Ասիլվա

հայ քանդակագործ, նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Ասիլվա (Սիլվա Մկրտչի Առաքելյան) (հոկտեմբերի 3, 1937(1937-10-03), Ստամբուլ, Թուրքիա), հայ գեղանկարչուհի, քանդակագործ, փորագրող։ Բնակվում է Փարիզում։

Ասիլվա
Ծնվել էհոկտեմբերի 3, 1937(1937-10-03) (85 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտություննկարչուհի և քանդակագործ
 Asilva Վիքիպահեստում

Կենսագրություն Խմբագրել

Ասիլվան ծնվել է 1937 թվականին Ստամբուլում։ 1948 թվականին ավարտել է Ստամբուլի Հինդլյան, 1953 թվականին՝ Ֆրանսիայի Նոտր Դամ դը Սիոն դպրոցները, 1958 թվականին՝ Էյուբլիցեյ գեղարվեստի ակադեմիաները, Սորբոնի համալսարանը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցության հիմնադիր (1993)[1]։ Առաջին քրիստոնյա կինն է, որ 1973 թվականին արժանացել է Թուրքիայի՝ Արվեստի նվաճումների համար պետական մրցանակի։ Ասիլվան «ԱՐԻԱՆ-ԵՍՍՕՐ» ասոցիացիայի հիմնադիր նախագահն է, Փարիզի Մեծ պալատի Համեմատության սրահի խմբի ղեկավարը, Ֆրանսիական կերպարվեստի ազգային խորհրդի Կերպարվեստի միջազգային ասոցիացիայի անդամ, ոչ պետական կազմակերպության Միացյալ Ազգերի Գիտության և մշակույթի կազմակերպության պաշտոնական գործընկեր։

Ստեղծագործություններ Խմբագրել

Ստեղծագործում է հիմնականում աբստրակտ գեղանկարչության բնագավառում։ Գործերին բնորոշ են արդիական ազատ ձևերի ճարտարապետական դինամիկ կառույցն ու գունային ներդաշնակությունը։ Իր աշխատանքներով նա տարբերվում է Ոսկյա Քանակի ասպարեզում։ Նրա Ռեմբրանտի և Սորայի ստեղծագործությունների վերաբերյալ ուսումնասիրությունները գտնվում են Փարիզի Լուվրի թանգարանում։

Գործերից պահվում են Գերմանիայի, Ֆրանսիայի, Հայաստանի, Թուրքիայի տարբեր թանգարաններում և պատկերասրահներում։

Ֆրանսիա

  • Մշակույթի նախարարություն (ժամանակակից արվեստի տարածքային հիմնադրամ)
  • Ավինյոնի քաղաքապետարան
  • Դը՛վիլի քաղաքապետարան
  • Էստամպ դը Շամալիերի թանգարան

Գերմանիա

Հայաստան

Բոսնիա և Հերցեգովինա

  • Տուզլայի դիմանկարի թանգարան

Թուրքիա

  • Թուրքիայի կառավարություն
  • Լուլբուրգասի քաղաքապետարան

Ցուցահանդեսներ Խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ՝

Իտալիա

Ֆրանսիա

  • Օրանժերի դե Սենատ, Ֆրանսիական կերպարվեստի ազգային խորհրդի անդամների ցուցահանդես, Փարիզ, 2013
  • Պապերի պալատ, Ավինյոն, 1995
  • Բրյուսել, 1999
  • Ժնև, 2001

Հայաստան

Յոկոհամա, 2005
Թուրքիա, 2012[5]
ԱՄՆ
Չինաստան

  • Կերպարվեստի միջազգային ասոցիացիայի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հրավիրվել է ցուցադրվելու Շանհայի Ժամանակակից արվեստի թանգարանի բացմանը, 1995

Ճապոնիա

  • Փարիզի պատկերասրահ, Յոկոհամա, 2005

Պատկերասրահ Խմբագրել

Աղբյուրներ Խմբագրել

  • Ասիլվա (հայերեն, ֆրանսերեն, անգլերեն), կատալոգ, 2016, Երևան, Փարիզ։

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել