(136108) Հոմեա (անգլ.՝ Haumea, հավայան լեզվով; Խորհրդանիշ։ 🝻)[1], գաճաճ մոլորակ, պլուտոիդ, տրանսնեպտունային մարմին։ Համաձայն Պալոմարյան աստղադիտարանի (Կալիֆորնիա) աստղագետների տեղեկությունների, ունի Պլուտոնի հետ համեմատելի չափեր, չափազանց ձգված ձև և սեփական առանցքի շուրջ պտտվում է 4 ժամում։ Ունի 2 արբանյակ որոնց պտույտի հաճախությունն են 18 և 49 օր։ Անվանված է հավայան բերրիության և ծննդաբերության աստվածուհու Հոմեայի պատվին։


Հոմեա 🝻
(Haumea)
Հոմեան իր արբանյակներով
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է28 դեկտեմբեր 2004 թ. (Մայքլ Բրաունի կողմից)
Հեռավորությունը Արեգակից43,132 ա. մ.
Արբանյակներ2
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին34,721 ա. մ.
Ապոհելին51,544 ա. մ.
Մեծ կիսաառանցք43,132 ա. մ.
Էքսցենտրիսիտետ0,19501
Սիդերիկ պարբերություն283,28 տարի (103 468 օր)
Ուղեծրային արագություն4,484 կմ/վ
Թեքվածություն28,22° (Արեգակի հասարակածի նկատմամբ)
Ծագման անկյան երկայնություն121,10°
Պերիկենտրոնի արգումենտ239,18°
Ֆիզիկական հատկանիշներ
Հասարակածային շառավիղ~718 կմ
Մակերևույթի մակերես~2 × 107 կմ²
Զանգված(4,006 ± 0,040) × 1021 կգ
Միջին խտություն2,6–3,3 գ/սմ3
Հասարակածային մակերևութային ձգողություն0,44 մ/վ2
2-րդ տիեզերական արագություն0,84 կմ/վ
Պտույտի պարբերություն0,163146 ± 0,000004 սիդերիկ օր
Ալբեդո0,7 ± 0,1
Մթնոլորտային տվյալներ

Հոմեան գլխավորում է Հոմեայի աստերոիդների ընտանիքը։ Իրական ուղեծրի էլեմենտների բաշխումը ընտանիքի անդամների միջև համեմատաբար մեծ չէ և կազմում է մոտ 5% մեծ կիսաառանցքների համար, մոտ 1,4° ուղեծրի թեքման համար և 0,08 էքսցենտրիսիտետների համար։

Պատմություն

խմբագրել

Մարմինը հայտնագործվել է 2005 թվականին, նույն թվականի հուլիսի 29-ին նա անվանվել է 2003 EL61։ 2006 թվականի սեպտեմբերի 7-ին այն պաշտոնապես ներառվել է փոքր մոլորակների ցանկի մեջ և ստացել է (136108) 2003 EL61 անվանումը։ 2008 թվականի սեպտեմբերի 17-ին հայտարարվեց մոլորակի Հոմեա անվանման և նրա որպես գաճաճ մոլորակ կարգավիճակի հաստատման մասին։

Արբանյակներ

խմբագրել

Մեծ արբանյակի, Խիակայի շառավիղը կազմում է մոտ 350 կմ, պտույտի հաճախությունը 48,9 օր, ուղեծրի շառավիղը 49,9 հազ. կմ։ Երկրորդ արբանյակը Նամական մոտ երկու անգամ փոքր է առաջինից, պտտվում է Հոմեայի շուրջ 25,6 հազ. կմ մեծ կիսաառանցքով և 18 օր հաճախությամբ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. JPL/NASA (2015 թ․ ապրիլի 22). «What is a Dwarf Planet?». Jet Propulsion Laboratory. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.