Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստեղծվել է 1995 թ. ՀՀ ԳԱԱ համակարգում, ՀՀ կառավարության 2017 թ. դեկտեմբերի 21-ի 1696-Ն որոշումով վերակազմակերպվել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի։ Խնդիրն է՝ հավաքել, մշակել, հրատարակել, պահպանել և ցուցադրել Թուրքիայի կառավարող շրջանների կողմից նախապատրաստված և 1915-1923 թվականներին իրականացված հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, գրականություն ևն։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հիմնադրվել է | 1995 |
Կայք | genocide-museum.am |
Պատմություն
խմբագրելԹանգարանը մտահղացվել ու նախաձեռնվել է Հայոց ցեխասպանության 80-ամյա տարելիցի շեմին, ՀՀ գրողների միության անդամ, բանաստեղ , հրապարակախոս՝ Սասուն Գրիգորյանի կողմից, նախնական «Ուխտատուն» վերտառմամբ։ Նախագծվել եւ կառուցվել ՝է 1994-1995թթ., բացվել է 1995 թվականի ապրիլին։ Այն կառուցվել է Մեծ Եղեռնի հուշարձանի հարթակի հարավարևմտյան անկյունում՝ ստորգետնյա լուծմամբ (ճարտարապետներ՝ Սաշուր Քալաշյան, Լ. Մկրտչյան), որով ամբողջացել է Մեծ Եղեռնի հուշահամալիրը։ Հիմնադիր տնօրեն՝ Լ. Բարսեղյան։
Շինությունը
խմբագրելԿառույցի տանիքի մակերևույթը հավասարեցված է Մեծ Եղեռնի հուշարձանի հարթակին։ Օղակաձև շենքը երկհարկանի է։ Ճարտարապետական հորինվածքի կենտրոնը ներքին բակն է, որի շուրջը խմբավորված են թանգարանի հիմնական տարրերը՝ նախասրահն ու ցուցասրահները։ Ցուցասրահները, որ տեղավորված են երկրորդ հարկում, երեքն են՝ ներածական սրահ, ցեղասպանության սրահ, խորանասրահ։ Ներքին բակի կենտրոնում տապանի տեսքով քարե մեծադիր (8 մ x 3 մ) խաչքարն է (քանդակագործ Ֆ. Առաքելյան)։
Նյութեր
խմբագրելԹանգարանի մշտական ցուցադրությունում ներկայացված են փաստաթղթեր, վավերագրական արժեք ունեցող լուսանկարներ, բազմատեսակ նյութեր, որոնք արտացոլում են միջազգային հասարակայնության վերաբերմունքը հայոց ցեղասպանության նկատմամբ։
Տես նաև
խմբագրելՊատկերասրահ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |