Աշ (պարս.՝ آش), խիտ ապուր/ռագու, որը սովորաբար մատուցվում է տաք վիճակում և հանդիսանում է իրանական խոհանոցի մի մաս։ Այն հանդիպում է նաև աֆղանական, ադրբեջանական, կովկասյան և թուրքական խոհանոցներում։

Աշ
Ենթատեսակապուր և սննդամթերք
Առաջացման երկիր Աֆղանստան,  Իրան,  Թուրքիա,  Ադրբեջան և  Հայաստան
 Āsh Վիքիպահեստում

«Խոհարար» բառը պարսկերենում հնչում է որպես «օշպազ»։ Բառը պարսկերեն երկու բառերի համակցություն է «օշ» և «պազ» և բառացիորեն նշանակում է «մարդ, ով պատրաստում է օշ»[1][2]։ Ինչպես նաև «խոհանոց» բառը թարգմանվում է որպես «օշպազհանե», «օշպազ» և «հանե» բառերի համակցություն, որը նշանակում է տուն։

Բաղադրիչներ խմբագրել

Աշի համար կարող են օգտագործվել տարբեր բաղադրիչներ, օրինակ՝ ցորենի արիշտա, քրքում, բանջարեղեններ (բրոկոլի, գազար, սոխ, նեխուր, սպանախ, սխտոր, հալապենյո), լոբազգիներ (սիսեռ, լոբի), կանաչեղեն (սամիթ, անանուխ, համեմ, լցոնած գինձ), յոգուրտ և մանրեցված գառան, տավարի կամ հավի միս[1][2][3][4]։

Կախված աշի տեսակից՝ այն կարող է պարունակել հացահատիկի, լոբազգիների (սիսեռ, լոբի, ոսպ), բանջարաղենների, լոլիկի, շաղգամի, կանաչեղենի (մաղադանոս, սպանախ, սամիթ, կանաչ սոխ, գինձ, չոր անանուխ), սոխի, բուսայուղի, սխտորի, քեսմեի (աշ-է ռեշտե) և համեմունքների տարբեր տեսակներ, ինչպիսիք են աղը, պղպեղը, քրքումը և զաֆրանը։

Աշը կարելի է համարել ամբողջական կամ առաջին ճաշատեսակ[2]։ Պարսկական խանութներում «Աշը» հաճախ կարելի է ձեռք բերել պահածոյացված[5], փոշու կամ սառեցված վիճակում։

Տարատեսակներ խմբագրել

Աֆղանական խոհանոց խմբագրել

Աֆղանական ապուրը հիմնականում պատրաստում են արիշտայով և տարատեսակ բանջարեղեններով լոլիկի արգանակի մեջ[6][7][8]։ Ապուրի աֆղանական տարբերակը ավելի հաճախ լինում է լոլիկներով կամ տոմատի արգանակով։ Նրան լցոնում են Չակոյով (յոգուրտի սոուս) և դաղձի չոր/մանրացված տերևներով։

Իրանական խոհանոց խմբագրել

Իրանական խոհանոցում հաշվառվում է ավելի քան 50 խիտ ապուր (աշ), իսկ աշ-է ռեպշտե, ամենահայտնի տեսակներից մեկն է[1]։ Մյուս հայտնի աշերը ներառում են հետևյալները՝ աշ-է-անար (նռան ռագու), աշ-է-դուգ, աշ-է-սակ (շոգեղաշած շպանատի ռագու), աշ-է-տորշ (ճակնդեղ, թթվեղեն)։ Աշի իրանական փոփոխակումը հաչախ լրացվում է կողմնակի ճաշատեսակով (նանա-դագ) տապակած անանուխի յուղով, սխտորի մանր կտորներով կամ շալոտ-չիփսերով[2]։ Քալե Ջուշ (պարս.՝ کله‌جوش) կամ Քալջուշ (պարս.՝ کلجوش), տիպիկ պարսկական աշ, որը ներառում է միս (ըստ ցանկության), չորթան, կանաչ ոսպ, սպիտակ ճակնդեղ (հավաքված լեռներից) և սիսեռ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Ash-Reshteh (Persian New Years Noodle Soup) Recipe». Follow Me Foodie. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Āsh 'eh Anar, Pomegranate soup». Fig & Quince. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.
  3. Starkey, Joanne (1990 թ․ օգոստոսի 5). «DINING OUT; A New Taste (Afghani) in Huntington». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  4. Cook, Karla (2012 թ․ դեկտեմբերի 14). «A Review of Afghan Kabob Fusion, in Franklin Park». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  5. «Persian barley soup». Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
  6. «Aush Vegetable Soup». Washington Post. 2014 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  7. Scholem, Richard Jay (1996 թ․ սեպտեմբերի 29). «Afghan Restaurant Offers Exotica for Frugal». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  8. Starkey, Joanne (2012 թ․ մայիսի 18). «A Review of Choopan Grill, in Hicksville». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  9. «دیکشنری آنلاین آبادیس — معنی کله‌جوش». Dictionary.abadis.ir. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.