«Արադի նահատակներ», աշխատանքը՝ Յանոշ Թորմայի

Արադի նահատակներ (հունգ.՝ Aradi vértanúk), հունգարական բանակի 13 գեներալներ, որոնք մահապատժի են ենթարկվել 1849 թվականի հոկտեմբերի 6-ին Արադում 1848-1849 թվականների հունգարական հեղափոխության ճնշումից հետո։

ՊատմությունԽմբագրել

Հունգարական հեղափոխությունը սկսվել է 1848 թվականին։ 1849 թվականի գարնանը հունգարական զորքերը վերահսկողության տակ վերցրին Հունգարիայի թագավորության ամբողջ տարածքը, և ապրիլի 14-ին պետական ժողովը որոշում ընդունեց Հունգարական գահը Հաբսբուրգներից զրկելու և Հունգարիայի անկախությունը հռչակելու մասին: Լայոշ Կոշուտը հայտարարվեց երկրի ղեկավար-նախագահ, սակայն ամեն ինչ փոխեց ռուսական ներխուժումը։