջողություն ունեցավ Եվրոպական կինովարձույթում և արժանացավ Բրյուսելի կինոփառատոնի Գրան Պրի մրցանակի։

Դրանից հետո Բրոդվեյում բեմադրում է մի քանի հաջողված ներկայացում ` «Արարված հրաշք» (The Miracle Worker), «Խաղալիքները ձեղնահարկում» (Toys in the Attic) և «Մինչև տուն» (All the Way Home)։

1962 թվականից սկսած սկսում է ֆիլմեր նկարահանել, որոնցից առաջինը «Արարված հրաշքի» կինոտարբերակն էր, որի դերասանուհիները ստացան 2 Օսկար (Էնն Բանքրոֆթը Օսկար լավագույն դերասանուհու համար և Փեթի Դյուկը որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի), իսկ ինքը առաջին անգամ ներկայացվեց Օսկարի։

Արթուր Փենին համաշխարհային ճանաչում բերեց 1967 թ. նկարահանած «Բոննի և Քլայդ» հայտնի ֆիլմը։ Ֆիլմը պատմում էր ավազակ զույգի մասին և դարձավ կինոյի պատմության լավագույն գանգստերական ֆիլմերից մեկը, մեծ ազդեցություն ունեցավ հետագայում ամերիկյան կինեմատոգրաֆի վրա, իսկ գլխավոր դերակատարներ Ուորեն Բիթիին ու Ֆեյ Դանաուեյը դարձան Հոլիվուդի առաջին մեծության աստղեր։ Ֆիլմը ամերիկյան կինոկադեմիայի կողմից հրապարակված ցուցակներում զբաղեցնում է հետևալ տեղերը՝

Հաջորդ ֆիլմը «Ալիսայի ռեստորան» կատակերգությունն էր, որտեղ հանդես էր գալիս այդ ժամանակների հայտնի երգիչ Առլո Գատրին։ Մյուս նշանավոր ֆիլմերից են «Հետապնդում», «Գիշերային քայլեր», «Միսսուրիի ոլորանները»։

Վերջին գեղարվեստական ֆիլմը դարձավ 1989 թ. նկարահանված «Փեննը և Տելլերը սպանված են» ֆիլմը։ Դրանից հետո մի առժամանակ զբաղվում է ադմինիստրատիվ աշխատանքով։

1976 - 1985 թթ. նորից աշխատել է թատրոնում։

Ամուսնացած է եղել Պեգգի Մաուրերի հետ, ունի երկու երեխա՝ որդին Մեթյուն և աղջիկը՝ Մոլինն։

Ֆիլմագրություն խմբագրել

Ընդհանուր թվով նկարահանել է 27 գեղարվեստական և հեռուստատեսային, նաև վավերագրական ֆիլմեր, որոնցից առավել նշանավոր են.

տարի ֆիլմ դերասաններ
1958 «Զենք ձախլիկի համար» Փոլ Նյուման
1962 «Արարված հրաշք» Էնն Բանքրոֆթ
Փեթի Դյուկ
1965 «Միկկի մեկ» Ուորեն Բիթի
1969 «Ալիսայի ռեստորան» Էնն Բանքրոֆթ
Փեթի Դյուկ
1966 «Հետապնդում» Մառկոն Բրանդո
Ջեյն Ֆոնդա
Ռոբերտ Ռեդֆորդ
1967 «Բոննի և Քլայդ» Ֆեյ Դանաուեյ
Ուորեն Բիթի
Ջին Հեքմեն
1970 «Փոքր մեծ մարդը» Դասթին Հոֆման
Ֆեյ Դանաուեյ
1975 «Գիշերայինյ քայլեր» Ջին Հեքմեն
Մելանի Գրիֆիտ
1976 «Միսսուրիի ոլորանները» Մառլոն Բրանդո
Ջեք Նիկոլսոն
1985 «Թիրախ» Ջին Հեքմեն
Մեթ Դիլլոն
1987 «Ձմեռային ցրտին»
1989 «Փեննը և Տելլերը սպանված են»

Մրցանակներ խմբագրել

Ստացել է 12 կինոմրցանակ, ներկայացված է եղել 10-ի, որոնց թվում՝

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել