Անտոնիո դա Նեգրոպոնտե (իտալ.՝ Antonio da Negroponte, 15-րդ դար, Եվբեա, Եվբեա, Կենտրոնական Հունաստան - 15-րդ դար, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), XV դարի վենետիկյան նկարիչ[1]։

Անտոնիո դա Նեգրոպոնտե
Ծնվել է15-րդ դար
ԾննդավայրԵվբեա, Եվբեա, Կենտրոնական Հունաստան
Վախճանվել է15-րդ դար
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
 Antonio da Negroponte Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ըստ Gemeinsame Normdatei տեղեկությունների՝ նրան, հնարավոր է, անվանում էին Անտոնիուս Խալկիդեուս (Antonios Chalkideus) և նա ծագումով հունացի էր։ Դրա մասին վկայում է նաև իր հունական Խալկիդեվս ազգանունը (այսինքն Եվբեա կղզու մայրաքաղաք Խալկիդայից), այդպես էլ Նեգրոպոնտե ազգանունը (բառացիորեն՝ «սև կամուրջ»)․ այդպես վենետիկցիները անվանել են Խալկիդային[2]։

Նրա ծննդյան և մահվան ճշրիտ տարեթվերը, ինչպես և ծագումը, հայտնի չեն։ Հայտնի է միայն, որ Անտոնիո դա Նեգրոպոնտեն ապրել և արարել է 15-րդ դարում։ Նկարչության իր վարպետությանը նա հասել է մոտ 1440 թվականին։

Միակ պահպանված «Մադոննան գահի վրա Սուրբ նորածնի հետ ծաղիկների և պտուղների ֆոնին» ստեղծագործության հեղինակ, որն այժմ գտնվում է Վենետիկի Սան-Ֆրանչեսկո-դելլա-Վինյա եկեղեցում։

Նկարը պարունակում է «Frater Antonius de Negropon Pinxit» ստորագրությունը։ «Frater» բառը նշանակում է, որ նրա հեղինակը եղել է վանական, հնարավոր է, հաճախ փոխում էր գտնվելու վայրը։ Նրա՝ Վենետիկում մնալը նույնպես կարող էր կարճ լինել, այստեղից էլ նրա մասին տեղեկությունների բացակայությունը։

Նկարը պատկերում է Աստվածամորը, որը նստած է գահի վրա՝ ծնկներին Սուրբ նորածնով, կողքերին և վերևում պուտտիներով, ֆոնին ծաղիկներից և տերևներից ծաղկեպսակով։ Ճարտարապետական ֆոնը և նկարի մասերը շատ մանրկակրկիտ են նկարված։

Կտավը Քվատրոչենտոյի տիպիկ օրինակ է, ինչը նշանակում է Գոթիկա ժամանակաշրջանի անցումային ավելի ուշ շրջանից Վաղ Վերածնունդ։ Նկարչության ձևն արտացոլում է 1456-1459 թվականների նկարիչ Անդրեա Մանտենյայի կողմից Սան-Ձենո Մաջորե (Վերոնա) եկեղեցու խորանի ստղեծման որոշակի ազդեցությունը և մոտ է Պադովայից Ֆրանչեսկո Սկվարչոնե դպրոցին[3]։ Նկարչության ոճը հիշեցնում է Բարտոլոմեո Վիվարինիի աշխատանքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Relation faite par Jacopo Bellini dans un document du 3 mars 1469, Notice du Grove Art sur answers.com [archive]
  2. Michele De Martin, FRA’ ANTONIO DA NEGROPONTE – MADONNA CON BAMBINO – Chiesa di San Francesco della Vigna Venezia, Venice Cafè.
  3. Sonia H. Evers: From High Gothic To Early Renaissance: Four Transitional Venetian Altarpieces (ang.). savevenice.org. [dostęp 2016-08-13].

Արտաքին հղումներ խմբագրել