Արթուր Ասատրյան
Արթուր Ասատրյան (մայիսի 30, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ալտահար, պրոդյուսեր։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2011 թվական)։
Արթուր Ասատրյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 30, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան (1979) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1985) |
Մասնագիտություն | վիոլինահար և պրոդյուսեր |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրել1967–79 թվականներին սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, 1985 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ալտի բաժինը։ 1985–87 թվականներին դասավանդել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորաշեն գյուղի երաժշտական դպրոցում, 1987–92 թվականներին՝ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում։
1995-2019 թվականներին եղել է Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն։
Արթուր Ասատրյանի նախաձեռնությամբ անցկացվել են «Ասուպ» ամենամյա մրցանակաբաշխությունը, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում՝ «Ընծա» ամենամյա համահայկական մրցույթ-փառատոնը։ Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացվել է «Մենք վերանորոգում ենք մեր թատրոնը» վերնագրով 10 համերգ, հաշմանդամ երեխաների աջակցության համար կազմակերպել է «Փյունիկ» համերգաշարը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության և Շուշիի ազատագրման տարեդարձին նվիրված համերգ-միջոցառումներ։
1997 թվականից Հայաստանի պետական ջազնվագախմբի, նաև երգիչներ Ալլա Լևոնյանի, Շուշան Պետրոսյանի, Արամոյի, Էմմա Պետրոսյանի, Զարուհի Բաբայանի թատերականացված մենահամերգների, 2008 թվականից՝ Ինգա և Անուշ Արշակյանների պրոդյուսերն է[1], եղել է «Հայկական ջազը 70 տարեկան է» հասարակական կազմակերպության տնօրեն, մի շարք միջոցառումների և համերգների պրոդյուսեր՝ «Հայկական Ջազ 70», «Մարտին Վարդազարյան-70», համաշխարհային համբավ ունեցող աստղերի` Ջերի Բերգոնզիի, Ալ Ջերոյի, Նինո Քատամաձեի, Գեորգի Գարանյանի, Իգոր Բուտմանի, Ջորջ Բենսոնի, «Շակատակ» խմբի մենահամերգներ, «Կոստանտին Օրբելյան-80» և այլն։ 2010 թվականին կազմակերպել է Տիգրան Համասյանի մենահամերգը Երևանում։
Պարգևներ
խմբագրել- ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալ, 2007
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2011։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ www.armenianmusic.am https://www.armenianmusic.am/hy/get-stuff-person/1/1/8/. Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |