Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Իրանում

Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Իրանում (անգլ.՝ United Nations Special Rapporteur on the situation of human rights in the Islamic Republic of Iran), ՄԱԿ-ի հատուկ զեկուցող, որի մանդատը Իրանում մարդու իրավունքների խախտումների դիտարկումն ու հետաքննությունն է։ Ներկայիս հատուկ զեկուցողը Ջավաիդ Ռեհմանն է։ Նա Իրանում վեցերորդ հատուկ զեկուցողն է՝ հաջորդելով Անդրես Ագիլարին (1984-1986), Ռեյնալդո Գալինդո Պոհլին (1986-1995), Մորիս Կոպիտորնին (1995-2002)[1][2], Ահմեդ Շահիդին (2011-2016) )[3] և Ասմա Ջահանգիրին (2016–2018)[4]։

Պաշտոնավարում խմբագրել

Անդրես Ագիլար (1984-1986) խմբագրել

1984 թվականին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը (UNCHR) վենեսուելացի Անդերս Ագիլարին նշանակեց Իրանում իր հատուկ ներկայացուցիչ մարդու իրավունքների ոլորտում։ Իրանը հրաժարվեց համագործակցել նրա հետ, և նա «ի վերջո հրաժարական տվեց՝ չկարողանալով համոզել իրանցի պաշտոնյաներին որևէ կերպ համագործակցել իր հետ[2][5]։

Ռեյնալդո Գալինդո Պոհլ (1986-1995) խմբագրել

Գալինդո Պոհլը ականավոր դիվանագետ և իրավաբանության պրոֆեսոր է Էլ Սալվադորից[6] և ծառայել է որպես հատուկ ներկայացուցիչ 1986 թվականից մինչև 1995 թվականը[2]։ Նա երեք անգամ այցելել է Իրան 1990-1992 թվականներին, բայց երրորդ այցից հետո նրան արգելեցին այցելել Իրան[7]։

Մորիս Կոպիտորն (1995-2002) խմբագրել

Գալինդո Պոհլի պաշտոնաթողությունից հետո ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը որպես Հատուկ զեկուցող նշանակեց կանադացի փաստաբան[8] Մորիս Կոպիտորնին[9]։ 2002 թվականի ապրիլի 22-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը քվեարկեց, որ Հատուկ զեկուցողի մանդատի նոր թեկնածու չնշանակվի։ Այս որոշումը դատապարտել են Human Rights Watch (HRW)[10] և ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը (USCIRF)[11]:

Ահմեդ Շահիդ (2011-2016) խմբագրել

2011 թվականի մարտին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը վերահաստատեց այդ մանդատը, որը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը դադարեցրել էր 2002 թվականին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում մարդու իրավունքների իրավիճակի հատուկ զեկուցողի վերաբերյալ[12]։ Ահմեդ Շահիդը 2011-2016 թվականներին պաշտոնավարել է որպես հատուկ զեկուցող[13]։ Նա շարունակեց պաշտոնավարել՝ դառնալով ՄԱԿ-ի Կրոնի կամ հավատքի ազատության հարցերով հատուկ զեկուցող[14]։ Ահմեդ Շահիդը երկու անգամ եղել է Մալդիվների արտաքին գործերի նախարար 2005-2007 և 2008-2010 թվականներին[15]։

Ասմա Ջահանգիր (2016-2018) խմբագրել

2016 թվականին Ասմա Ջահանգիրն ընտրվել է որպես Հատուկ զեկուցող։ Նա պակիստանյան ծագմամբ մարդու իրավունքների պաշտպան է և Պակիստանի Գերագույն դատարանների փաստաբանների ասոցիացիայի նախկին նախագահը։ 2018 թվականի փետրվարի 11-ին Լահորում Ասմա Ջահանգիրի մոտ սրտի կաթված է եղել, իսկ ավելի ուշ նա մահացել է հիվանդանոցում[16]։

Ջավաիդ Ռեհման (2018-) խմբագրել

2018 թվականի հուլիսի 7-ին Ջավաիդ Ռեհմանը նշանակվել է մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Իրանի Իսլամական Հանրապետությունում։

Ցանկ խմբագրել

# Զեկուցող Ազգություն Տարիներ
1 Անդրես Ագիլար   Վենեսուելա 1984-1986
2 Ռեյնալդո Գալինդո Պոհլ   Սալվադոր 1986-1995
3 Մորիս Կոպիտորն   Կանադա 1995-2002
Չկա տվյալ 2002-2011
4 Ահմեդ Շահիդ   Մալդիվներ 2011-2016
5 Ասմա Ջահանգիր   Պակիստան 2016-2018
6 Ջավաիդ Ռեհման   Պակիստան 2018-

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «New U.N. Human Rights Rapporteur for Iran». The Iran Primer. United States Institute of Peace. 2011 թ․ հունիսի 20.
  2. 2,0 2,1 2,2 Afshari, Reza (2011). Human Rights in Iran: The Abuse of Cultural Relativism. University of Pennsylvania Press. էջեր xvii–xviii.
  3. «Special Rapporteur on the situation of human rights in the Islamic Republic of Iran». Office of the United Nations High Commissioner for Human Rights.
  4. «Appointment of Asma Jahangir | U.S. Virtual Embassy Iran». U.S. Virtual Embassy Iran (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  5. «Iran Agrees to UN Visit». IranWire. 2014 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  6. «UN investigator who revealed Iran's 'Baha'i Question' memorandum dies aged 93». Baha'i World News Service. 2012 թ․ հունվարի 10.
  7. «A History of United Nations Special Representatives and Rapporteurs in Iran». Iran Human Rights Documentation Center. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  8. «UN criticises Iran's human rights». BBC. 2000 թ․ հոկտեմբերի 18.
  9. «Situation of human rights in the Islamic Republic of Iran» (PDF). United Nations. 1995 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  10. «Iran: U.N. Fails to Condemn Rights Abuses». HRW. 2002 թ․ ապրիլի 22.
  11. «Commission Deplores Unwarranted Rejection of UNCHR Resolution on Iran». USCIRF. 2002 թ․ ապրիլի 24.
  12. «Special Rapporteur on the situation of human rights in the Islamic Republic of Iran». UN Office of the High Commissioner for Human Rights. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  13. «Human rights in Iran are still atrocious: While Iran reopens to the West, repression still prevails at home». The Economist. 2016 թ․ մարտի 24. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.
  14. «IHEU | UN appoints new Special Rapporteur on Freedom of Religion or Belief». iheu.org. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  15. «Special Rapporteur on Iran». www.ohchr.org. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  16. Human rights icon Asma Jahangir passes away in Lahore Human rights icon Asma Jahangir passes away in Lahore