Սասունցի Դավիթ կամավորական ջոկատ

«Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1990 թվականին Երևանում՝ մայրաքաղաքի տարբեր շրջանների և Դավթաշեն թաղամասի կամավորականներից (հիմնադիր՝ Աշոտ Մանուկյան[1])։ 1990 թվականի հունվարին Ազատության հրապարակից հայրենիքի սահմանները պաշտպանելու մղումով Աշոտ Մանուկյանը դավթաշենցիներին կոչ արեց երեկոյան հավաքվել և մարտական ջոկատ կազմելու հարց քննարկել։ Ձևավորվում է 11 անձից բաղկացած կազմ կոմիտե, որի նախագահ է ընտրվում Հ. Հովսեփյանը։ Կազմ կոմիտեն իր առջև խնդիր է դնում ապահովել ժողովրդի ինքնապաշտպանությունը, նպաստել ազգի քաղաքական, տնտեսական և հոգևոր զարգացմանը։ Առկա իրավիճակում որպես առաջնային խնդիր սահմանամերձ շրջաններում ապրող բնակչության պաշտպանությունն էր։ Կազմակերպության ներսում ստեղծվում է կամավորական ջոկատ որի հրամանատար է ընտրվում Աշոտ Մանուկյանը, իսկ շտաբի պետ` Սամվել Գևորգյանը։ Կամավորական այս ջոկատը Աշոտ Մանուկյանի առաջարկով և կազմ կոմիտեի հավանությամբ կոչվում է Սասունցի Դավիթ։ Ընդամենը երեք օր անց դավիթաշենցի կամավորականներից կազմված «Սասունցի Դավիթ» ջոկատը շտապեց օգնության հասնել նախ Երասխավանում, ապա Նոյեմբերյանում, Գորիսում, Մեղրիում, Իջևանում ու արցախյան ճակատում թշնամու հետ կատաղի մարտեր մղող հայորդիներին[2]։ 1991 թվականից ազատամարտիկների մի խումբ առանձնանալով «Սասունցի Դավթից»՝ կազմավորել է «Սասնա Ծռեր» կամավորական ջոկատը։ Հետագայում ջոկատը համալրվել է Արթիկի, Ճամբարակի, Մեղրիի ազատամարտիկներով։ Ունեցել է զինանշան, դրոշ, շտաբ, ռազմական և հրամանատարական խորհուրդներ։ 1990-1994 թվականներին մասնակցել է Հայաստանի սահմանամերձ և Արցախի Հանրապետության Քաշաթաղի, Մարտակերտի, Հադրութի, Մարտունու, Շուշիի, Քարվաճառի, Աղդամի, Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Առանձնապես աչքի է ընկել Բերձորի, Մարտակերտի և Շուշիի մարտական գործողությունների ժամանակ։ Աշոտ Մանուկյանի կիսանդրին տեղադրված է Երևանի Դավիթաշեն համայնքի № 93 դպրոցի բակում։

Սասունցի Դավիթ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էՍասունցի Դավիթ
Ստեղծվեց1990
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԱշոտ Մանուկյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Աշոտ Մանուկյան՝ Սասունցի Դավիթ ջոկատի Հիմնադիր».
  2. ««Սասունցի Դավիթ» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մանուկյանն այսօր կդառնար 60 տարեկան (Տեսանյութ)». nt.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։