Արամ Ֆիդանյան
Արամ Թորոսի Ֆիդանյան (1919, Արթիկի շրջան - 1948), հայ գեղանկարիչ։ ԽՄԿԿ անդամ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից[1]։
Արամ Ֆիդանյան | |
---|---|
Ծնվել է | 1919 |
Ծննդավայր | Ղոնաղրան, Արթիկի շրջան |
Վախճանվել է | 1948 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Գեղարվեստական ուսումնարան (1939) |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կենսագրություն
խմբագրելԱրամ Ֆիդանյանը ծնվել է 1919 թվականին, Արթիկի շրջանի Ղոնաղրան գյուղում։ 1939 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ Նոր էր աշխատանքի անցել իր ծննդավայրում՝ Լենինականի նկարչական դպրոցում, երբ սկսվել է պատերազմը։ Արամն ավարտել է Պյատիգորսկի զինուսումնարանը, սկզբում ծառայել է 89-րդ Թամանյան դիվիզիայում, եղել է հետախույզ և դասակի հրամանատար, մարտնչել է Հյուսիսային Կովկասի, Թամանի, Կերչի, Ուկրաինայի համար մղվող մարտերին, ռազմադաշտում էլ ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ Խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար և Աշխատանքային արիության համար մեդալներով։ Պատերազմի ավարտից հետո Ֆիդանյանը վերադարձել է տուն, ռազմի օրերի ապրումները խտացրել է իր ստեղծագործություններում, որոնք 1945 թվականին ցուցադրվել են Լենինականում[2]։ Ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։ Ստեղծագործել է բնանկարի, դիմանկարի ժանրերում, ունի տարբեր ներկայացումների համար ստեղծված էսքիզներ։
Պարգևներ
խմբագրել- Կարմիր աստղի շքանշան
- Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալ
- Աշխատանքային արիության համար մեդալ
Ստեղծագործություններ
խմբագրել- «Հաղթանակի օրը Լենինականում» (կտավ., յուղաներկ, 56×49)
- «Անձրևային երեկո»
- «Գետակ»
- «Գարուն»
Դիմանկարներ
խմբագրել- «Խորհրդային Միության հերոս Աշոտ Ամատունի» (կտավ., յուղաներկ, 65×50)
- «Ցոլակ Ամերիկյան»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
- ↑ Ֆիդանյանի աշխատանքները ՀԱՊ-ում