Արթուր Լայստ (Arthur Leist. հուլիսի 8, 1852(1852-07-08), Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն - մարտի 22, 1927(1927-03-22), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), գերմանացի գրականագետ, հայագետ, վրացագետ։

Արթուր Լայստ
գերմ.՝ Arthur Leist
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 8, 1852(1852-07-08)
ԾննդավայրՎրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն
Մահացել էմարտի 22, 1927(1927-03-22) (74 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունլեզվաբան, լրագրող, թարգմանիչ և գրող
ԱշխատավայրԹբիլիսիի պետական համալսարան
 Arthur Leist Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1884 թվականին այցելել է Թիֆլիս, գործուն մասնակցություն ունեցել հայ գրական-մշակութային կյանքին։

Կազմել է վրացական պոեզիայի առաջին անթոլոգիան գերմաներենով (1887), Իլյա Ճավճավաձեի օգնությամբ հրատարակել է Շոթա Ռուսթավելիի «Ընձենավորը» էպիկական պոեմի ամբողջական գերմաներեն թարգմանությունը (1889)[1]։

1886 թվականին Լայպցիգում հայագետ, թարգմանիչ Աշոտ Հովհաննիսյանի հետ գերմաներեն հրատարակել է «Հայկական գրադարան» մատենաշարը, որտեղ զետեղել է Խաչատուր Աբովյանի, Րաֆֆու, Գաբրիել Սունդուկյանի, Պերճ Պռոշյանի երկերից, նաև իր հոդվածները հայ բանաստեղծության, արձակի ու պարբերական մամուլի մասին։

«Հայ բանաստեղծներ» (1898) ժողովածուում Լայստը ամփոփել է իր թարգմանությունները Սայաթ-Նովայի, Ղևոնդ Ալիշանի, Ռ. Պատկանյանի գործերից և հայկական ժողովրդական երգերի տեքստեր։

Գերմաներեն է դասավանդել Թբիլիսիի պետական համալսարանում։ Ապրել է Զուբալաշվիլի եղբայրների փողոցում[2]

Թաղված է Դիդուբեի պանթեոնում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. интернет-версия
  2. «Улица братьев Зулабашвили». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Լայստ» հոդվածին։