Ասմա Ջահանգիր
Ասմա Ջահանգիր (ուրդու՝ عاصمہ جہانگیر, հունվարի 27, 1952[1], Լահոր, Պակիստան - փետրվարի 11, 2018[2][1], Լահոր, Պակիստան), պակիստանցի իրավապաշտպան, փաստաբան և հասարակական գործիչ, եղել է Պակիստանի մարդու իրավունքների հանձնաժողովի հիմնադիրներից և նախագահներից մեկը[17][18]։ «Իրավաբանների շարժման» ժամանակ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, եղել է դավանանքի կամ համոզմունքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող, ինչպես նաև Միջազգային ճգնաժամային խմբում՝ հոգաբարձու[19][20][21]։
Ասմա Ջահանգիր ուրդու՝ عاصمہ جہانگیر | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1952[1] |
Ծննդավայր | Լահոր, Պակիստան |
Մահացել է | փետրվարի 11, 2018[2][1] (66 տարեկան) |
Մահվան վայր | Լահոր, Պակիստան |
Քաղաքացիություն | Պակիստան |
Կրթություն | Փանջաբի համալսարան և Kinnaird College for Women? (1978) |
Մասնագիտություն | իրավապաշտպան և փաստաբան |
Աշխատավայր | Միավորված ազգերի կազմակերպություն |
Զբաղեցրած պաշտոններ | Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Իրանում, President of Supreme Court Bar Association of Pakistan?, United Nations Special Rapporteur on Freedom of Religion or Belief?, Human Rights Commission of Pakistan? և UN Special Rapporteur on Extrajudicial Executions? |
Պարգևներ և մրցանակներ | |
Asma Jahangir Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1952 թվականի հունվարի 27-ին Պակիստանի Լահոր քաղաքում[22]։ Սովորել է Հիսուսի և Մարիամի վանքում, այնուհետև ուսումը շարունակել է «Kinnaird» կանանց քոլեջում։ 1978 թվականին Փենջաբի համալսարանին կից քոլեջում ստացել է բակալավրի աստիճան։ 1980 թվականին աշխատանքի է ընդունվել Լահորի Բարձր դատարանում, իսկ հետո՝ 1982 թվականին, Պակիստանի Գերագույն դատարանում։ 1980-ական թվականներին դարձել է ժողովրդավարական ակտիվիստ և բանտարկվել 1983 թվականին՝ գեներալ Մուհամեդ Զիա-ուլ-Հակի ռազմական կառավարման դեմ «Ժողովրդավարության վերականգնման շարժմանը» մասնակցելու համար։ 1986 թվականին տեղափոխվել է Ժնև, որտեղ մինչև 1988 թվականը եղել է Երեխաների պաշտպանության միջազգային կազմակերպության նախագահի տեղեկալ, այնուհետև վերադարձել է Պակիստան[23]։
1987 թվականին դարձել է Պակիստանի մարդու իրավունքների հանձնաժողովի համահիմնադիր և գլխավոր քարտուղար։ 1993 թվականին դարձել է հանձնաժողովի նախագահ[24]։ 2007 թվականի նոյեմբերին՝ Պակիստանում արտակարգ դրության ռեժիմ սահմանելուց հետո, դրվել է տնային կալանքի տակ։ Այն բանից հետո, երբ «Իրավաբանների շարժման» առաջնորդներից մեկն էր, դարձել Է Պակիստանի առաջին կինը՝ զբաղեցնելով Գերագույն դատարանի Փաստաբանների ասոցիացիայի նախագահի պաշտոնը[25][26]։ Եղել է Հարավային Ասիայի Մարդու իրավունքների համաժողով համանախագահ և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ[27]։ 2004 թվականի օգոստոսից մինչև 2010 թվականի հուլիսը Ջահանգիրն զբաղեցրել Է Միավորված ազգերի կազմակերպության դավանանքի կամ համոզմունքների ազատության հատուկ զեկուցողի պաշտոնը, այդ թվում՝ Շրի Լանկայում մարդու իրավունքների խախտումները հետաքննող ԱՄՆ-ի հանձնաժողովում և Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում հրեական բնակավայրերի առկայության փաստերի հաստատման առաքելության կազմում[28][29]։ 2016 թվականից մինչև 2018 թվականի փետրվարը եղել է Իրանում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող[30][31]։
Գրել և հրատարակել է երկու գիրք՝ «The Hudood Ordinance: A Divine Sanction?» և «Children of a Lesser God»[32]։
Մահացել է 2018 թվականի փետրվարի 11-ին Լահորում կաթվածից։
Պարգևներ
խմբագրելՄի շարք մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Մարտին Էննալսի անվան և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ (1995), «Սիտարա-և-Իմտիազ» և Ռամոն Մագսայսայայի մրցանակ (2005), «Ազատության մրցանակ» և «Հիլալ-և-Իմտիազ» (2010), «Ճիշտ ապրելակերպի համար» մրցանակ (2014, Էդվարդ Սնոուդենի հետ)՝ «շատ ծանր իրավիճակներում և անձնական մեծ ռիսկով Պակիստանում մարդու իրավունքների պաշտպանության, պահպանման և խթանման համար»։ Բացի այդ, արժանացել է Պատվավոր Լեգեոնի շքանշանի, իսկ 2016 թվականին Փենսիլվանիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը նրան շնորհել է գիտությունների դոկտորի աստիճան[33][34][35]։
2018 թվականի մարտի 23-ին Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը նրան հետմահու պարգևատրվել է Կատարելության շքանշանով՝ պետությանը ծառայելու բարձրագույն աստիճանի և դիվանագիտական ծառայությունների համար[36][37]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Mort d’Asma Jahangir, militante pakistanaise des droits de l’homme (ֆր.) // Le Monde / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 2018. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ https://geuzenpenning.nl/laureaten/2002asma-jahangir-pakistaans-advocate-en-pleitbezorgster-voor-de-rechten-van-de-vrouw/
