Ատլիտ (եբրայերեն՝ עתלית‎), քաղաք Իսրայելում, տեղակայված է Միջերկրական ծովի ափին, Հայֆա քաղաքից 14 կմ հարավ։ Բնակչությունը՝ 10 474 մարդ (2021)[1]։

Քաղաք
Ատլիտ
եբրայերեն՝ עתלית
ԵրկիրԻսրայել Իսրայել
Հիմնադրված է1903 թ.
Մակերես0,0105 կմ²
ԲԾՄ12 մետր
Բնակչություն4 480 մարդ (2003)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Փոստային դասիչ30350
Պաշտոնական կայքatlit.org.il/mainsite.asp
Ատլիտ (Իսրայել)##
Ատլիտ (Իսրայել)

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը ըստ 2008 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալների կազմել է 5000 մարդ[2]։

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ այստեղ բնակություն են հաստատել Մ.թ.ա. 8-րդ դարում։ Այստեղ գտնվում էր փյունիկացիների քաղաք-նավահանգիստներից մեկը, որը գոյատևել էր մինչև մ.թ.ա. 6-րդ դարը։

Խաչակիրների արշավանքների ժամանակ այստեղ կառուցվել է «Դե Ստրուա» բերդը։ Ավելի ուշ՝ 1217-1218 թվականներին, այստեղ Շատո դե Պեկերինի խաչակիրները կառուցեցին նոր՝ ավելի մեծ բերդ։ 1250 թվականին Լուի IX Սրբի կինը Սուրբ Երկրում մնալու ժամանակ այդ բերդում որդի է ունենում։

Քաղաքը հիմնադրվել է 1903 թվականին, որպես գյուղատնտեսական բնակավայր։ Անվանումը գալիս է Ատլիտ քաղաքի անվանումից։

 
Բարաք ճամբարում

Բրիտանական մանդատի թվականներին քաղաքի մոտ կար կալանավորների, ինչպես նաև «ապօրինի ներգաղթյալների» համար նախատեսված ճամբար։ Քաղաքում կար նաև բանտ։ 1945 թվականին Պալմախում կազմակերպվեց կալանավորների փախուստը։ Պալմախի ազատ արձակված բանտարկյալներին զինյալները նախ մեքենաներով տարան, հետո նրանց հետ բարձրացան Կարմել լեռը, որտեղ բանտարկյալները թաքնվում էին Յագուրի կիբուցների բնակիչների տներում[3], ինչպես նաև Բեյթ Օրենում[4]։ Այս իրադարձության հիշատակաի համար բանաստեղծ Յորամ Տախարլևը և կոմպոզիտոր Լևի Շաարը գրել են «ՍՋրհորից ստվեր և ջուր» երգը (եբրայերեն՝ צל ומי באר‎)[5]:

Ներկայումս նախկին ճամբարի տարածքում գտնվում է «Ալիա Բեթ»-ի թանգարանը[4][6][7]։

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Բերդի ավերակները

Քաղաքի բերդը կառուցվել է խաչակիրների կողմից։ Գտնվում է Հայֆա քաղաքից 16 կմ հարավ, թերակղզու վրա, Միջերկրական ծովից ակնառու հեռավորության վրա։ Այսօրվա դրությամբ, այդ տարածքը համարվում է ռազմական գոտի, այցելուները կարող են դիտարկել այն միայն հեռվից։

Արգելավայրեր խմբագրել

Բնակավայրից հյուսիս-արևելք կա երեք արգելավայր.

  • «Խոֆ-Ատլիտ»
  • «Յամմիտ-Ատլիտ»
  • «Մացար-Ատլիտ»

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.cbs.gov.il/he/publications/doclib/2019/ishuvim/bycode2021.xlsxICBS.
  2. Բնակավայրերը, որոնք ըստ 2008 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալների կազմում է 2000-ից ավել մարդ(անգլ.)
  3. Рассказ Йорама Тахарлева о побеге из Атлита и стихи песни Արխիվացված 2013-10-10 Wayback Machine, (եբրայերեն)
  4. 4,0 4,1 «Побег из Атлита, Лев РОЖАНСКИЙ, 2.11.2010». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  5. песня «Тень и вода из колодца», (եբրայերեն)
  6. Ատլիտ՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  7. «Ատլիտի ճամբարը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատլիտ» հոդվածին։