Դորիան Գրեյի դիմանկարը (ֆիլմ, 1968)

«Դորիան Գրեյի դիմանկարը» (ռուս.՝ «Портрет Дориана Грея»), ֆիլմ-ներկայացում Օսկար Ուայլդի համանուն վեպի մոտիվներով։ Հեռուստատեսային տարբերակը բեմադրել են ռեժիսորներ Նադեժդա Մարուսալովան և Վիկտոր Տուրբինը 1968 թվականին[1][2]։

Դորիան Գրեյի դիմանկարը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1968
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիկտոր Տուրբին
Սցենարի հեղինակՎիկտոր Տուրբին
ԴերակատարներՎալերի Բաբյատինսկի
ԵրաժշտությունԱլեքսանդր Փիրումով

Սյուժե խմբագրել

Երիտասարդ Դորիան Գրեյն իր նկարած դիմանկարի առաջ ցանկություն է հայտնում երբեք չծերանալ, այլ մնալ այնպիսին, ինչպիսին դիմանկարում է։ Անբացատրելի կերպով պատանու փոխարեն մեծանում ու ծերանում է դիմանկարը, իսկ նա մնում է երիտասարդ ու գեղեցիկ, ինչպես դիմանկարի ստեղծման օրը։

Դորիանը սիրահարվում է դերասանուհու, որի հետ պատրաստվում է նշանադրվել, սակայն անհաջող բեմադրությունից հետո խզում է հարաբերությունները, որից հետո աղջիկն ինքնասպան է լինում։ Այդ պահից սկսած՝ դիմանկարը ենթարկվում է փոփոխությունների։ Դրանից հետո Դորիանն իրեն ավելի ու ավելի շատ բան է թույլ տալիս։ Նրա մասին Լոնդոնում պտտվում են ամենաանհավանական լուրեր, իսկ դիմանկարի հեղինակ Բեզիլը, որը փորձել է հասկանալ Դորիանին, նույնպես մահանում է երբեմնի սիրելի մոդելի ձեռքից։

Մի օր Դորիանը նայում է իր կերպարանափոխված դիմանկարին և որոշում հավերժ հրաժեշտ տալ նրան։ Սակայն, երբ դանակը խրվում է կտավի մեջ, մահանում է Դորիանը։ Դիմանկարի պատկերը կրկին երիտասարդ է, իսկ նրա մոտ ընկած դիակը՝ այլանդակված։

Դերերում խմբագրել

Էպիզոդներում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել