Արգանդի վզիկ, կանանց վերարտադրողական համակարգի շարժուն ֆիբրոմկանային օրգան, որը կապում է հեշտոցը արգանդի խոռոչի հետ[2]։ Արգանդի վզիկը կանանց վերարտադրողական ֆունկցիան ապահովող ամենակարևոր կառուցվածներից է։ Մարդու արգանդի վզիկի անատոմիական ուսումնասիրությունները կատարվել են առնվազն Հիպոկրատի ժամանակներից, այսինքն՝ ավելի քան 2000 տարի առաջ:Արգանդի վզիկի երկարությունը մոտ 4 սմ է, տրամագիծը՝ մոտ 3 սմ։ Այն սովորաբար ունի գլանաձև տեսք, չնայած արգանդի վզիկի առջևի և հետևի պատերը դիպչում են միմյանց[2]։ Արգանդի վզիկի չափը փոփոխվում է կնոջ ողջ կյանքի ընթացքում։ Օրինակ՝ վերարտադրողական տարիներին կանայք հակված են ունենալ ավելի մեծ արգանդի վզիկ՝ համեմատած հետդաշտանադադարային շրջանում գտնվող կանանց հետ։ Նմանապես, ծննդաբերած կանայք ունեն ավելի մեծ արգանդի վզիկ, քան այն կանայք, որոնք չեն ծննդաբերել[2]։

Արգանդի վզիկ
Տեսակօրգան և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասneck of organ?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էարգանդ
Զարկերակvaginal artery?
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
cervix development?
Միանում էexternal orifice of uterus? և internal orifice of uterus?
MeSHA05.360.319.679.256
Foundational Model of Anatomy17740
Terminologia Anatomica 98A09.1.03.010
 Cervix uteri Վիքիպահեստում

Արգանդի վզիկի դեպի արգանդ բացվող հատվածը կոչվում է ներքին բացվածք, իսկ դեպի հեշտոց բացվող հատվածը՝ արտաքին[2]։ Արգանդի վզիկի ստորին հատվածը, որը հայտնի է որպես արգանդի վզիկի հեշտոցային հատված, կախված է հեշտոցի վերին մասում։

Արգանդի վզիկի խողովակն ունի առնվազն երկու տեսակի էպիթելային ծածկույթ. էնդոցերվիկալ ծածկույթը կազմված է գեղձային էպիթելի բջիջներից, որը պատում է էնդոցերվիքսը սյունաձև բջիջների մեկ շերտով, իսկ խողովակի էկտոցերվիկալ հատվածը ծածկված է հարթ էպիթելային բջիջներով[2]։ Բազմաշերտ էպիթելի արտաքին շերտը կազմում են տափակ էպիթեալյին բջիջները։ Այս շերտերի բջիջները կապվում են միմյանց հետ սկվամոկոլումնար կապերով (SLE): Այս կապերը փոփոխվում են կնոջ ամբողջ կյանքի ընթացքում[2]։

Մարդու պապիլոմավիրուսով (HPV) արգանդի վզիկի վարակը կարող են փոփոխություններ առաջացնել էպիթելում, որոնք կարող են հանգեցնել արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման։ Արգանդի վզիկի բջջաբանական ուսումնասիրությունները կարող են հայտնաբերել արգանդի վզիկի քաղցկեղը և ապահովել վաղ հաջող բուժում։ HPV-ից խուսափելու ուղիները ներառում են հետերոսեքսուալ շփումից խուսափելը, պահպանակների օգտագործումը և HPV-ի դեմ պատվաստումը։ HPV պատվաստանյութերը, որոնք մշակվել են 21-րդ դարի սկզբին, նվազեցնում են արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման ռիսկը՝ կանխելով HPV-ի հիմնական շտամներով վարակումը, որոնք առաջացնում են քաղցկեղ[3]։

Արգանդի վզիկի խողովակը հանդիսանում է ուղի, որով անցնում է սպերմատոզոիդը՝ ձվաբջջին հանդիպելու և այն բեղմնվորելու համար։ Հակաբեղմնավորման որոշ մեթոդներ նպատակ ունեն կանխել բեղմնավորումը՝ արգելափակելով այս խողովակը, որոնցից են արգանդի պարանոցակալները և արգանդի վզիկի միջնորմերը, որոնք կանխում են սպերմատոզոիդների՝ արգանդի վզիկի խողովակով անցումը։ Բեղմնավորման կանխարգելմանն ուղղված այլ մեթոդներից են վզիկային լորձի վերահսկման մեթոդներերը, ինչպիսիք են Կրեյթոնի մոդելը և Բիլինգսի մեթոդը։ Արգանդի վզիկի լորձի խտությունը փոխվում է կանանց դաշտանային ցիկլի ընթացքում, ինչը կարող է ազդարարել օվուլյացիայի մասին։

Հեշտոցային ծննդաբերության ժամանակ արգանդի վզիկը հարթվում և լայնանում է, որպեսզի պտուղը կարողանա շարժվել ծննդյան խողովակով։

Կառուցվածք

խմբագրել
 
Արգանդի և հեշտոցի հատվածները: Արգանդի վզիկը արգանդի ստորին հատվածն է, որի խողովակը գտնվում է արտաքին և ներքին բացվածքների միջև: Արգանդի վզիկի խողովակը միացնում է հեշտոցը և արգանդի խոռոչը:

Արգանդի վզիկը կանանց վերարտադրողական համակարգի մի մասն է։ Այն ունի մոտ 2-3 սանտիմետր երկարություն և ներկայացնում է արգանդի ստորին, նեղ մասը, որը վերևից անցնում է դեպի արգանդի ավելի լայն վերին մաս։ Արգանդի վզիկի ստորին ծայրը կոչվում է արգանդի վզիկի հեշտոցային մաս (կամ էկտոցերվիքս)[4][5]։ Արգանդի վզիկի խողովակն անցնում է նրա ամբողջ երկարությամբ և միացնում է արգանդի խոռոչը հեշտոցին։ Արգանդի վզիկն ունի լորձաթաղանթի ներքին շերտ, հարթ մկանների հաստ շերտ, իսկ հետին սուպրավագինալ մասում՝ շարակցական հյուսվածքից, շճային թաղանթից և որովայնամզից կազմված շերտեր[5]

Արգանդի վզիկի վերին մասից առաջ գտնվում է միզապարկը, որից առանձնացված է բջջային շարակցական հյուսվածքով, որը հայտնի է որպես պարամետրիում․ այն տարածվում է նաև արգանդի վզիկի մյուս կողմերով[5]։ Հետևի մասում վզիկի սուպրավագինալ հատվածը ծածկված է որովայնամզով, որն անցնում է հեշտոցի հետին պատին, այնուհետև շրջվում է դեպի վեր և անցնում ուղիղ աղիքի վրա՝ կազմելով արգանդ-ուղիղաղիքային պարկը[5][6]։

 
Արգանդի վզիկը ծննդաբերությունից առաջ և հետո

Արգանդի վզիկի խողովակի երկարությունն ու լայնությունը տատանվում են կանանց կյանքի ընթացքում, իսկ նախադաշտանադադարային տարիքի կանանց մոտ այն կարող է հասնել մինչև 8 մմ՝ իր ամենալայն տրամագծով[4][7]։ Այն ավելի լայն է կենտրոնում և ավելի նեղ՝ ծայրամասերում։ Խողովակի առաջային և հետին պատերն ունեն ուղղահայաց ծալքեր, որոնցից ելուստները դեպի վեր և կողմնայնորեն են տարածվում։ Դրանք հայտնի են որպես արմավենու ծալքեր՝ արմավենու տերևին նմանության պատճառով։ Առաջային և հետին ծալքերը դասավորված են այնպես, որ միմյանց դիպչեն և փակեն խողովակը։ Ծննդաբերությունից հետո դրանք սովորաբար ախտահարվում են[6]։

Էկտոցերվիքսը (հայտնի է նաև որպես արգանդի վզիկի հեշտոցային մաս) ունի ուռուցիկ էլիպսաձեւ տեսք և ուղղված է դեպի հեշտոց՝ առաջային և հետին կամարների միջև։ Էկտոցերվիքսի կենտրոնական հատվածում կա փոքր, ներհրված արտաքին բացվածք, որը միացնում է արգանդի վզիկը հեշտոցին։ Էկտոցերվիքսի և արտաքին բացվածքի չափը և ձևը կարող են տարբեր լինել՝ կախված տարիքից, հորմոնալ ստատուսից և ծննդաբերությունների քանակից։ Կանանց մոտ, որոնք հեշտոցային ծննդաբերություն չեն ունեցել, արտաքին բացվածքը փոքր է և կլոր, իսկ հեշտոցային ծննդաբերություն ունեցած կանանց մոտ այն ճեղքի տեսք ունի[7]։ Միջին հաշվով էկտոցերվիքսն ունի 3 սմ երկարություն և 2,5 սմ լայնություն[4]։

Արյունը դեպի արգանդի վզիկ է հոսում արգանդային զարկերակի վայրէջ ճյուղով և այնուհետև հոսում դեպի արգանդային երակ[8][9]։ Գոտկային ընդերային նյարդերը, որոնք համապատասխանում են S2–S3 սեգմենտներին, զգացողություն են փոխանցում արգանդի վզիկից դեպի գլխուղեղ[10]։ Այս նյարդերն անցնում են արգանդի-սրբանային կապանների երկայնքով, որոնք ձգվում են արգանդից դեպի սրբանի առաջային պատ[8]։

Երեք ավշածորանները նպաստում են արգանդի վզիկից ավիշի արտահոսքին[11]։ Արգանդի վզիկի առաջային և կողմնային մասերից ավիշը հոսում է արգանդի զարկերակների երկայնքով դեպի արգանդի զարկերակների երկայնքով տեղակայված հանգույցներ, անցնում է կարդինալ կապանների միջով դեպի արտաքին զստային ավշային հանգույցներ և, ի վերջո, դեպի պարաաորտալ ավշային հանգույցներ, իսկ արգանդի վզիկի հետին հատվածներից ավիշը հոսում է դեպի փականցքային և պրեսակրալ ավշային հանգույցներ[4][9][11]։ Այնուամենայնիվ, կան տարբերություններ, քանի որ որոշ մարդկանց մոտ արգանդի վզիկից ավշային արտահոսքն ուղղվում է դեպի կոնքի հանգույցների տարբեր խմբեր։ Այս ավշային հանգույցները սկանավորվում են արգանդի վզիկի քաղցկեղի տարածում որոշելու համար[11]։

Դաշտանից հետո և էստրոգենի ազդեցության հետևանքով արգանդի վզիկը ենթարկվում է իր դիրքի և կառուցվածքի մի շարք փոփոխությունների։ Դաշտանային ցիկլի մեծ մասի ընթացքում արգանդի վզիկն ամուր է, ավելի ցածր տեղակայում ունի և փակ է։ Այնուամենայնիվ, օվուլյացիայի շրջանում արգանդի վզիկը դառնում է ավելի փափուկ և բացվում է՝ ի պատասխան էստրոգենի մակարդակի բարձրացման[12]։ Այս փոփոխություններն ուղեկցվում են նաև արգանդի վզիկի լորձի որակական փոփոխություններով[13]։

Զարգացում

խմբագրել

Արգանդի վզիկը ձևավորվում է երկու պարամեզոնեֆրալ ծորաններից (կոչվում են նաև Մյուլլեր ծորաններ), որոնք զարգանում են սաղմնավորման վեցերորդ շաբաթվա ընթացքում։ Զարգացման գործընթացում երկու ծորանների արտաքին հատվածները միաձուլվում են՝ կազմելով մեկ միզասեռական խողովակ, որը հետագայում ձևավորվում է որպես կնոջ հեշտոց, արգանդի վզիկ և արգանդ[14]։ Արգանդի վզիկը մեծանում է չափերով ավելի դանդաղ տեմպերով, քան արգանդի մարմինը, ուստի արգանդի վզիկի հարաբերական չափը ժամանակի ընթացքում նվազում է․ այն երկու անգամ ավելի մեծ է արգանդի մարմնից մանկության տարիներին, սեռական հասունությունից հետո նվազում է մինչև սովորական չափեր՝ արգանդի մարմնից շատ անգամ ավելի փոքր[9]։ Նախկինում ենթադրվել է, որ պտղի ներարգանդային զարգացման ընթացքում արգանդի վզիկի սկզբնական հարթ էպիթելը ձևավորվում է միզասեռական ծոցից, իսկ գլանաձև էպիթելը՝ պարամեզոնեֆրալ ծորանից։ Այն կետը, որտեղ հանդիպում են այս երկու սկզբնական էպիթելները, կոչվում է սկզբնական սկվամոկլումնար միացություն[15]։ Այնուամենայնիվ, նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ արգանդի վզիկը ծածկող ամբողջ էպիթելը, ինչպես նաև հեշտոցային էպիթելի զգալի մասը ծագում է Մյուլլերյան ծորանից[16]։

Հյուսվածաբանություն

խմբագրել

Վզիկի խողովակի լորձաթաղանթն ունի մոտ 3 մմ հաստություն և պատված է միաշերտ գլանաձև բջիջների շերտով։ Այն պարունակում է բազմաթիվ գլանաձև գեղձային բջիջներ, որոնք արտազատում են մածուցիկ հիմնային լորձ[5]։ Ի հակադրություն, էկտոցերվիքսը ծածկված է ոչ կերատինացված, բազմաշերտ տափակ էպիթելիով, որը նման է հեշտոցը պատող տափակ էպիթելին[5][17]։ Էպիթելի այս երկու տեսակների միացման տեղը կոչվում է սկվամոկոլումնար միացություն[17]։ Էպիթելի այս երկու տեսակների հիմքում առկա է կոլագենի ամուր շերտ[18]։ Էկտոցերվիքսի լորձաթաղանթը չի շերտազատվում դաշտանի ընթացքում։ Արգանդի վզիկը պարունակում է ավելի շատ ֆիբրոզ հյուսվածք, ներառյալ կոլագենը և էլաստինը, քան արգանդի մնացած հատվածները[5]։

 
Արգանդի վզիկի էկտրոպիոնով տառապող կնոջ էկտոցերվիքս․ տեսանելի է որպես մուգ կարմիր լորձաթաղանթ, որը շրջապատում է արգանդի վզիկը։

Պրեպուբերտալ տարիքի աղջիկների մոտ ֆունկցիոնալ սկվամոկոլումնար միացությունը գտնվում է արգանդի վզիկի խողովակում[17]։ Սեռական հասունացման ժամանակ, հորմոնալ ազդեցության պատճառով, և հղիության ընթացքում, գլանաձև էպիթելը տարածվում է էկտոցերվիքսի երկայնքով դեպի դուրս, քանզի արգանդի վզիկը շրջվում է[15]։ Հետևաբար, դա նաև հանգեցնում է նրան, որ սկվամոկոլումնար միացությունը շրջվում է դեպի դուրս՝ դեպի հեշտոց, որտեղ այն ենթարկվում է հեշտոցի թթվային միջավայրի ազդեցությանը[15][17]։ Այստեղ գլանաձև էպիթելը կարող է ենթարկվել ֆիզիոլոգիական մետապլազիայի և մի քանի օր կամ շաբաթ անց վերածվել ավելի կոշտ, տափակ էպիթելի[17]։ Այսպիսով, այս փոփոխված և ավելի ներս գտնվող չփոփոխված սկվամոկոլումնար միացության հանդիպան վայրը կոչվում է արգանդի վզիկի տրանսֆորմացիոն գոտի[20]։

Դաշտանադադարից հետո արգանդի կառուցվածքները հետաճի են ենթարկվում, և ֆունկցիոնալ սկվամոկոլումնար միացումը տեղափոխվում է դեպի արգանդի վզիկի խողովակ[17]։

Նաբոթյան կիստաներն (կամ նաբոթյան ֆոլիկուլները) առաջանում են տրանսֆորմացիոն գոտում, որտեղ լորձաթաղանթային էպիթելը փոխարինվում է մետապլաստիկ էպիթելիով, ինչը հանգեցնում է որոշ գեղձերի ծորանների խցանմանը[17]։ Այս գեղձերում լորձի կուտակումը հանգեցնում է նաբոթյան կիստաների առաջացմանը, որոնք սովորաբար 5 մմ-ից պակաս տրամագիծ[5]․ սա համարվում է ավելի շատ ֆիզիոլոգիական, քան պաթոլոգիական չափ[17]։ Ե՛վ գեղձերի բացվածքները, և՛ նաբոթյան կիստաները օգնում են հայտնաբերել տրանսֆորմաիոն գոտին[15]։

Ֆունկցիա

խմբագրել

Պտղաբերություն

խմբագրել

Արգանդի վզիկի խողովակն այն ուղին է, որով սերմնահեղուկը ներթափանցում է արգանդի խոռոչ[21][22]։ Որոշ քանակությամբ սերմնաբջիջներ մնում են էնդոցերվիքսի ծալքերում, որոնք հանդես են գալիս որպես ռեզերվուարներ՝ մի քանի ժամ ազատելով սերմնաբջիջները և մեծացնելով բեղմնավորման հավանականությունը[23]։ Տեսություններից մեկի համաձայն՝ օրգազմի ժամանակ արգանդի վզիկի կծկումները հանգեցնում են նրան, որ սերմնահեղուկը ներթափվում է արգանդ[21]։

Վզիկային լորձ

խմբագրել

Էնդոցերվիքսի մի քանի հարյուր գեղձեր օրական արտադրում են 20-60 մգ արգանդի վզիկի լորձ, որը օվուլյացիայի ընթացքում ավելանում է մինչև 600 մգ։ Լորձը մածուցիկ է, քանի որ այն պարունակում է մեծ քանակով սպիտակուցներ։ Մածուցիկությունը և ջրի պարունակությունը փոխվում են դաշտանային ցիկլի ընթացքում․ լորձը բաղկացած է մոտավորապես 93% ջրից, որի պարունակությունը ցիկլի կեսին հասնելով 98%-ի։ Այս փոփոխությունները թույլ են տալիս նրան հանդիսանալ որպես խոչընդոտ կամ տրանսպորտային միջավայր սերմնաբջիջների համար։ Այն պարունակում է էլեկտրոլիտներ՝ կալցիում, նատրիում և կալիում, օրգանական բաղադրիչներ, ինչպիսիք են գլյուկոզան, ամինաթթուները և լուծվող սպիտակուցները, տրանսպորտային միկրոտարրեր, ներառյալ ցինկը, պղինձը, երկաթը, մանգանը և սելենը, ազատ ճարպաթթուներ, ֆերմենտներ, օրինակ՝ ամիլազը, պրոստագլանդիններ այլն[13]։ Դրա կառուցվածքը որոշվում է էստրոգենի և պրոգեստերոնի հարաբերակցությամբ։ Ցիկլի կեսին, մոտավորապես օվուլյացիայի ընթացքում՝ էստրոգենի բարձր մակարդակի ժամանակահատվածում, լորձը դառնում է նոսր, ինչը թույլ է տալիս սերմնաբջիջներին ներթափանցել արգանդ, այն ավելի հիմնային է և, հետևաբար, ավելի բարենպաստ՝ սերմնաբջիջների համար[23]։ Այս շրջանում լորձը պարունակում է ավելի շատ էլեկտրոլիտներ, որոնք լորձի չորանալուց հետո բյուրեղանում են[12]։

Ցիկլի այլ ժամանակահատվածներում պրոգեստերոնի ազդեցության պատճառով լորձն ավելի խիտ է և ավելի թթվային[23]։ Այս տեսակի լորձը հանդիսանում է որպես խոչընդոտ, որը կանխում է սերմնահեղուկի մուտքը արգանդ[24]։ Կանայք, որոնք օգտագործում են օրալ հակաբեղմնավորիչ հաբեր, նույնպես ունեն խիտ վզիկային լորձ՝ պայմանավորված պրոգեստերոնի ազդեցությամբ[23]։ Թանձր լորձը նաև կանխում է պաթոգեն միկրոօրգանիզմների ազդեցությունը հղիության ընթացքում[25]։

Հղիության ընթացքում արգանդի վզիկի խողովակում առաջանում է լորձային խց, որը կոչվում է օպերկուլում։ Այն ապահովում է արգանդի պաշտպանությունը պաթոգեն միկրոօրգանիզմների ներթափանցումից և արգանդի սեկրետների արտահոսքից։ Հայտնի է, որ լորձային խցանն ունի նաև հակաբակտերիալ հատկություններ։ Այս խցանն արտազտվում է, երբ արգանդի վզիկը լայնանում է, կամ ծննդաբերության առաջին փուլում, կամ դրանից անմիջապես առաջ[26]։ Այն բնութագրվում է որպես արյան հետքերով լորձ[27]։

