Սամվել Շահրամանյան
հայ քաղաքական գործիչ
Սամվել Սերգեյի Շահրամանյան (դեկտեմբերի 1, 1978, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական և պետական գործիչ, Արցախի Հանրապետության վերջին նախագահ[1], ԱՀ նախկին պետնախարար[2], ԱՀ ԱԱԾ նախկին տնօրեն[3], ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, գեներալ-մայոր[4]։ 2023 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած Արցախի նախագահական ընտրություններում Շահրամանյանը, որը եղել է միակ թեկնածուն, ընտրվել է Արցախի նախագահ[5][6]։
Սամվել Սերգեյի Շահրամանյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
սեպտեմբերի 9, 2023 | ||||
Նախորդող | Արայիկ Հարությունյան | |||
| ||||
հունիսի 6, 2018 - 2020 | ||||
Կուսակցություն՝ | անկուսակցական | |||
Կրթություն՝ | Երևանի Գրիգոր Զոհրապի անվան համալսարան, ԱրՊՀ | |||
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, մարզիկ | |||
Ծննդյան օր | դեկտեմբերի 1, 1978 (45 տարեկան) | |||
Ծննդավայր | ԼՂԻՄ, Ստեփանակերտ | |||
Քաղաքացիություն | Արցախի Հանրապետություն | |||
Պարգևներ |
Կրթություն
խմբագրել- 1995 թվականին ընդունվել է Երևանի Գրիգոր Զոհրապի անվան համալսարանի Միջազգային տնտեսագիտություն ֆակուլտետը։
- 1998 թվականին տեղափոխվել է ԱրՊՀ տնտեսագիտություն բաժինը և 1999 թվականին ավարտել այն։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1999-2008 թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունում։
- 2008-2010 թթ. աշխատել է ԼՂՀ ԿԱ Հարկային պետական ծառայությունում` օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնում։
- 2010-2013 թթ. ծառայել է ԼՂՀ Արդարադատության նախարարությունում, որպես ԼՂՀ Գլխավոր հարկադիր կատարող։
- 2013 թվականին նշանակվել է ԼՂՀ Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ, այնուհետև` քրեական հետախուզության վարչության պետ։
- 2014-2018 թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունում` վարչության պետի պաշտոնում։
- 2018-2020 թթ. ԱՀ ԱԱԾ տնօրեն։
- 2018 թվականի հուլիսի 16-ին նշանակվել է ԱՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ։
- 2020 թվականի մայիսի 29-ին ԱՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
- 2020 թվականի մայիսի 29-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար։
Արցախի Հանրապետության նախագահ
խմբագրել2023 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած Արցախի նախագահական ընտրություններում Սամվել Շահրամանյանը, որը եղել է միակ թեկնածուն, ընտրվել է Արցախի նախագահ[5][6]։
Ադրբեջանի ներխուժում Արցախ
խմբագրելԱրցախահայության էթնիկ զտումներ և Արցախի Հանրապետության լուծարում
խմբագրելԱյլ տվյալներ
խմբագրել1996-1999 թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում։
Ընդհանուր տեղեկատվություն
խմբագրելՆախորդող Արշավիր Ղարամյան |
ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյան 06.06.2018-29.05.2020 |
Հաջորդող Կամո Աղաջանյան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սամվել Շահրամանյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի նախագահ». www.1lurer.am. 2023 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ https://www.azatutyun.am/a/32572548.html
- ↑ «Արցախը նոր ոստիկանապետ և ԱԱԾ տնօրեն ունի».
- ↑ ««Սա միանշանակ չի ընդունվել». Արայիկ Հարությունյանը նոր նախարարին շնորհել է գեներալ-մայորի կոչում».
- ↑ 5,0 5,1 «Artsakh parliament elects Samvel Shahramanyan as president». Arka. 2023 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ 6,0 6,1 «Սամվել Շահրամանյանն ընտրվել է ԱՀ նախագահ». Arka. 2023 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.