Լեոնիդ Վիտալևիչ Սոբինով (ուկր.՝ Собінов Леонід Віталійович, մայիսի 26 (հունիսի 7), 1872[1] կամ հունիսի 26, 1872(1872-06-26)[2][2], Յարոսլավլ, Ռուսական կայսրություն[3][2] - հոկտեմբերի 14, 1934(1934-10-14)[3][1][2], Ռիգա, Լատվիա[2]), խորհրդային երգիչ (քնարական տենոր)։ Հանրապետության ժողովրդական արտիստ (1923

Լեոնիդ Սոբինով
Sobinov as Lensky.jpg
Ծնվել էմայիսի 26 (հունիսի 7), 1872[1] կամ հունիսի 26, 1872(1872-06-26)[2][2]
Յարոսլավլ, Ռուսական կայսրություն[3][2]
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg ՌԽՖՍՀ և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 14, 1934(1934-10-14)[3][1][2] (62 տարեկան)
Ռիգա, Լատվիա[2]
Մասնագիտությունօպերային երգիչ, երգիչ և փաստաբան
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
ՊարգևներՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
Leonid Sobinov Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1894 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Միաժամանակ (1892 թվականից) սովորել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության Երաժշտադրամատիկական ստուդիայում, որն ավարտել է 1897 թվականին։ Բեմելը կայացել է 1897 թվականին Մեծ թատրոնի բեմում Մինոդալի (Ռուբինշտենի «Դև») դերերգով։ Երգել է նաև Պետերբուրգի (հիմնականում՝ Մարիինյան), 1905-1911 թվականներին Արևմտյան Եվրոպայի օպերային թատրոններում (այդ թվում՝ Միլանի «Լա Սկալա»-ում), համաշխարհային ճանաչման արժանացել։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո զբաղվել է նաև երաժշտական-հասարակական գործունեությամբ։ 1917-1918 թվականներին եղել է Մեծ թատրոնի տնօրեն։ Սոբինոսը ռուսական դասական վոկալ դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից է։ Օժտված է եղել արծաթավուն տեմբրի գերող ձայնով, դրամատիկական տաղանդով, արտիստական բարձր կուլտուրայով։ Սոբինոսին բնորոշ էր երաժշտական կերպարի բանաստեղծականացումը։ Նորովի է մեկնաբանել օպերային շատ դերերգեր։ Նրա լավագույն կերպավորումներից է Լենսկին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), որ հետագա սերնդի կատարողների համար դարձել է դասական օրինակ։ Դերերգերից են՝ Բայան (Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա»), Լևկո, Բերենդեյ (Ռիմսկի- Կորսակովի «Մայիսյան գիշեր», «Ձյունանուշիկը»), Լոհենգրին (Վագների «Լոհենգրին»), Ռոմեո (Գունոյի «Ռոմեո և Զուլիետ»), Վերթեր, դե Գրիե (Մասնեի «Վերթեր», «Մանոն»), Ցոնտեկ (Մոնյուշկոյի «Հալկա»), Հերցոգ, Ալֆրեդ (Վերդիի «Ռիգոլետտո», «Տրավիատա»)։ Սոբինոցը կամերային վոկալ ժանրի խոշոր վարպետ էր, Միխայիլ Գլինկայի, Չայկովսկու, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Սերգեյ Ռախմանինովի ռոմանսներ նուրբ մեկնաբան։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Սոբինոցի անունով են կոչվում Սարատովի կոնսերվատորիան և Յարոսլավրի երաժշտական ուսումնարանը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Archivio Storico Ricordi — 1808.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Собинов Леонид Витальевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 487