- ↑ https://rooseveltinstitute.org/event/franklin-d-roosevelt-four-freedoms-awards/
- ↑ https://www.martinennalsaward.org/hrd/asma-jahangir/
- ↑ https://www.coe.int/en/web/north-south-centre/previous-laureates-of-the-north-south-prize
- ↑ https://www.rightlivelihoodaward.org/laureates/asma-jahangir/
- ↑ https://web.archive.org/web/20090106023422/http://www.rmaf.org.ph/Awardees/Biography/BiographyJahangirAsm.htm
- ↑ https://www.dw.com/en/asma-jahangir-alternative-nobel-prize-an-honor-for-pakistani-activists/a-17955286
- ↑ https://economictimes.indiatimes.com/news/international/world-news/pakistani-lawyer-asma-jahangir-wins-un-human-rights-prize-posthumously/articleshow/66380536.cms
- ↑ https://www.thenews.com.pk/latest/292765-asma-jahangir-junaid-jamshed-afridi-misbah-among-141-conferred-with-civil-awards
- ↑ 12,0 12,1 12,2 https://www.uniforum.uio.no/nyheter/2002/10/uios-menneskerettspris-til-asma-jahangir-fraa-pakistan.html
- ↑ https://tribune.com.pk/story/769493/fighting-for-rights-asma-jehangir-receives-french-honour
- ↑ https://web.archive.org/web/20140727154305/http://www.stefanus.no/no/nyheter/pakistan/Stefanusprisen+til+Asma+Jahangir.b7C_wlDSYe.ips
- ↑ http://www.unesco.org/new/en/unesco/events/culture-events/?tx_browser_pi1%5BshowUid%5D=1288&cHash=8d4f598698
- ↑ https://www.nuernberg.de/internet/menschenrechte_e/jury_jilani_bio_en.html
- ↑ «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Leading human rights lawyer Asma Jahangir passes away in Lahore». DAWN.COM (անգլերեն). 2018 թ․ փետրվարի 11. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Ijaz, Saroop. «Asma Jahangir (1952-2018): The human rights icon from Pakistan was a feisty street fighter». Scroll.in (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Asma Jahangir’s victory is a cause for celebration Արխիվացված 25 Դեկտեմբեր 2014 Wayback Machine
- ↑ «Asma Jahangir: Executive Profile & Biography - Businessweek». Businessweek.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Malik, Adnan; Shakir, Riaz (2018 թ․ փետրվարի 11). «Human rights icon Asma Jahangir passes away in Lahore». Geo News (ամերիկյան անգլերեն). Jang Group of Newspapers. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «DCI calls for the release of political prisoner, Ms Asma Jahangir, former member of DCI's International Executive Council» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Google Groups». groups.google.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Agencies (2014 թ․ սեպտեմբերի 24). «Asma Jahangir, Snowden honoured with 'alternative Nobel'». www.dawn.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Exclusive, Herald (2011 թ․ հունվարի 25). «Herald exclusive: An interview with Asma Jahangir». www.dawn.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Asma Jahangir- World Economic Forum Արխիվացված 21 Սեպտեմբեր 2014 Wayback Machine, Retrieved 16 March 2016
- ↑ «International Fact-Finding Mission». www.ohchr.org (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
- ↑ UN appoints panel for inquiry into Sri Lankan human rights violations Արխիվացված 28 Սեպտեմբեր 2014 Wayback Machine
- ↑ «Work of UNSR on Iran » About Asma Jahangir». iransr.org (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն); More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «Pakistani human rights champion dies». BBC News (բրիտանական անգլերեն). 2018 թ․ փետրվարի 11. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Asma Jahangir: Executive Profile & Biography - Bloomberg». investing.businessweek.com.
- ↑ Fighting for rights: Asma Jehangir receives French honour Արխիվացված 4 Հոկտեմբեր 2014 Wayback Machine
- ↑ Asma Jahangir — Laureate of the UNESCO/Bilbao Prize for the Promotion of a Culture of Human Rights 2010 Արխիվացված 8 Հոկտեմբեր 2014 Wayback Machine
- ↑ «Penn Law to Award Honorary Degree to Asma Jahangir | South Asia Center». www.southasiacenter.upenn.edu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Asma Jahangir, Junaid Jamshed, Afridi, Misbah among 141 nominated for Civil Awards». The News (անգլերեն).
- ↑ «Pakistan set to honour Asma Jahangir, Fidel Castro on March 23 | The Express Tribune». The Express Tribune (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մարտի 17. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասմա Ջահանգիր» հոդվածին։ |