Ծննդաբերություն

խմբագրել
 
Երբ պտղի գլուխը ընկղմվում է արգանդի վզիկի մեջ, մոր գլխուղեղը ազդանշան է ստանում (2): Սա հանգեցնում է նրան, որ հիպոֆիզը ստանում է օքսիտոցինի արյան մեջ արտանետման ազդանշան (4): Օքսիտոցինը արյան միջոցով հասնում է արգանդ՝ առաջացնելով կծկումներ, որոնք հանգեցնում են ծննդաբերության:

Արգանդի վզիկը կարևոր դեր է խաղում ծննդաբերության ընթացքում։ Երբ պտուղն իջնում է արգանդում՝ նախապատրաստվելով ծննդաբերությանը, առաջադիր մասը, սովորաբար՝ գլուխը, հենվում և պահվում է արգանդի վզիկով[28]։ Ծննդաբերության ընթացքում արգանդի վզիկը դառնում է ավելի փափուկ և կարճ[29]։ Երբ արգանդը սկսում է կծկվել, արգանդի վզիկը սկսում է աջակցություն ցուցաբերել պտղի գլխին։ Ծննդաբերության ընթացքում արգանդի վզիկը պետք է լայնանա ավելի քան 10 սմ տրամագծով՝ պտղի գլուխը տեղավորելու համար, երբ այն արգանդից իջնում է հեշտոց։ Լայնանալով՝ արգանդի վզիկը կարճանում է[28]։

Այլ գործոնների հետ մեկտեղ, մանկաբարձներն ու բժիշկներն արգանդի վզիկի լայնացման աստիճանն օգտագործում են՝ ծննդաբերության ընթացքում որոշումներ կայացնելը հեշտացնելու համար[30][31]։ Ընդհանրապես, ծննդաբերության ակտիվ առաջին փուլը, երբ արգանդի կծկումները դառնում են ուժեղ և կանոնավոր, սկսվում է այն ժամանակ, երբ արգանդի վզիկի լայնացումը գերազանցում է 3-5 սմ–ը[30][32][33]։ Ծննդաբերության երկրորդ փուլը սկսվում է այն ժամանակ, երբ արգանդի վզիկն ընդլայնվում է մինչև 10 սմ, որը համարվում է դրա ամենալայն բացումը, և երբ ակտիվ մղումներն ու կծկումները երեխային մղում են ծննդյան խողովակով, ինչը հանգեցնում է երեխայի ծնվելուն[28][31]։ Նախորդ հեշտոցային ծննդաբերությունների քանակը կարևոր գործոն է, որն ազդում է այն բանի վրա, թե որքան արագ կարող է արգանդի վզիկը բացվել ծննդաբերության ընթացքում[28]։ Արգանդի վզիկի լայնացման համար անհրաժեշտ ժամանակն այն գործոններից մեկն է, որոնք օգտագործվում են հաշվարկային համակարգերում, ինչպիսին է Bishop Scale-ը, որն օգտագործվում է հասկանալու համար, թե արդյոք ծննդաբերության ժամանակ պետք է կիրառվեն այնպիսի միջամտություններ, ինչպիսիք են պինցետը, ինդուկցիան կամ կեսարյան հատումը[28]։

Արգանդի վզիկի բացման անբավարարությունը կարգավիճակ է, երբ արգանդի վզիկի կարճացումը տեղի է ունենում մինչև հղիության լուծման ժամկետը։ Արգանդի վզիկի կարճ երկարությունը վաղաժամ ծննդաբերության նշան է[29]։

Բեղմնավորման կանխարգելում

խմբագրել

Հակաբեղմնավորման որոշ մեթոդներ ներառում են արգանդի վզիկի միջամտությունները։ Արգանդի վզիկի միջնորմները բազմակի օգտագործման պլաստիկ սարքեր են՝ կոշտ եզրերով, որոնք կինը տեղադրում է սեռական հարաբերությունից առաջ՝ այդպիսով ծածկելոով արգանդի վզիկը։ Հեշտոցի պատերի կողմից ճնշումը պահպանում է միջնորմի դիրքը, և այն գործում է որպես ֆիզիկական խոչընդոտ, որը կանխում է սերմնաբջիջների դեպի արգանդ ներթափանցումը՝ կանխելով բեղմնավորումը։ Արգանդի պարանոցակալներն օգտագործվում են նույն նպատակով, չնայած դրանք ավելի փոքր են և կպչում են արգանդի վզիկին։ Միջնորմերն ու պարանոցակալները հաճախ օգտագործվում են սպերմիցիդների հետ համատեղ[34]։ Մեկ տարվա ընթացքում միջնորմ օգտագործող կանանց 12%-ը կարող է անցանկալի հղիություն ունենալ, իսկ օպտիմալ օգտագործման դեպքում այդ ցուցանիշը նվազում է մինչև 6%[35]։ Բաժակիկների արդյունավետության ցուցանիշներն ավելի ցածր են.կանանց 18%-ն ունենում է անցանկալի հղիություն, իսկ օպտիմալ օգտագործման դեպքում՝ 10-13%[36]: Պրոգեստերոնային հաբերը կարող են ավելի արդյունավետ լինել որպես հակաբեղմնավորիչ, քանի որ դրանք խտացնում են արգանդի վզիկի լորձը՝ դժվարացնելով սերմնաբջիջների անցումը արգանդի վզիկի խողովակով[37]։ Բացի այդ, դրանք երբեմն կարող են խանգարել օվուլյացիայի պրոցեսին[37]։ Ի հակադրություն, հակաբեղմնավորիչ հաբերը, որոնք պարունակում են ինչպես էստրոգեն, այնպես էլ պրոգեստերոն, համարվում են համակցված օրալ հակաբեղմնավորիչներ և կանխում են օվուլյացիան[38]։ Դրանք նաև խտացնում են արգանդի վզիկի լորձը և բարակեցնում են արգանդի լորձաթաղանթը, ինչը մեծացնում է դրանց արդյունավետությունը[38]։

Կլինիկական նշանակություն

խմբագրել

Քաղցկեղ

խմբագրել

2008 թվականին արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված քաղցկեղի երրորդ տեսակն է եղել ամբողջ աշխարհում[39]։ Այն քաղցկեղի պատճառով մահացության հիմնական պատճառն է աղքատ երկրներում, որտեղ ուշացած ախտորոշումը հաճախ հանգեցնում է անբարենպաստ արդյունքների[40]։ Սկրինինգային ծրագրերի ներդրումը հանգեցրել է արգանդի վզիկի քաղցկեղի (և դրանից մահերի) դեպքերի նվազմանը, սակայն դա հիմնականում դիտվում է զարգացած երկրներում։ Զարգացող երկրների մեծ մասում սկրինինգը կատարվում է սահմանափակ, և կազմում է արգանդի վզիկի քաղցկեղի համաշխարհային բեռի 85%-ը[41]։

Արգանդի վզիկի քաղցկեղը գրեթե միշտ կապված է մարդու պապիլոմավիրուսային (HPV) վարակի հետ[42][43]։ HPV-ն վիրուս է՝ բազմաթիվ շտամներով, որոնցից մի քանիսը նախատրամադրված են արգանդի վզիկի էպիթելիում նախաքաղցկեղային փոփոխությունների առաջացման, հատկապես տրանֆորմացիոն գոտում, որը արգանդի վզիկի քաղցկեղի ամենատարածված տեղն է[44]։ HPV պատվաստանյութերը, ինչպիսիք են Գարդասիլը և Cervarix-ը, նվազեցնում են արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերը[45]։

Արգանդի վզիկի պոտենցիալ նախաքաղցկեղային փոփոխությունները կարող են հայտնաբերվել արգանդի վզիկի զննումով՝ օգտագործելով այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են Պապ քսուքը , որի ընթացքում էպիթելի բջիջները քերծվում են արգանդի վզիկի մակերևույթից և հետազոտվում մանրադիտակի տակ[45]։ Արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգը կարող է իրականացվել նաև արգանդի վզիկի բիոպսիայի միջոցով։ Կոլպոսկոպը գործիք է, որն օգտագործվում է արգանդի վզիկի ընդլայնված պատկեր ստանալու համար և հայտնագործվել է 1925 թվականին։ Պապ քսուկը մշակվել է Գեորգիոս Պապանիկոլաուի կողմից 1928 թվականին[46]։ Արգանդի վզիկի հյուսվածքի հատվածը հեռացնելու համար տաքացրած պլատինե հանգույցով LEEP պրոցեդուրան մշակվել է Աուրել Բաբեսի կողմից 1927 թվականին[47]։ Զարգացած աշխարհի որոշ մասերում, ներառյալ Մեծ Բրիտանիան, Պապ թեստը փոխարինվել է հեղուկային ցիտոլոգիայով[48]։

Աղքատ երկրներում էժան, ծախսարդյունավետ և գործնական այլընտրանքը քացախաթթվի (VIA) միջոցով տեսողական ստուգումն է[40]։ Քացախաթթուները կարող են օգտագործվել նաև այլ երկրներում։ Այս շրջաններում ցիտոլոգիայի վրա հիմնված ծրագրերի իրականացումն ու պահպանումը կարող է դժվար լինել որակավորված անձնակազմի, սարքավորումների և տարածքների անհրաժեշտության, ինչպես նաև կառաարման դժվարությունների պատճառով։ VIA-ի միջոցով արդյունքները և բուժումը կարող են հասանելի լինել նույն օրը։ Որպես սկրինինգային թեստ, VIA-ն համեմատելի է արգանդի վզիկի ցիտոլոգիայի հետ՝ նախաքաղցկեղային փոփոխությունների ճշգրիտ հայտնաբերման գործում[49]։

Բորբոքում

խմբագրել

Արգանդի վզիկի բորբոքումը կոչվում է ցերվիցիտ։ Այս բորբոքումը կարող է ընդգրկել էնդոկերվիքսը կամ էկտոցերվիքսը[50]։ Եթե ախտահարված է էնդոկերվիքսը, պրոցեսն արտահայտվում է հեշտոցային լորձաթային արտադրությունով և պատճառը հիմնականումսեռական ճանապարհով փոխանցվող վարակներն են, որոնցից են քլամիդիան և գոնորեան[51]։ Արգանդի վզիկի գոնորեային վարակ ունեցող հղի կանանց կեսի մոտ պրոցեսն ընթանում է առանց ախտանիշների[52]։ Այլ պատճառներից է հեշտոցի համակցված ֆլորայի գերաճը[53]։ Երբ ախտահաարված է էնդոցերվիքսը, բորբոքումն ամենայն հավանականությամբ հարուցվում է herpes simplex վիրուսի կողմից։ Բորբոքումը հաճախ հայտնաբերում են արգանդի վզիկի ուղղակի զննությամբ՝ օգտագործելով հեշտոցային հայելիներ։ Բորբոքման օջախը կարող է սպիտակավուն թվալ՝ էքսուդատի պատճառով։ Կարելի է կատարել ՊԱՊ թեստ և հետազոտել պատճառային բակտերիաները։ Եթե բորբոքումը հարուցված է բակտերիայով, որպես բուժում կարող են նշանակվել հակաբիոտիկներ[51]։

Անատոմիական անոմալիաներ

խմբագրել

Արգանդի վզիկի ստենոզը արգանդի վզիկի չափից ավել նեղ խողովակն է, որը սովորաբար առաջանում է քաղցկեղի ախտորոշման կամ բուժման նպատակով հյուսվածքի հեռացման կամ բուն արգանդի վզիկի քաղցկեղի պատճառով[54][55]։ Դիէթիլստիլբեստրոլը, որն օգտագործվել է 1938-1971 թվականներին՝ վաղաժամ ծննդաբերությունը և վիժումը կանխելու նպատակով, նույնպես խիստ կապված է արգանդի վզիկի ստենոզի և այլ անոմալիաների զարգացման հետ։ Այլ անոմալիաները ներառում են հեշտոցային ադենոզը, որի դեպքում էկտոցերվիքսի շերտավոր էպիթելը դառնում է գլանաձև, քաղցկեղները, որոնցից է տափակ բջջային ադենոկարցինոման, արգանդի պարանոցակալները և աքլորի կատարի նման զարգացող արգանդի վզիկը[56]։ Դիէթիլսթիլբեստրոլով բուժվող հղի կանանցից ծնված աղջիկների մոտ մեկ երրորդի մոտ զարգանում է աքլորի կատարի տեսքով զարգացող արգանդի վզիկ[56]։

Արգանդի վզիկի ստրոմայի (թելքավոր հյուսվածքների) և էպիթելի ընդլայնված ծալքերը ձևավորում են աքլորի կատարի նմանվող արգանդի վզիկը[57]։ Նույն ձևով, արգանդի վզիկի լորձաթաղանթի վրա առաջացող աքլորի կատարի նման պոլիպները սովորաբար բնութագրվում են նույն նկարագրությամբ։ Դա համարվում է բարորակ անոմալիա. այդ պոլիպների առկայությունը սովորաբար վկայում է դիէթիլսթիլբեստրոլի ազդեցության մասին, և որպես այդպիսին կանայք, որոնղ մոտ առկա են նման անոմալիաներ, պետք է տեղյակ լինեն ուղեկցող պաթոլոգիաների մեծ ռիսկի մասին[58][59][60]։   

