Պարտիտուր (իտալ.՝ partitura, բառացի՝ բաժանում, բաշխում, լատին․՝ partire - բաժանել, բաշխել), բազմաձայն երաժշտական ստեղծագործության (գործիքային, խմբերգային կամ վոկալ-գործիքային) բոլոր ձայների համատեղ նոտագրումը, որում յուրաքանչյուր գործիքի կամ ձայնի պարտիային առանձին տող է հատկացվում։

Դասավորում խմբագրել

Պարտիաները որոշակի կարգով դասավորվում են մեկը մյուսից վար այնպես, որ տակտի «Բենվենուտո Չելլինի» (հատված պարտիաուրից) համապատասխան մասերը գտնվեն մեկ ուղղաձիգի վրա և հեշտացվի ձայների համադրումից գոյացող համահնչյունների տեսողական ընկալումը։ Այդպիսի հայտնվել է 16-րդ դարում դարում կեսերից Իտալիայում և ժամանակի ընթացքում դարձել բազմաձայն երաժշտական ստեղծագործության նոտայագրման հիմնական ձև։ Կատարման համար արտագրվում (հրատարակվում) են առանձին կատարողների պարտիաները, իսկ դիրիժորը (խմբավարը) երգն ուսումնասիրելիս առաջնորդվում է պարտիտուով։

Հաստատում խմբագրել

Աստիճանաբար հաստատվել է պարտիտուում ձայների դասավորման որոշակի կարգ։ Վոկալ (խմբերգային) պարտրտուրում ձայները դասավորվում են վերից վար՝ ըստ տեսսիտուրայի ցածրացման (սոպրանո, ալտ, տենոր, բաս)։ Սիմֆոնիկ նվագախմբի համար գրված պարտրտուրում գործիքների նվագամասերը դասավորվում են ըստ խմբերի (վերից վար), փայտափողայիններ, պղնձափողայիններ, հարվածայիններ, տավիղ (եթե պահանջվում է), լարայիններ, յուրաքանչյուր խմբում՝ ըստ հնչողության բարձրության։

Նվագախմբի հետ մենակատարող գործիքների, վոկալ ձայների, երգչախմբի պարտիաները տեղավորվում են տավիղի և աղեղնային գործիքների միջե։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 216