Աստղագիտական մարմին
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Երկնային մարմին (կամ աստղագիտական մարմին), նյութական մարմին է, որը ձևավորվել է բնական ճանապարհով Տիեզերական տարածությունում։ Երկնային մարմիններ են գիսաստղները, մոլորակները, աստղաքարերը, աստերոիդները, աստղերը և այլն։ Երկնային մարմինների ուսումնասիրմամբ զբաղվում է աստղագիտությունը։
| ||||||||
Աստղագիտական մարմինների և օբյեկտների ընտրություն |
Նկարագիր
խմբագրելԵրկնային մարմինների չափերը չափազանց տարբեր են։ Ամենամեծ մարմիններ են, որպես կանոն, աստղերը, և ամենափոքրերը՝ աստղաքարերն են։ Երկնային մարմինները միավորում են համակարգերի մեջ, կախված նրանից, թե ինչ են իրենցից ներկայացնում այս մարմինները։
Երկնային մարմին | Համակարգ | Օրինակ |
---|---|---|
Մոլորակներ | Աստղային համակարգեր | Արեգակնային համակարգ |
Աստերոիդներ | Աստերոիդների գոտիներ | Աստերոիդների գոտի Արեգակնային համակարգում (Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև) |
Աստղեր | Գալակտիկաներ | Ծիր կաթին գալակտիկա |
Գիսաստղեր | Գիսաստղերի գոտիներ (գոտիներ «սառցե քարերով») | Կոյպերի գոտի |
Վերին նկարում պատկերված է Արեգակնային համակարգի մոդելը։ Այն կազմված է աստղից (Արեգակ), որի շուրջ պտտվում են իրենց ուղեծրերով մոլորակները։ Որոշ մոլորակների շուրջ, ինչպես օրինակ՝ Երկրի, պտտվում են բնական արբանյակներ, որոնք նույնպես համարվում են երկնային մարմիններ։ Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև գոյություն ունի աստերոիդների գոտի, որը կազմված է առանձին մարմիններից՝ աստերոիդներից, որոնք նույնպես պտտվում են Արեգակի շուրջ։ Գոյություն ունի տեսություն, ըստ որի, աստերոիդների գոտին առաջացել է Արեգակնային համակարգում գոյություն ունեցող ևս մի մոլորակի կործանման հետևանքով (մեկ այլ տեսության համաձայն այդ մոլորակը չի հասցրել ձևավորվել)։ Որոշ մոլորակները (օրինակ՝ Սատուրնը) ունեն փոշուց կազմված օղակներ, որոնք շարժվում են այդ մոլորաների շուրջ։ Այս օղակները կարելի է համեմատել աստերոիդների գոտու հետ, միայն այս դեպքում մոլորակների շուրջ պտտվում են մարմիններ, որոնց չափերը շատ անգամ փոքր են աստերոիդների չափերից։
Աստղագիտական մարմիններ
խմբագրելԱրեգակնային համակարգի մարմիններ | Մարմիններ Արեգակնային համակարգից դուրս | ||
---|---|---|---|
Պարզ մարմիններ | Խմբային մարմիններ | Տարածական մարմիններ | |
|
|
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- SkyandTelescope.com SkyChart (անգլերեն)
- Monthly skymaps for every location on Earth Արխիվացված 2007-09-13 Wayback Machine (անգլերեն)