Արգանդի վզիկի ագենեզիան հազվադեպ հանդիպող բնածին վիճակ է, որի դեպքում արգանդի վզիկը լիովին չի զարգանում, որը հաճախ կապված է իաժամանակյա հեշտոցի զարգացման խանգարման հետ[61]։ Գոյություն ունեն արգանդի վզիկի այլ բնածին անոմալիաներ, որոնք հաճախ կապված են հեշտոցի և արգանդի զարգացման անոմալիաների հետ։ Արգանդի վզիկը կարող է երկատվել այնպիսի ախտաբանական իրավիճակների ժամանակ, ինչպիսիք են երկեղջյուր արգանդը և արգանդի դիդելֆիսը[62]։

Արգանդի վզիկի պոլիպները, որոնք արգանդի վզիկի հյուսվածքի բարորակ գերաճած հուսվածքներ են, կարող են արյունահոսություն առաջացնել․ դրանք կարող են աճել նաև արգանդի վզիկի խողովակում[63]։ Արգանդի վզիկի էկտրոպիոնը բնութագրվում արգանդի վզիկի էնդոցերվիքսի գլանաձև էպիթելային հյուսվածքի աճով՝ էկտոցերվիքսի վրա[64]։

Այլ կենդանիներ

խմբագրել

Էգ պարկավորներն ունեն զույգ արգանդներ և արգանդի վզիկներ[65][66]։ Պլասենցային կաթնասունների տեսակների մեծ մասը ունեն մեկ արգանդի վզիկ և երկեղջյուր կամ միջնորմով բաժանված արգանդ։ Լագոմորֆները, կրծողները, արդվարկները և դամաններն ունեն հայելային արգանդ և երկու արգանդի վզիկ[67]։ Myrmecophagidae ընտանիքի մրջնակերները անսովոր են նրանով, որ չունեն հստակ եզրագծված արգանդի վզիկ[68]։ Ընտանի խոզերի արգանդի վզիկը պարունակում է հինգ բարձիկներ, որոնք պահում են վարազի խցանահանաձև առնանդամը զուգավորման ընթացքում[69]։

Ստուգաբանություն և արտասանություն

խմբագրել

Արգանդի վզիկը ( /ˈsɜːrvɪks/ ) (լատ․՝ cervīx), լատիներենից թարգմանաբար նշանակում է «պարանոց», և ինչպես իր գերմանական նմանակը, այն կարող է վերաբերել ոչ միայն պարանոցին, այլև առարկայի անալոգային նեղացված մասին։ Անգլերենում cervix բառը սովորաբար վերաբերում է հենց արգանդի վզիկին։

Արգանդի վզիկը փաստագրված է անատոմիական գրականության մեջ առնվազն Հիպոկրատի ժամանակաշրջանից. արգանդի վզիկի քաղցկեղն առաջին անգամ նկարագրվել է ավելի քան 2000 տարի առաջՀիպոկրատի և Արետեոսի աշխատություններում[70]։ Այնուամենայնիվ, բառի իմաստի որոշ տատանումներ եղել են վաղ շրջանի գրողների շրջանում, որոնք տերմինն օգտագործել են և՛ արգանդի վզիկի, և՛ արգանդի ներքին բացվածքի համար[71]։ «Արգանդի վզիկ» բառի առաջին վավերացված օգտագործումը եղել է 1702 թվականի[72]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Prendiville, Walter; Sankaranarayanan, Rengaswamy (2017), «Anatomy of the uterine cervix and the transformation zone», Colposcopy and Treatment of Cervical Precancer (անգլերեն), International Agency for Research on Cancer, Վերցված է 2024 թ․ մարտի 29-ին
  3. «Human Papillomavirus (HPV) Vaccines». National Cancer Institute. Bethesda, MD. 2011 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Kurman RJ, ed. (1994). Blaustein's Pathology of the Female Genital Tract (4th ed.). New York, NY: Springer New York. էջեր 185–201. ISBN 978-1-4757-3889-6.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Gray H (1995). Williams PL (ed.). Gray's Anatomy (38th ed.). Churchill Livingstone. էջեր 1870–73. ISBN 0-443-04560-7.
  6. 6,0 6,1 Gardner E, Gray DJ, O'Rahilly R (1969) [1960]. Anatomy: A Regional Study of Human Structure (3rd ed.). Philadelphia, PA: W.B. Saunders. էջեր 495–98.
  7. 7,0 7,1 Kurman RJ, ed. (2002). Blaustein's Pathology of the Female Genital Tract (5th ed.). Springer. էջ 207.
  8. 8,0 8,1 Daftary SN, Chakravari S (2011). Manual of Obstretics, 3/e. Elsevier. էջեր 1–16. ISBN 978-81-312-2556-1.
  9. 9,0 9,1 9,2 Ellis H (2011). «Anatomy of the uterus». Anaesthesia & Intensive Care Medicine. 12 (3): 99–101. doi:10.1016/j.mpaic.2010.11.005.
  10. Drake RL, Vogl W, Mitchell AW (2005). Gray's Anatomy for Students. Illustrations by Richardson P, Tibbitts R. Philadelphia, PA: Elsevier/Churchill Livingstone. էջեր 415, 423. ISBN 978-0-8089-2306-0.
  11. 11,0 11,1 11,2 Mould TA, Chow C (2005). «The Vascular, Neural and Lymphatic Anatomy of the Cervix». In Jordan JA, Singer A (eds.). The Cervix (2nd ed.). Oxford, United Kingdom: Blackwell Publishing. էջեր 41–47. ISBN 9781405131377.
  12. 12,0 12,1 Weschler T (2006). Taking charge of your fertility : the definitive guide to natural birth control, pregnancy achievement, and reproductive health (Revised ed.). New York, NY: Collins. էջեր 59, 64. ISBN 978-0-06-088190-0.
  13. 13,0 13,1 Sharif K, Olufowobi O (2006). «The structure chemistry and physics of human cervical mucus». In Jordan J, Singer A, Jones H, Shafi M (eds.). The Cervix (2nd ed.). Malden, MA: Blackwell Publishing. էջեր 157–68. ISBN 978-1-4051-3137-7.
  14. Schoenwolf GC, Bleyl SB, Brauer PR, Francis-West PH (2009). «"Development of the Urogenital system"». Larsen's human embryology (4th ed.). Philadelphia, PA: Churchill Livingstone/Elsevier. ISBN 978-0-443-06811-9.
  15. 15,0 15,1 15,2 15,3 McLean JM (2006 թ․ նոյեմբեր). «Morphogenesis and Differentiation of the cervicovaginal epithelium». In Jordan J, Singer A, Jones H, Shafi M (eds.). The Cervix (2nd ed.). Wiley-Blackwell. ISBN 978-1-4051-3137-7.
  16. Reich O, Fritsch H (2014 թ․ հոկտեմբեր). «The developmental origin of cervical and vaginal epithelium and their clinical consequences: a systematic review». Journal of Lower Genital Tract Disease. 18 (4): 358–360. doi:10.1097/LGT.0000000000000023. PMID 24977630. S2CID 3060493.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 17,7 Beckmann CR, Herbert W, Laube D, Ling F, Smith R (2013 թ․ մարտ). Obstetrics and Gynecology (7th ed.). Lippincott Williams & Wilkins. էջեր 408–11. ISBN 9781451144314.
  18. Young B (2006). Wheater's functional histology : a text and colour atlas (5th ed.). Edinburgh, United Kingdom: Churchill Livingstone/Elsevier. էջ 376. ISBN 978-0-443-06850-8.
  19. International Federation for Cervical Pathology and Colposcopy (IFCPC) classification. References:
    -«Transformation zone (TZ) and cervical excision types». Royal College of Pathologists of Australasia.
    - Jordan J, Arbyn M, Martin-Hirsch P, Schenck U, Baldauf JJ, Da Silva D, և այլք: (December 2008). «European guidelines for quality assurance in cervical cancer screening: recommendations for clinical management of abnormal cervical cytology, part 1». Cytopathology. 19 (6): 342–354. doi:10.1111/j.1365-2303.2008.00623.x. PMID 19040546. S2CID 16462929.
  20. Mukonoweshuro P, Oriowolo A, Smith M (2005 թ․ հունիս). «Audit of the histological definition of cervical transformation zone». Journal of Clinical Pathology. 58 (6): 671. PMC 1770692. PMID 15917428.
  21. 21,0 21,1 Guyton AC, Hall JE (2005). Textbook of Medical Physiology (11th ed.). Philadelphia, PA: W.B. Saunders. էջ 1027. ISBN 978-0-7216-0240-0.
  22. «Demystifying IUI, ICI, IVI and IVF». Seattle Sperm Bank. 2014 թ․ հունվարի 4. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  23. 23,0 23,1 23,2 23,3 Brannigan RE, Lipshultz LI (2008). «Sperm Transport and Capacitation». The Global Library of Women's Medicine. doi:10.3843/GLOWM.10316.
  24. Westinore A, Billings E (1998). The Billings Method: Controlling Fertility Without Drugs or Devices. Toronto, ON: Life Cycle Books. էջ 37. ISBN 0-919225-17-9.
  25. Wagner G, Levin RJ (1980 թ․ սեպտեմբեր). «Electrolytes in vaginal fluid during the menstrual cycle of coitally active and inactive women». Journal of Reproduction and Fertility. 60 (1): 17–27. doi:10.1530/jrf.0.0600017. PMID 7431318.
  26. Becher N, Adams Waldorf K, Hein M, Uldbjerg N (2009 թ․ մայիս). «The cervical mucus plug: structured review of the literature». Acta Obstetricia et Gynecologica Scandinavica. 88 (5): 502–513. doi:10.1080/00016340902852898. PMID 19330570. S2CID 23738950.
  27. Lowdermilk DL, Perry SE (2006). Maternity Nursing (7th ed.). Edinburgh, United Kingdom: Elsevier Mosby. էջ 394. ISBN 978-0-323-03366-4.
  28. 28,0 28,1 28,2 28,3 28,4 Cunningham F, Leveno K, Bloom S, Hauth J, Gilstrap L, Wenstrom K (2005). Williams obstetrics (22nd ed.). New York; Toronto: McGraw-Hill Professional. էջեր 157–60, 537–39. ISBN 0-07-141315-4.
  29. 29,0 29,1 Goldenberg RL, Culhane JF, Iams JD, Romero R (2008 թ․ հունվար). «Epidemiology and causes of preterm birth». Lancet. 371 (9606): 75–84. doi:10.1016/S0140-6736(08)60074-4. PMC 7134569. PMID 18177778.
  30. 30,0 30,1 NICE (2007). Section 1.6, Normal labour: first stage
  31. 31,0 31,1 NICE (2007). Section 1.7, Normal labour: second stage
  32. ACOG (2012). «Obstetric Data Definitions Issues and Rationale for Change» (PDF). Revitalize. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 4-ին.
  33. Su M, Hannah WJ, Willan A, Ross S, Hannah ME (2004 թ․ հոկտեմբեր). «Planned caesarean section decreases the risk of adverse perinatal outcome due to both labour and delivery complications in the Term Breech Trial». BJOG. 111 (10): 1065–1074. doi:10.1111/j.1471-0528.2004.00266.x. PMID 15383108. S2CID 10086313.
  34. NSW Family Planning (2009). Contraception : healthy choices : a contraceptive clinic in a book (2nd ed.). Sydney, New South Wales: UNSW Press. էջեր 27–37. ISBN 978-1-74223-136-5.
  35. Trussell J (2011 թ․ մայիս). «Contraceptive failure in the United States». Contraception. 83 (5): 397–404. doi:10.1016/j.contraception.2011.01.021. PMC 3638209. PMID 21477680.
  36. Trussell J, Strickler J, Vaughan B (May–Jun 1993). «Contraceptive efficacy of the diaphragm, the sponge and the cervical cap». Family Planning Perspectives. 25 (3): 100–5, 135. doi:10.2307/2136156. JSTOR 2136156. PMID 8354373.
  37. 37,0 37,1 Your Guide to the progesterone-one pill (PDF). Family Planning Association (UK). էջեր 3–4. ISBN 978-1-908249-53-1. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  38. 38,0 38,1 Your Guide to the combined pill (PDF). Family Planning Association (UK). 2014 թ․ հունվար. էջ 4. ISBN 978-1-908249-50-0. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  39. Arbyn M, Castellsagué X, de Sanjosé S, Bruni L, Saraiya M, Bray F, Ferlay J (2011 թ․ դեկտեմբեր). «Worldwide burden of cervical cancer in 2008». Annals of Oncology. 22 (12): 2675–2686. doi:10.1093/annonc/mdr015. PMID 21471563.
  40. 40,0 40,1 World Health Organization (2014 թ․ փետրվար). «Fact sheet No. 297: Cancer». Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
  41. Vaccarella S, Lortet-Tieulent J, Plummer M, Franceschi S, Bray F (2013 թ․ հոկտեմբեր). «Worldwide trends in cervical cancer incidence: impact of screening against changes in disease risk factors». European Journal of Cancer. 49 (15): 3262–3273. doi:10.1016/j.ejca.2013.04.024. PMID 23751569.
  42. Wahl CE (2007). Hardcore pathology. Philadelphia, PA: Lippincott Williams & Wilkins. էջ 72. ISBN 9781405104982.
  43. Mitchell RS, Kumar V, Robbins SL, Abbas AK, Fausto N (2007). Robbins basic pathology (8th ed.). Saunders/Elsevier. էջեր 716–21. ISBN 978-1-4160-2973-1.
  44. Lowe A, Stevens JS (2005). Human histology (3rd ed.). Philadelphia, PA; Toronto, ON: Elsevier Mosby. էջեր 350–51. ISBN 0-323-03663-5.
  45. 45,0 45,1 Fauci AS, Braunwald E, Kasper DL, Hauser SL, Longo DL, Jameson JL, Loscalzo J, eds. (2008). Harrison's Principles of Internal Medicine (17th ed.). New York [etc.]: McGraw-Hill Medical. էջեր 608–09. ISBN 978-0-07-147692-8.
  46. Gasparini R, Panatto D (2009 թ․ մայիս). «Cervical cancer: from Hippocrates through Rigoni-Stern to zur Hausen». Vaccine. 27 (Suppl 1): A4–A5. doi:10.1016/j.vaccine.2008.11.069. PMID 19480961.
  47. Diamantis A, Magiorkinis E, Androutsos G (2010 թ․ նոյեմբեր). «Different strokes: Pap-test and Babes method are not one and the same». Diagnostic Cytopathology. 38 (11): 857–859. doi:10.1002/dc.21347. PMID 20973044. S2CID 823546.
  48. Gray W, Kocjan G, eds. (2010). Diagnostic Cytopathology. Churchill Livingstone. էջ 613. ISBN 9780702048951.
  49. Sherris J, Wittet S, Kleine A, Sellors J, Luciani S, Sankaranarayanan R, Barone MA (2009 թ․ սեպտեմբեր). «Evidence-based, alternative cervical cancer screening approaches in low-resource settings». International Perspectives on Sexual and Reproductive Health. 35 (3): 147–154. doi:10.1363/3514709. PMID 19805020.
  50. Stamm W (2013). The Practitioner's Handbook for the Management of Sexually Transmitted Diseases. Seattle STD/HIV Prevention Training Center. էջեր Chapter 7: Cervicitis. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին.
  51. 51,0 51,1 Fauci AS, Braunwald E, Kasper DL, Hauser SL, Longo DL, Jameson JL, Loscalzo J, eds. (2008). Harrison's Principles of Internal Medicine (17th ed.). New York [etc.]: McGraw-Hill Medical. էջեր 828–29. ISBN 978-0-07-147692-8.
  52. Kenner C (2014). Comprehensive neonatal nursing care (5th ed.). New York: Springer Publishing Company, LLC. ISBN 9780826109750. Access provided by the University of Pittsburgh.
  53. Mitchell RS, Kumar V, Robbins SL, Abbas AK, Fausto N (2007). Robbins basic pathology (8th ed.). Saunders/Elsevier. էջեր 716–21. ISBN 978-1-4160-2973-1.
  54. Mitchell RS, Kumar V, Robbins SL, Abbas AK, Fausto N (2007). Robbins basic pathology (8th ed.). Saunders/Elsevier. էջեր 716–21. ISBN 978-1-4160-2973-1.
  55. Valle RF, Sankpal R, Marlow JL, Cohen L (2002). «Cervical Stenosis: A Challenging Clinical Entity». Journal of Gynecologic Surgery. 18 (4): 129–43. doi:10.1089/104240602762555939.
  56. 56,0 56,1 Casey PM, Long ME, Marnach ML (2011 թ․ փետրվար). «Abnormal cervical appearance: what to do, when to worry?». Mayo Clinic Proceedings. 86 (2): 147–50, quiz 151. doi:10.4065/mcp.2010.0512. PMC 3031439. PMID 21270291.
  57. «Diethylstilbestrol (DES) Cervix». National Cancer Institute Visuals. National Cancer Institute. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
  58. Wingfield M (1991 թ․ հունիս). «The daughters of stilboestrol». BMJ. 302 (6790): 1414–1415. doi:10.1136/bmj.302.6790.1414. PMC 1670127. PMID 2070103.
  59. Mittendorf R (1995 թ․ հունիս). «Teratogen update: carcinogenesis and teratogenesis associated with exposure to diethylstilbestrol (DES) in utero». Teratology. 51 (6): 435–445. doi:10.1002/tera.1420510609. PMID 7502243.
  60. Herbst AL, Poskanzer DC, Robboy SJ, Friedlander L, Scully RE (1975 թ․ փետրվար). «Prenatal exposure to stilbestrol. A prospective comparison of exposed female offspring with unexposed controls». The New England Journal of Medicine. 292 (7): 334–339. doi:10.1056/NEJM197502132920704. PMID 1117962.
  61. Fujimoto VY, Miller JH, Klein NA, Soules MR (1997 թ․ դեկտեմբեր). «Congenital cervical atresia: report of seven cases and review of the literature». American Journal of Obstetrics and Gynecology. 177 (6): 1419–1425. doi:10.1016/S0002-9378(97)70085-1. PMID 9423745.
  62. Patton PE, Novy MJ, Lee DM, Hickok LR (2004 թ․ հունիս). «The diagnosis and reproductive outcome after surgical treatment of the complete septate uterus, duplicated cervix and vaginal septum». American Journal of Obstetrics and Gynecology. 190 (6): 1669–75, discussion p.1675–78. doi:10.1016/j.ajog.2004.02.046. PMID 15284765.
  63. Mitchell RS, Kumar V, Robbins SL, Abbas AK, Fausto N (2007). Robbins basic pathology (8th ed.). Saunders/Elsevier. էջեր 716–21. ISBN 978-1-4160-2973-1.
  64. Fauci AS, Braunwald E, Kasper DL, Hauser SL, Longo DL, Jameson JL, Loscalzo J, eds. (2008). Harrison's Principles of Internal Medicine (17th ed.). New York [etc.]: McGraw-Hill Medical. էջեր 828–29. ISBN 978-0-07-147692-8.
  65. Tyndale-Biscoe CH (2005). Life of Marsupials. Csiro Publishing. ISBN 978-0-643-06257-3.
  66. Tyndale-Biscoe H, Renfree M (1987 թ․ հունվարի 30). Reproductive Physiology of Marsupials. Cambridge University Press. ISBN 978-0-521-33792-2.
  67. Feldhamer GA, Drickamer LC, Vessey SH, Merritt JF, Krajewski C (2007). Mammalogy: Adaptation, Diversity, Ecology. Baltimore, MD: JHU Press. էջ 198. ISBN 9780801886959.
  68. Novacek MJ, Wyss AR (1986 թ․ սեպտեմբեր). «Higher-Level Relationships of the Recent Eutherian Orders: Morphological Evidence». Cladistics. 2 (4): 257–287. doi:10.1111/j.1096-0031.1986.tb00463.x. PMID 34949071. S2CID 85140444.
  69. «The Female - Swine Reproduction». livestocktrail.illinois.edu (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  70. Gasparini R, Panatto D (2009 թ․ մայիս). «Cervical cancer: from Hippocrates through Rigoni-Stern to zur Hausen». Vaccine. 27 (Suppl 1): A4–A5. doi:10.1016/j.vaccine.2008.11.069. PMID 19480961.
  71. Galen IJ, ed. (2011). Galen: On Diseases and Symptoms. Translated by Johnston I. Cambridge University Press. էջ 247. ISBN 978-1-139-46084-2.
  72. «Cervix». Etymology Online. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.