Արեգակի խավարում 2020 թվականի հունիսի 21-ին

2020 թվականի հունիսի 21-ի Արեգակի խավարում, Արեգակի օղակաձև խավարում, որն ամենալավը տեսանելի է եղել Աֆրիկայում (հատկապես նրա արևելյան մասում), հարավային և արևելյան Ասիայում։ Խավարման ամբողջական փուլի առավելագույն տևողությունը կազմել է ընդամենը 38 վայրկյան։ Ի տարբերություն Արեգակի լրիվ խավարման՝ օղակաձև խավարման ժամանակ Լուսինը ծածկում է Արեգակի սկավառակի հիմնական մասը՝ եզրերում թողնելով նեղ լուսավոր օղակ՝ «հրե օղակ»։

Արեգակի խավարում 2020 թվականի հունիսի 21-ին

Նախորդ այսպիսի Արեգակի խավարում եղել է 2002 թվականի հունիսի 10-ին (Մանադո (Ինդոնեզիա) և Պուերտո-Վալյարտա (Մեքսիկա) մասնակի՝ Արևելյան Ասիա, Ավստրալիայի հյուսիս-արևելք, Հյուսիսային Ամերիկա, Հավայի), հաջորդը կանխատեսվում է 2037 թվականի հուլիսի 13-ին (Ավստրալիա, Նոր Զելանդիա, Խաղաղ օվկիանոս)[1]։

Խավարման տեսանելիության գոտիներ

խմբագրել

Խավարումը սկսվել է Գրինվիչի ժամանակով ժամը 04:45:58-ին, 06:40:04-ին հասնել առավելագույն փուլին և ավարտվել 09:34:01-ին։ Խավարման լավագույն տեսանելիությունը եղել է Հնդկաստանի հյուսիսից և Չինաստանի հարավ-արևմուտքից, որտեղ այդ ժամանակ եղել է կեսօր։

Խավարումը տեսանելի է եղել 111 երկրում՝ օղակաձև կամ մասնավոր[2]։ Արեգակի այս խավարումը համընկում է ամառային արևադարձի հետ։ Այդ օրը սկսվում է աստղագիտական ամառը։

Բնակավայր Ժամանակ UTC Η Տևողություն
Բինգա   04:48:35 2,9° 1 м 20 с
Օբո   04:50:13 10,0° 1 м 16 с
Ռումբեկ   04:51:40 13,8° 1 м 11 с
Լալիբելա   05:00:10 26,3° 1 м 9 с
Բեյթ Էլ Ֆաքիխ   05:06:07 32,4° 1 м 5 с
Քուրայաթ   05:39:16 56,4° 0 м 48 с
Սուքուր   06:07:38 71,7° 0 м 42 с
Սիրսա   06:26:12 80,0° 0 м 32 с
Կուրկուշետրա   06:31:46 81,8° 0 м 35 с
Սյամին   08:10:48 35,3° 0 м 57 с
Ցզյաի   08:14:13 32,2° 1 м 0 с

Խավարման տեսանելիությունը Հայաստանից

խմբագրել

Հայաստանից խավարում դիտվել է մասամբ՝ մոտ 30%։ Այն սկսվել է Երևանի ժամանակով 08։ 55։ 33-ին, առավելագույն փուլին հասել 09։ 45։ 43-ին և ավարտվել 10։ 51։ 59-ին[3]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  2. The partial solar eclipse of 06/21/2020
  3. LLC, Helix Consulting. «Արեգակի օղակաձև խավարում՝ հունիսի 21-ին». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել