Անտոնինա Նեժդանովա

Անտոնինա Վասիլևնա Նեժդանովա (հունիսի 16, 1873(1873-06-16)[3], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 26, 1950(1950-06-26)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1936)։ Արվեստագիտության դոկտոր (1944)։ Աշխատանքի հերոս (1925

Անտոնինա Նեժդանովա
Nezhdanova.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՆեժդանովա Անտոնինա Վասիլևնա
Ծնվել է1873, ապրիլի 6 (ապրիլի 16)
Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
ԵրկիրFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 26, 1950(1950-06-26)[1][2][3] (77 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունքնարակոլորատուրային սոպրանո
Երգչաձայնկոլորատուրային սոպրանո և սոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
ՊարգևներՍտալինյան մրցանակ, Լենինի շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, Աշխատանքի հերոս և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Antonina Nezhdanova Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1902-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Ու․ Մազետտիի դասարան) և ընդունվել Մեծ թատրոնի օպերային խումբը, որտեղ աշխատել է շուրջ 30 տարի, կերտելով տպավորիչ երաժշտական-բեմական կերպարներ՝ ավելի քան 40 օպերաներում։ Հանդես է եկել Ֆեոդոր Իվանովիչ Շալյապինի, Լեոնիդ Վիտալևիչ Սոբինովի հետ։ Դերերգերից են՝ Անաոնիդա, Լյուդմիլա (Գլինկայի «Իվան Սուսանին», «Ռուսլան և Լյուդմիլա»), Տաայանա (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Մարֆա (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Զիլդա (Վերդիի «Ռիգոլետտո»), էլզա (Վագների «Լոենգրին») և այլն։ 1912 թվականին հանդես է եկել Փարիզի «Գրանդ օպերայում (խաղընկերներն էին Էնրիկո Կարուզոն և Տ․ Ռուֆֆոն)։ Որպես համերգային երգչուհի ելույթներ է ունեցել իրեն նվագակցող Ս․ Ռախմանինովի, Ա․ Արենսկու, Ա․ Գլազունովի, Ա․ Սկրյաբինի հետ։

1936 թվականից դասավանդել է Մեծ թատրոնի, այնուհետև՝ Կ․ Ս․ Ստանիսլավսկու օպերային ստուդիաներում, 1943 թվականից՝ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր[4][5]։

Հիշատակ

1950 թվականից Օդեսայի կոնսերվատորիան կոչում է Անտոնինա Նեժդանովայի անունով։

ՊարգևներԽմբագրել

  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1943)
  • Լենինի 2 շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Нежданова Антонина Васильевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  4. Nezhdanova, Antonina
  5. Антонина Васильевна Нежданова
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 215