Անտոնինա Գունչենկո
Անտոնինա Վասիլևնա Գունչենկո (ռուս.՝ Антонина Васильевна Гунченко, ամուսնոությունից հետո՝ Սելեսկերիդի, հուլիսի 3, 1924[1], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 10, 2004[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1967)։ Դերասան Մաքսիմ Գրեկովի կինը (1922-1965)[2]։
Անտոնինա Գունչենկո | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 3, 1924[1] |
Ծննդավայր | Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 10, 2004[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԱնտոնինա Գունչենկոն ծնվել է 1924 թվականի հուլիսի 3-ին Օդեսայում։ 1945 թվականին ընդունվել է Մոսկվայի Բ. Շչուկինի անվան թատերական ուսումնարան, որն ավարտել է 1949 թվականին (Աննա Օրոչկոյի արվեստանոց)[3]։
Ուսումնարանն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է Ե. Վախթանգովի անվան թատրոն, որտեղ աշխատել է մինչև ստեղծագործական կյանքի վերջ՝ 1949-1995 թվականներ։ 45 տարի աշխատել է միևնույն բեմում՝ դառնալով թատրոնի առաջատար դերասանուհիներից մեկը[2]։ Կինոյում նկարահանվել է հազվադեպ։
Անտոնինա Գունչենկոն մահացել է 2004 թվականի մարտի 10-ին Մոսկվայում՝ երկրորդ կաթվածից հետո։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը (հողակտոր №25)[4]։
Դերերը թատրոնում
խմբագրելՏարի | Հեղինակ | Ռեժիսոր | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|---|
1948 | Իվան Տուրգենև | Ռուբեն Սիմոնով Ալեքսանդր Գաբովիչ (համառեժիսոր Աննա Օրոչկո) |
Նախօրեին | Ելենա[5] |
1950 | Կոնստանտին Ֆեդին | Բորիս Զախավա | Առաջին բերկրանքը | Լիզա Մեշկովա[6] |
1952 | Ուիլյամ Շեքսպիր | Աննա Օրոչկո | Վերոնացի երկու ազնվական | Ջուլիա[7] |
1956 | Էդուարդո դե Ֆիլիպո | Եվգենի Սիմոնով | Ֆիլումենա Մարտուրանո | Դիանա |
1956 | Ալբեր Ժերի | Նիկոլայ Գրիցենկո Դինա Անդրեևա Վլադիմիր Շլեզինգեր |
Վեցերորդ հարկ | Ժաննա |
1956 | Մաքսիմ Գորկի | Ռուբեն Սիմոնով | Ֆոմա Գորդեև | Պավլինկա |
1957 | Արբուզովյան ստուդիա | Եվգենի Սիմոնով | Քաղաքն արշալույսին | Լյոլյա Կորնևա |
1960 | Ալեքսանդր Ֆրեդրո | Ալեքսանդր Ռեմիզովա | Տիկնայք և հուսարները | Յուզի ծառա |
1960 | Ալեքսեյ Արբուզով | Ռուբեն Սիմոնով | Տասներկուերորդ ժամ | Յանինա |
1960 | Անատոլի Սոֆրոնով | Եվգենի Սիմոնով | Աստվածների վախճանը | Ֆլորենս |
1962 | Եվգենի Սիմոնով | Ալեքսեյ Բերեժնոյ | Վալյա | |
1965 | Լեոնիդ Մալյուգին | Ալեքսանդր Ռեմիզովա | Ծաղրական իմ երջանկությունը | Մարիա Չեխովա[8] |
1966 | Իսահակ Բաբել | Ռուբեն Սիմոնով | Հեծյալ բանակ | Էլիզա |
1978 | Յարոսլավ Իվաշկևիչ | Աուգուստ Կովալչիկ | Ամառը Նոանում | Ժորժ Սանդ |
1978 | Լև Տոլստոյ | Ինչով են մարդիկ ապրում | Իրինա Իլյինսկայա | |
1979 | Ազատ Աբդուլին | Օլեգ Ֆորոստենկո Վյաչեսլավ Շալևիչ |
Տասներեքերորդ նախագահը | առաջին ատենակալ |
1992 | Ալեքսանդր Օստրովսկի | Արկադի Կաց | Բալզամինովի ամուսնությունը | Բալզամինովա |
Ռադիոներկայացումներ
խմբագրելՏարի | Ներկայացում | Դեր |
---|---|---|
1980 | Կոմս Մոնտե-Քրիստո | Մերսեդես |
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1957 | Մենամարտ | մարմնավաճառ |
1958 | Դժվար երջանկություն | Մարիա |
1959 | Քաղաքն արշալույսին | Լյոլյա |
1968 | Դորիան Գրեյի դիմանկարը (հեռուստաներկայացում) | կին |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 «Гунченко Антонина Васильевна». kino-cccp.net (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Антонина Гунченко / Театр им. Евгения Вахтангова. Официальный сайт». Театр им. Евгения Вахтангова. Официальный сайт. (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Антонина Гунченко». Кино-Театр.Ру. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Накануне (1948)». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Первые радости (1950)». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Два веронца (1952)». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Насмешливое мое счастье (1965)». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.