Հայկարամ Ութմազյան

հայ պատմաբան

Հայկարամ Մուրադի Ութմազյան (դեկտեմբերի 25, 1912(1912-12-25), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 13, 1970(1970-12-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, կուսակցական, պետական աշխատող։ Պատմական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1967

Հայկարամ Ութմազյան
Ծնվել էդեկտեմբերի 25, 1912(1912-12-25)
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 13, 1970(1970-12-13) (57 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ պատմության ֆակուլտետ (1941)
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1] (1966)
Մասնագիտությունկուսակցական աշխատող, պետական ծառայող, պատմաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՀԿԿ[1] և Երևանի պետական համալսարան[1]
ԱմուսինՀրաչուհի Ջինանյան
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԱրթուր Ութմազյան

Դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանի հայրն է, դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Հրաչուհի Ջինանյանի ամուսինը։

Կենսագրություն

խմբագրել
  • 1941 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը
  • 1954-1957 թվականներին՝ ՀԿԿ Երևանի Կիրովյան շրջկոմի առաջին քարտուղար
  • 1957 թվականից՝ ԵՊՀ ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ
  • 1966 թվականից՝ պրոռեկտոր
  • 1967-1970 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին կից մամուլի պետկոմի նախագահ
  • 1955-1959, 1967-1970 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր։

Ուսումնասիրությունները վերաբերում են Հայաստանի միջնադարյան պատմության, ժամանակի գաղափարաբանության հարցերին[2]։

  • Սյունիքը IX-X դարերում, Ե., 1958:
  • Հասարակության արտադրողական ուժերի և նյութատեխնիկական բազայի բնութագրման շուրջը, Ե., 1964:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12 (հայ.) — հատոր 12. — էջ 200.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկարամ Ութմազյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 200