Ֆաբրիկա (լատին․՝ fabrica - արհեստանոց, faber - արհեստավոր), արդյունաբերական ձեռնարկություն, որը հիմնվում է մեքենաների համակարգի կիրառման վրա, խոշոր մեքենայական արտադրության ձև։ Քաւլանտ․ իմաստով «ֆաբրիկա» և «գործարան» հասկացությունները նույնացվում են։ Սովորաբար

Ֆաբրիկա են կոչվում թեթև և արդյունահանող արդյունաբերության ձեռնարկությունները։ Պատմականորեն ֆաբրիկան հաջորդել է մանուֆակտուրային, առաջացել XVIII դարի վերջին երրորդի և XIX դարի 1-ին քառորդի արդյունաբերական հեղաշրջման հետևանքով։ Մանուֆակտուրային արհեստանոցից ֆաբրիկային անցնելու ելակետ է ծառայել բանող մեքենայի առաջացումն ու մեքենաների համակարգի զարգացումը։ Մանուֆակտուրայից ֆաբրիկայի անցման հետ կապիտալիստական արդյունաբերությունը թևակոխում է խոշոր մեքենայական արտադրության փուլը։

Ֆաբրիկային արտադրությունն աշխատանքի միջոցների կատարելագործման հետ անընդհատ ձևափոխվում է։ Նրանում խոշոր տեղաշարժեր կատարվեցին արդի գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում։ Որպես ձեռնարկության ավանդական ձև՝ ֆաբրիկան (գործարանը) իր տեղն ավելի ու ավելի է զիջում ձեռնարկությունների համալիրին և դառնում դրա տեխնոլոգիական օղակը։

Գրականություն խմբագրել

  • Покровский В. И. (1890–1907). «Фабрика». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Фабрика / Д. Г. Плахотная // Франкфурт — Чага. — М. : Советская энциклопедия, 1978. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 28).
  • В. Дж. Стивенсон Управление производством = Production/Operation Management / пер. с англ. Ю. М. Солдека. — 5-е. — М.: Бином, 1999. — 928 с. — ISBN 5-7898-0124-6
  • Biggs, Lindy The rational factory: architecture, technology, and work in America's age of mass production. — Johns Hopkins University Press, 1996. — ISBN 978-0-8018-5261-9


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
  Ընթերցե՛ք «ֆաբրիկա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։