Հրաչուհի Ութմազյան

հայ հաղորդավարուհի

Հրաչուհի Արթուրի Ութմազյան (հունիսի 26, 1986(1986-06-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավարուհի։

Հրաչուհի Արթուրի Ութմազյան
Ծնվել էհունիսի 26, 1986(1986-06-26) (37 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԽաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց (2003) և Երևանի պետական համալսարան (2009)
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի
ԱշխատավայրՆոր ալիք, Արարատ, A-TV և Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն
Ծնողներհայր՝ Արթուր Ութմազյան

Կենսագրություն խմբագրել

Հրաչուհի Ութմազյանը ծնվել է 1986 թվականի հունիսի 26-ին, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում։ Դերասան Արթուր Ութմազյանի դուստրն է և դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Հրաչուհի Ջինանյանի թոռը։ 2003 թվականին ավարտել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցը։

2003 թվականից 2009 թվականներին սովորել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան[1]։

2004 թվականից 2009 թվականը աշխատել է «Նոր ալիք», ապա «Արարատ» հեռուստաընկերությունում՝ որպես խմբագիր և հաղորդավար։

2009 թվականից 2010 թվականը աշխատել է «ATV» հեռուստաընկերությունում՝ որպես խմբագիր, հաղորդավար և հեռուստաընկերության միջազգային կապերի պատասխանատու։

2010 թվականից 2015 թվականներին Հրաչուհին «Կոսմոպոլիտան Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիրն էր։ 2012 թվականից 2013 թվականը «ATV» հեռուստաընկերությամբ վարել է «Կոսմիկ շոու», իսկ 2014 թվականից 2015 թվականը՝ «Սպիտակ անկյուն» հաղորդումները[2]։

Նա նաև վարում է Հ1 «Առանց թեմայի» հաղորդաշարը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՐԱՉՈՒՀԻ ՈՒԹՄԱԶՅԱՆ, AV Production». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
  2. Սպիտակ անկյուն, Գարիկ Պապոյան

Արտաքին հղումներ խմբագրել