Մարտին Էննալսի անվան մրցանակ
Մարտին Էննալսի անվան մրցանակ, միջազգային մրցանակ «բացառիկ քաջություն» ցուցաբերած իրավապաշտպանների համար։ Հիմնադրվել է 1993 թվականին։ Հայտնի է նաև «Իրավապաշտպանների Նոբելյան մրցանակ» անվամբ[1]։
Մարտին Էննալսի անվան մրցանակ | |
---|---|
Տեսակ | մարդու իրավունքների մրցանակ |
Ենթատեսակ | մարդու իրավունքների մրցանակ |
Հիմնադրվել է | 1993 |
Անվանված է | Martin Ennals? |
Կայք | martinennalsaward.org |

Նկարագիր խմբագրել
Մրցանակի նպատակն իրավապաշտպանների անվտանգությունն ապահովելն է` հեռուստատեսության, ռադիոյի, համացանցի և մամուլի միջոցով ուշադրություն հրավիրելով նրանց ճակատագրին։
Մրցանակի դրամական մասը կազմում է 20 000 շվեյցարական ֆրանկ։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է Ժնևում ամեն տարվա հոկտեմբեր ամսին[2]։
Մրցանակն անվանվել է «Amnesty International»-ի նախկին գլխավոր քարտուղար Մարտին Էննալսի պատվին։
Տասը առաջատար իրավապաշտպանական կազակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած միջազգային ժյուրին ամեն տարի ընտրում է հաղթողին։ Ժյուրիի անդամներն են «Amnesty International»-ը, «Human Rights Watch»-ը, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան, Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը, Իրավաբանների միջազգային հանձնաժողովը, «Front Line Defenders»-ը, «Human Rights First»-ը, «International Service for Human Rights»-ը, «Diakonie Germany»-ն և Իրավապաշտպանական կազմակերպությունների եվրոպական միությունը` HURIDOCS:
Դափնեկիրներ խմբագրել
- 1994` Ու Հունդա (Չինաստան)
- 1995` Ասմա Ջահանգիր (Պակիստան)
- 1996` Clement Nwankwo (Նիգերիա)
- 1997` Բիշոփ Սամուել Ռուիզ Գարսիա (Մեքսիկա)
- 1998` Dr Eyad El Sarraj (Պաղեստին)
- 1999` Նատաշա Կանդիչ (Հարավսլավիա)
- 2000` Immaculée Birhaheka (Կոնգո)
- 2001` Peace Brigades International (Կոլումբիա)
- 2002` Jacqueline Moudeina (Չադ)
- 2003` Alirio Uribe Muñoz (Կոլումբիա)
- 2004` Լիդիա Յուսուպովա (Ռուսաստան)
- 2005` Aktham Naisse (Սիրիա)
- 2006` Akbar Gandji (Իրան) et Arnold Tsunga (Զիմբաբվե)
- 2007` Rajan Hoole (Շրի Լանկա), Kopalasingham Sritharan (Շրի Լանկա) и Pierre Claver Mbonimpa (Բուրունդի)
- 2008` Մութաբար Թաջիբաևա (Ուզբեկստան)
- 2009` Emad Baghi (Իրան)
- 2010` Muhannad Al-Hassani (Սիրիա)
- 2011` Kasha Jacqueline Nabagesera (Ուգանդա)
- 2012` Luon Sorvath (Կամբոջա)
- 2013` Joint Mobile Group (Ռուսաստան)
- 2014` Alejandra Ancheita (Մեքսիկա)
- 2015` Ահմեդ Մանսուր (ԱՄԷ)
- 2016` Իլհամ Թոհտի (Չինաստան)
- 2017` Մուհամեդ Զարի (Եգիպտոս)
- 2019` Աբդուլ Ազիզ Մուհամադ (Սուդան)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Le combat de Mutabar Tadjibaeva, survivante des geôles de Tachkent»։ Le Monde։ նոյեմբերի 24, 2008
- ↑ Prix Martin Ennals Archived 2016-04-02 at the Wayback Machine. Ville de Genève, 29 avril 2016