Կենտավրոսներ (աստերոիդների խումբ)
(Վերահղված է Կենտավրոսներից)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կենտավրոսներ, աստերոիդների խումբ, որը գտնվում է Յուպիտերի և Նեպտունի ուղեծրերի միջև, իրենց հատկություններով զբաղեցնում են միջանկյալ դիրք հիմնական գոտու աստերոիդների և Կոյպերի գոտու մարմինների միջև (ինչպես նաև որոշ հատկանիշներով մոտ են գիսաստղերին)։

Արեգակնային համակարգի մարմինների տեղաբաշխումը։ Կենտավրոսները (նարնջագույն) ընկած են Կոյպերի գոտու (կանաչ) մեջ, ինչպես նաև մասնակիորեն նրա սահմաններից դուրս
Այս խմբի մարմիններին տրվում են անտիկ դիցաբանության կենտավրոսների անուններ։
ՊատմությունԽմբագրել
Առաջին հայտնաբերված կենտավրոսն էր Քիրոնը (1977). Պերիհելիին մոտենալու պահին նրա մոտ դիտարկվում է կոմա, որը հատկանշական է գիսաստղերի համար, այդ պատճառով Քիրոնը համարվում է դասակարգմամբ միաժամանակ և գիսաստղ (95P/Chiron), և աստերոիդ (2060 Chiron), չնայած նա զգալիորեն մեծ է տիպային գիսաստղից։
Առավել հայտնի կենտավրոսներԽմբագրել
Համար | Անվանումը | Հասարակածային տրամագիծ, կմ | Մեծ կիսաառանցք, ա. մ. | Պերիհելի, ա. մ. | Ապոհելի, ա. մ. | Հայտնաբերվել է |
---|---|---|---|---|---|---|
2060 | Քիրոն (Chiron) | 137 ± 5 | 13,670 | 8,449 | 18,891 | 1977 |
5145 | Ֆոլուս (Pholus) | 185 ± 16 | 20,431 | 8,720 | 32,142 | 1992 |
7066 | Նեսսուս (Nessus) | մոտ 58 | 24,558 | 11,786 | 37,330 | 1993 |
8405 | Ասբոլուս (Asbolus) | 66 ± 4 | 17,942 | 6,834 | 29,049 | 1995 |
10199 | Քարիկլո (Chariclo) | 258,6 ± 10,3 | 15,87 | 13,08 | 18,66 | 1997 |