Ռոբերտո Ասաջիոլի կամ Ասաջոլի (իտալ.՝ Roberto Assagioli, փետրվարի 27, 1888(1888-02-27)[1], Վենետիկ, Իտալիա - օգոստոսի 23, 1974(1974-08-23)[1], Կապոլոնա, Արեցո, Տոսկանա, Իտալիա), իտալացի հոգեբան, հոգեբույժ, հումանիստ։

Ռոբերտո Ասաջիոլի
Ծնվել էփետրվարի 27, 1888(1888-02-27)[1]
Վենետիկ, Իտալիա
Մահացել էօգոստոսի 23, 1974(1974-08-23)[1] (86 տարեկան)
Կապոլոնա, Արեցո, Տոսկանա, Իտալիա
Բնակության վայր(եր)Վենետիկ և Ֆլորենցիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունհոգեբույժ, հոգեբան և հեղինակ
Ալմա մատերՖլորենցիայի համալսարան (1910)
Տիրապետում է լեզուներինիտալերեն[1] և անգլերեն[2]

Փսիխոսինթեզի հիմնադիրն է։

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտո Ասաջոլին ծնվել է 1888 թվականի փետրվարին Վենեցիայում, Իտալիա։ Ծագումով հրեա է, պատկանում էր միջին դասին։ Ի ծնե անունը Ռոբերտո Մարկո Գրեկո էր։ Նրա հայրը՝ Լենոե Գրեկոն մահացել է, երբ նա երկու տարեկան էր, արդյունքում նրա մայրը՝ Էլենա Կաուլան ամուսնացել է Ալեքսանդրո Էմանուել Ասաջոլիի հետ[3]։

18 տարեկանում արդեն տիրապետում էր 8 լեզուների. իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, հունարեն, լատիներեն, գերմաներեն և սանսկրիտ։ Այս նույն տարիքում նա սկսեց ճանապարհորդել, հիմնականում՝ Ռուսաստանում։ 1910 թվականին նա ավարտել է Ֆլորենցիայի համալսարանը, ստանալով նյարդաբանի և հոգեբույժի աստիճան։ Նույն թվականին Բոլոնի փիլիսոփայության Միջազգային կոնֆերանսի ժամանակ Ասաջոլին ներկայացրեց իր հայացքները անգիտակցական մակարդակի վերաբերյալ, նշելով հոգեվերլուծության սահմանափակության մասին և սկսեց մշակել հոգեթերապիայի և ինքնազարգացման սեփական մեթոդները փսիխոսինթեզ անվանումով։

1922 թվականին ամուսնացել է Նելլի Չապետիի (Nella Ciapetti) հետ։ Նրանք ունեցան որդի՝ Իլարիոն (Ilario Assagioli):

1938 թվականին Ասաջոլին ձերբակալվել է ֆաշիստական կառավարության կողմից իր ազգային պատկանելիության և հումանիստական ստեղծագործությունների պատճառով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո վերսկսեց իր աշխատանքները փսիխոսինթեզի ինստիտուտում, փսիխոսինթեզի կենտրոններ հիմնադրվեցին ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ասաջոլին առաջարկեց դասախոսություններ ընթերցել Իտալիայում, Անգլիայում, Ամերիկայում։ Ներկայումս աշխարհում գոյություն ունեն փսիխոսինթեզի ավելի քան 50 ինստիտուտներ և կենտրոններ[4]։

Փսիխոսինթեզ խմբագրել

Փսիխոսինթեզ հոգեթերապիայի մեթոդ, ինքնազարգացում և ինտեգրալ կրթություն հիմնված Ռոբերտո Ասաջոլիի թեորիայի վրա։ Ասաջոլիի կոնցեպցիան կարելի է ներկայացնել մոդելի տեսքով, որի մեջ ընդգրկված են՝ ստորին անգիտակցական, միջին անգիտակցական, բարձր անգիտակցական, գիտակցական դաշտ, գիտակցական «Ես», Բարձրագույն «Ես», կոլեկտիվ անգիտակցական։ Փսիխոսինթեզի նպատակը՝ ներքին ներդաշնակ ինտեգրացիայի ձեռքբերումն է, օրգանական միության, որի համար Ասաջոլին առաջարկեց հետևյալ մոտեցումը. սեփական անձի խոր իմացություն, նրա բաղկացուցիչ մասերի վերահսկում, «Բարձրագույն Ես-ի ըմբռնում», և փսիխոսինթեզ, այսինքն անձի ձևավորում նոր կենտրոնի շուրջ։

Հոգեկանի ոլորտ խմբագրել

Ասաջոլին հետաքրքրվում էր գիտակցական ոլորտի և տրանսպերսոնալ հոգեբանության հետազոտություններով, ուսումնասիրել է թեոսոֆիա, արևելյան փիլիսոփայություն, «Արտաժամանակային իմաստություն» (Ageless Wisdom) գրքի հեղինակ Ալիսա Բեյլի գործակիցն էր։

Ընտրյալ մատենագիտություն խմբագրել

  • Psychosynthesis. A Manual of Principles and Techniques, Hobbs, Dormann & Company, New York 1965.
  • Psicosintesi. Per l’armonia della vita, Mediterranee, Roma 1966.
  • The Act of Will, Viking Press, New York 1973.
  • Psychosynthesis: A Collection of Basic Writings, ISBN 0-9678570-0-7.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. CONOR.Sl
  3. Л.А. Карпенко Ассаджиоли(չաշխատող հղում) // История психологии в лицах: персоналии. — 2005.(Ստուգված է 10 հունվարի 2012)
  4. Sørensen, Kenneth, Hanne Birkholm. «Roberto Assagioli - His Life and Work» (անգլերեն). Kentaur Træning. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ խմբագրել