Ցրված սկավառակ
Ցրված սկավառակ - Արեգակնային համակարգի հեռավոր շրջան, նոսր բնակեցված Արեգակնային համակարգի փոքր մարմիններով, որոնք հիմնականում կազմված են սառույցից։ Այսպիսի մարմինները անվանում են ցրված սկավառակի մարմիններ (անգլերեն՝ SDO*, scattered disc object), նրանք պատկանում են տրանսնեպտունային մարմինների (ՏՆՄ) մեծ խմբի ենթաբազմությանը։ Ցրված սկավառակի ներքին մասը (Արեգակին մոտ) մասնակիորեն ծածկում է Կոյպերի գոտին, իսկ նրա արտաքին մասը, համեմատած Կոյպերի գոտու հետ, շատ ավելի հեռու է տարածվում Արեգակից և շատ ավելի բարձր և ցածր խավարածրի հարթությունից։
Ձևավորում
խմբագրելՑրված սկավառակի ծագումը մինչև այսօր մնում է անհայտ, չնայած դրան աստղագետների մոտ գերակշռում է այն կարծիքը, թե այն ձևավորվել է, երբ Կոյպերի գոտու մարմինները «ցրվել են» արտաքին մոլորակների հետ ձգողական փոխազդեցոության հետևանքով, հիմնականում Նեպտունի հետ, ձեռք բերելով մեծ էքսցենտրիսիտետներ և ուղեծրի թեքում։ Այն դեպքում, երբ Կոյպերի գոտին հիշեցնում է համեմատաբար տափակ և կլոր թոր, որը տեղաբաշխված է 30-ից 44 ա. մ. հեռավորության վրա Արեգակից, որին պատկանող մարմինները գտնվում են առանձին շրջանաձև ուղեծրերի (քյուբիվանո) կամ մի փոքր էլիպտիկ ռեզոնանսային ուղեծրերի վրա (2:3 - պլուտինո, և 1:2)։ Ցրված սկավառակը համեմատած Կոյպերի գոտուն անհամեմատ անկանոն միջավայր է։ Ցրված սկավառակի մարմինները շատ հաճախ կարող են «ճանապարհորդել» «ուղղահայաց» համարյա նույն տարածությունների վրա ինչպես և «հորիզոնականով», օրինակ Էրիսը։ Մոդելավորումը ցույց է տալիս, որ ցրված սկավառակի մարմինների ուղեծրերը կարող են լինել անկայուն և փոփոխական, և որ այս մարմինների հետագա ճակատագիրն է անընդհատ դուրս մղվել Արեգակնային համակարգի կենտրոնից Օորտի ամպ կամ ավելի հեռու։
Գոյություն ունի ենթադրություն, որ կենտավրոսները կարող են լինել պարզապես մարմիններ, որոնք նման են Ցրված սկավառակի մարմիններին, որոնք դուրս էին մղվել Կոյպերի գոտուց ոչ թե դուրս այլ ներս, և դարձել են «ներնեպտունային» մարմիններ. Իրականում, որոշ մարմիններ, ինչպես օրինակ (29981) 1999 TD10, իրենց գոյությամբ աղճատում են այս երկու ընտանիքների միջև սահմանը, որը հանդիսանում է Նեպտունի ուղեծիրը։
Ուղեծրեր
խմբագրելԱրտառոցներ
խմբագրելԴասական և Ցրված սկավառակի մարմինների համեմատություն
խմբագրելՈւշագրավ Ցրված սկավառակի մարմիններ
խմբագրելՄշտական անվանումը |
Պայմանական անվանումը |
Բացարձակ աստղային մեծություն | Ալբեդո | Հասարակածային շառավիղ (կմ) |
Ուղեծրի մեծ կիսաառանցքը (ա. մ.) |
Հայտնաբերման ամսաթիվը |
Հայտնաբերողը | Տրամագծի չափման միջոցը |
---|---|---|---|---|---|---|---|---|
Էրիս | 2003 UB313 | −1,12 | 0,86 ± 0,07 | 2400 ± 100 | 67,7 | 2003 | Մայքլ Բրաուն, Չադ Տրուխիլիո և Դևիդ Ռաբինովից | ուղիղ |
Սեդնա | 2003 VB12 | 1,6 | 1180 - 1800 | 525,606 | 2003 | Մայքլ Բրաուն, Չադ Տրուխիլիո և Դևիդ Ռաբինովից | ||
2004 XR190 | 4,5 | 500 - 1000 | 57,5 | 2004 | Լին Ալեն | |||
15874 | 1996 TL66 | 5,4 | 0,10? | ~630 | 82,9 | 1996 | Դևիդ Ջուիտ, Ջեյն Լու և Ջուն Չեն | ջերմային |
48639 | 1995 TL8 | 5,28 և 7,0 (կրկնակի մարմին) | 0,09 (ենթադրա- բար) |
~350 և ~160 | 52,2 | 1995 | Սփեյսուոչ ծրագիր (Արիանա Գլիսոն) | ենթադրված ալբեդո |