Ասսումպտա Սերնա (իսպ.՝ Assumpta Serna, սեպտեմբերի 16, 1957(1957-09-16)[1], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի դերասանուհի։

Ասսումպտա Սերնա
Ծնվել էսեպտեմբերի 16, 1957(1957-09-16)[1] (66 տարեկան)
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Սքոթ Կլևերդոն

Կյանքը և կարիերան խմբագրել

Սերնան ծնվել է Կատալոնիայի Բարսելոնա քաղաքում Մարիա Ասունսոն Ռոդես Սերնա (իսպ.՝ María Asunción Rodés Serna) անունով[2]։

Նրա առաջին նշանակալի դերը դարձավ մեքսիկացի միանձնուհի Խուանա Ինես դե լա Կրուսը «Ես ստեղծվածներից ամենավատն եմ» (1990) ֆիլմում։ Հետագայում նա խաղացել է պարտիզանական հրամանատար Թերեզա Մորենոյի դերը Պիրենեյան պատերազմի ժամանակ ITV հեռուստաալիքի «Թագավորական հրաձիգ Շարպի արկածները» ֆիլմի առաջին չորս մասերում, որը նկարահանվել է Բեռնարդ Կորնուելի վեպի մոտիվներով։ Նա նկարահանվել է նաև «Մատադոր» (1986) Անտոնիո Բանդերասի հետ, «Վայրի խոլորձ» (1990), «Նոստրադամուս» (1994), «Հրաձիգը» (1995) և «Կախարդանք» (1996) ֆիլմերում։

2003 թվականին Սերնան հայտնվեց ITV հեռուստաալիքի «Հենրիխ VIII» երկմասանոց ֆիլմում Եկատերինա Արագոնացու դերում և «Այստեղ ոչ ոք չէր ապրի» իսպանական հեռուստասերիալում։ 2011-2014 թվականներին նա կատարել է Ալեքսանդր VI պապի սիրուհու, Վաննոցցի դեի Կատտանեի դերը Թոմ Ֆոնտանայի «Բորջիա» պատմական հեռուստասերիալում[3]։

Անձնական կյանք խմբագրել

1982 թվականից մինչև 1985 թվականն ամուսնացած է եղել դերասան Կարլոս Տրիստանչոյի հետ (ծնված 1955 թվականին)։ 1993 թվականից ամուսնացել է շոտլանդացի դերասան Սքոթ Կլևերդոնի (ծնված 1969 թվականին) հետ։ Նրանք ծանոթացել են «Շարպի վաշտը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ Կլեվերդոնը խաղում էր լեյտենանտ Հարրի Պրայսի դերը։

Սերնան ազատ խոսում է անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, պորտուգալերեն, կատալոներեն և իսպաներեն լեզուներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. Geneall
  3. «"Borgia" llega a Cosmopolitan TV». mundoplus.tv.

Գրականություն խմբագրել

  • Vidal, Nuria (1993). Assumpta Serna (Paperback) (in Spanish) (1st ed.). Barcelona: Icaria. ISBN 978-84-7426-211-7. LCCN 94202146. OL 1207170M. Retrieved 2016-12-02.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասսումպտա Սերնա» հոդվածին։