Բացել գլխավոր ցանկը

Արպատ Սանջանի Ավանեսյան (հունիսի 2, 1944(1944-06-02) կամ հունվարի 2, 1944(1944-01-02), Ճարտար), ԼՂՀ քաղաքական գործիչ։

Արպատ Ավանեսյան
հայ․՝ Արպատ Ավանեսյան
Ծնվել էհունիսի 2, 1944(1944-06-02) (75 տարեկան) կամ հունվարի 2, 1944(1944-01-02) (75 տարեկան)
ԾննդավայրՃարտար
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու (1981) և դոցենտ (1983)
Մասնագիտությունֆիզիկոս և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՌադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և Արցախի պետական համալսարան
Քաղաքական կուսակցությունԱզատ Հայրենիք
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Կենսագրություն և գործունեությունԽմբագրել

Ծնվել է 1944 թվականի հունվարի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ 1960 թվականին ավարտել է Ճարտարի միջնակարգ դպրոցը։ 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա բաժինը՝ ստանալով ռադիոֆիզիկոսի մասնագիտություն։

1965-1968 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում՝ կրտսեր գիտական աշխատող, ավագ ինժեներ։ 1968 թվականին աշխատանքի է ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ատոմային ֆիզիկայի ամբիոնում՝ որպես ասիստենտ։ 1981 թվականին ավարտել է ասպիրանտուրան, պաշտպանել թեկնածուական թեզ՝ ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 1983 թվականին՝ դոցենտի գիտական կոչում։ 1990 թվականի հունվարին նշանակվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հեռակա ֆակուլտետի Ստեփանակերտի նորաստեղծ ընդհանուր տեխնիկական բաժանմունքի տնօրեն։ 1991 թվականին նշանակվել է ԵրՊԻ Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրեն։ 1992 թվականին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանի (հետագայում՝ Արցախի պետական համալսարան) առաջին ռեկտոր։ 1994 թվականի հուլիսից աշխատել է ԱրՊՀ ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, 2004 թվականի հոկտեմբերից՝ ամբիոնի վարիչ։ ՀՀ մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ-ակադեմիկոս է, ԼՂՀ և ՀՀ մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր ու պրոֆեսոր։

Հեղինակ է շուրջ 23 գրքերի և գրքույկների, գիտական և գիտամեթոդական բնույթի տասնյակ հոդվածների։ Ունի մեկ հեղինակային իրավունք[1]։

Քաղաքական գործունեությունԽմբագրել

2005 թվականի հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։ Նա եղել է ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 13 ընտրատարածքից։ Ազգային Ժողովի առաջին նստաշրջանի 2010 թվականի հունիսի 10-ի նիստում ընտրվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ «Ազատ Հայրենիք» կուսակցության հիմնադիր անդամ է, 2005 թվականի հունվարի 29-ից՝ կուսակցության համանախագահ, 2006 թվականի ապրիլի 19-ից՝ նախագահության անդամ։ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։ ԼՂՀ շախմատի ազգային ֆեդերացիայի նախագահն է։

ՊարգևներԽմբագրել

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

ԾանոթագրություններԽմբագրել