Աշոտ Մանուկյան

«Սասունցի Դավիթ» կամավորական, աշխարհազորային ջոկատի հրամանատար

Աշոտ Ռուբենի Մանուկյան (սեպտեմբերի 21, 1958(1958-09-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 3, 1994(1994-02-03)), «Սասունցի Դավիթ» կամավորական, աշխարհազորային ջոկատի հրամանատար։

Աշոտ Մանուկյան
սեպտեմբերի 21, 1958(1958-09-21) - փետրվարի 3, 1994(1994-02-03) (35 տարեկանում)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հրամանատարն էրՍասունցի Դավիթ կամավորական ջոկատ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Երևանում: Սովորել է թիվ 93 միջնակարգ դպրոցում, որը հետագայում անվանակոչվեց նրա անունով։ Այնուհետև ուսումը շարունակել է Կիևի սննդի արդյունաբերության ինստիտուտում[1]: Այնուհետ աշխատել է պահեստապետ, ապա Երևանի թիվ 3 հացի գործարանի տնօրեն։

Արցախյան շարժման սկզբից ակտիվորեն մասնակցել է հանրահավաքներին։ 1990 թվականի հունվարի 13-ին ազատության հրապարակում՝ միտինգի ժամանակ Աշոտ Մանուկյանը ներկայացնելով սահմանամերձ շրջաններում տիրող վտանգահարույց վիճակը, կոչ է անում դավիթաշենցիներին հավաքվել երեկոյան և քննարկել մարտական ջոկատ կազմելու հարցը։ Ընդամենը երեք օր պահանջվեց, որ դավիթաշենցի կամավորականներից կազմվի ջոկատ, որը հենց հրամանատար Աշոտ Մանուկյանի առաջարկով կոչվեց «Սասունցի Դավիթ»[1]։

Հհրամանատարն իր վրա էր վերցրել տղաների սննդի, հագուստի և զենքի մատակարարման հոգսը, մարտի դաշտում խելամիտ մարտ կազմակերպելու պատասխանատվությունը: Աշոտի տղաների մարտական մկրտությունը Երասխավանում էր: 1990 թվականի հունվարի 17-ին սկսվեցին կատաղի մարտերը, որոնք ավարտվեցին հաջորդ օրը երեկոյան: Հայ զինվորները գրավեցին Երասխավանի բարձունքները: Այնուհետև Նոյեմբերյան, Գորիս, Մեղրի, Իջևան ու արցախյան ճակատ[1]:

Մեջբերումներ Աշոտ Մանուկյանի մասինԽմբագրել

  Աշոտ Մանուկյանն ամենաառաջին և ամենավառ դեմքերից է: Երբ Աշոտը ջոկատ կազմավորեց, մենք ոչինչ չունեինք՝ ոչ զենք, ոչ հագուստ, բայց նա ոչ միայն իր ջոկատին էր զենք մատակարարում, այլև՝ ուրիշների: Նա իր կազմակերպվածությամբ և ծավալով պետական տղա էր, պետական մտածողություն ուներ[1]:  


  Մի անգամ իր ջոկատի տղաների վրա բարկացա՝ զինամթերք խելամիտ չօգտագործելու համար: Երբ տղաներն այս մասին նրան պատմեցին, հիշեցրեց, որ ինքն է ջոկատի հրամանատարը, հետո «սպառնաց», թե կկոչումազրկի գնդապետից լեյտենանտի[1]:  


  Աշոտ Մանուկյանի նման հրամանատար ունենայինք մենք Բաքուն վաղուց վերցրած կլինեինք: Այդ ամբողջ զորահամերգը բխում էր զուտ հոգուց, ազգային գաղափարներից, հայ ֆիդայու մտքից: Աշոտ Մանուկյանը, իրոք, ամեն ինչ արել է, այսօրվա անկախ ու խաղաղ պետության համար[1]:
- Արամո» ջոկատի հրամանատար Արամ Թորգոմյան
 


ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Մեծանուն Հայեր»։ www.haymard.am։ Վերցված է 2020-07-20 

Արտաքին հղումներԽմբագրել