Գեորգի Արամի Գարանյան (Օգոստոսի 15, 1944, Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 11, 2010, Կրասնոդար, Ռուսաստան), խորհրդային սաքսոֆոնահար, կոմպոզիտոր: ՌԴ ժողովրդական արտիստ (1993)[1]:

Գեորգի Գարանյան
Գեորգի Գարանյան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 15, 1944
Մոսկվա, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան, Flag of Russia.svg Ռուսաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 11, 2010 (65 տարեկանում)
Կրասնոդար, Ռուսաստան
Ժանրերջազ
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, սաքսոֆոնահար և ջազ երաժիշտ
Գործիքներսաքսոֆոն
ԿրթությունՄոսկվայի պետական տեխնոլոգիական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
ՊարգևներՊատվո շքանշան, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստնրի միության անդամ (1975), ՌԴ կինեմատոգրաֆիստնրի միության անդամ (1996), ՌԴ պետական մրցանակի դափնեկիր (2000):

ԿենսագրությունԽմբագրել

Գեորգի Գարանյանը ծնվել է Մոսկվայում: Երաժշտական գործունեությունն սկսել է Յուրի Սաուլսկիի և Օլեգ Լունդստրեմի նվագախմբում: 1957 թվականին ավարտել է Մոսկվայի պետական տեխնոլոգիական համալսարանը[2]: 1958 թվականից, որպես մենակատար և նվագակցող, հանդես է եկել ջազային և էստրադային նվագախմբերում, նվազել ալտ և սաքսոֆոն, 1966-1973 թվականներին աշխատել է Վադիմ Լյուդվիգովսկու երաժշտական էստրադային նվագախմբում, 1973-1982 թվականներին ղեկավարել է «Մելոդիա» նվագախումբը: Նվագախմբի առաջին ձայնասկավառակը վաճառվել է 4 միլիոն օրինակով: Նրա ղեկավարած տարիներին ձայնագրվել է 16 անհատական և 9 նվագախմբի ձայնասկավառակներ[3]:

1973-1976 թվականներին եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար: Վարել է «Գեորգի Գարանյանի ջազ-ակումբը» հաղորդումը: Ստացել է բազմաթիվ մրցանակներ ջազային փառատոններում` Պրահա, Բոմբեյ, Հավանա, Վարշավա, Իսրայել, Ֆինլանդիա: Գրել է նաև թատերական ներկայացումների երաժշտություններ: 1991 թվականին Մոսկվայում, 1998 թվականին Կրասնոդարում հիմնել է ջազային նվագախմբեր, 2003-2006 թվականներին ղեկավարել է Մոսկվայի Օլեգ Լունդստրեմի անվան պետական կամերային ջազ նվագախումբը: Եղել է Մոսկվայի կրկեսի գլխավոր դիրիժորը:

Սաքսոֆոնով գործեր է նվագել հանրահայտ խորհրդային ֆիլմերում՝ «Ադամանդե ձեռքը», «Մենք ջազից ենք», «Աշնանային բլյուզ» և «Դե սպասիր» մուլտֆիլմ: Գրել է կինոերաժշտություն՝ «Իրիկնային լաբիրինթոս» 1981, «Նրա երիտասարդության դեղատոմսը», 1984 (երկուսն էլ՝ Մոսֆիլմ):

Համերգներով բազմիցս հանդես է եկել Երևանում[4]։

Պարգևներ, մրցանակներ, անդամակցությունԽմբագրել

  • ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ, 1975
  • Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, 1996
  • ԽՍՀՄ վաստակավոր արտիստ, 1981
  • Ռուսաստանի ժողովրդական արտիստ, 1993
  • ՌԴ «Պատվո շքանշան», 1999[5]
  • ՌԴ Պետական մրցանակ, 2000
  • ՌԴ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի մեդալ, 2004[6]

ՄահԽմբագրել

Մահացել է Կրասնոդարում, սրտի կաթվածից: Թաղված է Մոսկվայի Վագանկովոյի գերեզմանատանը[7]:

ԸնտանիքԽմբագրել

  • Հայրը՝ Արամ Գեորգիի Գարանյան (1902-1976)
  • Մայրը՝ Վերա Պետրովնա Կորչինա (1910-1986)
  • Կինը՝ Իննա Մյասնիկովա (1988 թվականին մեկնել է ԱՄՆ)
  • Կինը՝ Նելլի Զակիրովա
  • Երեխաներ՝ Նատալյա (1960), Կարինա (1971), Վերոնիկա (1982, Նելլի Զակիրովայի դուստրը)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել