Անվստահելի պատմիչ, հերոս-պատմիչ, որը հայտնում է ոչ ճշգրիտ տեղեկություն։ Այդ ժամանակ տեղի է ունենում հեղինակի և ընթերցողի միջև գաղտնի համաձայնության խախտում, ըստ որի իրադարձությունները պետք է ճշգրիտ նկարագրվեին։

Անվստահելի պատմիչի դասական օրինակ է Ռասպեի ստեղծագործության հերոս բարոն Մյունխհաուզենը։ Գծանկարի հեղինակ՝ Գուստավ Դորե

Տերմինն առաջին անգամ օգտագործել է Ուեյն Բուտը «Գեղարվեստական գրականության հռետորաբանություն» գրքում (1961)[1]։ Ուսումնասիրողների կարծիքով շատ հնարավոր է, որ անվստահելի պատմիչը, իր մասնակցությունն ունենալով պատմածքում, ազդի դրա սյուժեի վրա[2]։

Տերմինաբանության և դասակարգման խնդիրներ խմբագրել

Ինչպես նկատել է Ջեյմս Ֆրեյը («Ինչպես գրել հանճարեղ վեպ»), յուրաքանչյուր հեղինակ նոր ստեղծագործության անցնելիս ընթերցողի հետ գաղտնի համաձայնության է գալիս, որ իրադարձությունները պետք է տեղի ունենան հերթականությամբ, իսկ պատմիչը չպետք է խախտի կանոնները։ Սակայն որոշ դեպքերում հնարավոր է, որ գրականության մեջ ընդունված ստանդարտներից շեղում տեղի ունենա։ Որպես օրինակ Ֆրեյը բերում է այն դեպքը, երբ ֆանտաստիկա ժանրի ստեղծագործության հերոս- պատմիչը իր տպավորություններով է կիսվում աննկարագրելի գեղեցկուհու հետ հանդիպումից։ Ավելի ուշ պարզ է դառնում, որ այդ գեղեցկուհին մողես է։ Այս միջոցը օգտագործվում է ընթերցողի ուշադրությունը գրավելու համար, սակայն Ֆրեյը զգուշացնում է, որ չարաշահել պետք չէ[3]։

Պատմիչին չվստահելու պատճառներից կարող են լինել նրա հոգեկան խնդիրները (ինչպես Պատրիկ Բեյտմենը Բրետ Իստոն Էլլիսի «Ամերիկյան խելագարը» վեպից) կամ էլ ի սկզբանե մարդկանց և իրադարձությունների հանդեպ նրա հետաքրքրությունը[3]։

Որոշ անգլիացի գրականագետներ այդ տերմինն անտեղի շատ են կիրառում՝ օգտագործելով այն ոչ միայն պատմողական ժանրի համար, այլև վեպի համար ( որտեղ չկա պատմություն, և, տրամաբանական է, պատմիչ)։ Օրինակ՝ Ուիլյամ Ռիգանը, ուսումնասիրելով անվստահելի պատմիչների արխետիպերը, հայտնաբերել է դրանց Պլավտուսի «Պարծենկոտ զինվորը» կատակերգությունում, քանի որ նրա հերոսը սովորություն ուներ չափազանցացնելու իր արժանիքները և գերագնահատելու սեփական ձեռքբերումները[4]։ Ռիգանը ավստահելի պատմիչների շարքին է դասում Հեքլբերի Ֆիննին Մարկ Տվենի «Հեքլբերի Ֆիննի արկածներից» և Հոլդեն Քոլֆիլդին Սելինջերի «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպից՝ բացատրելով, որ տարիքի կամ ոչ հասուն լինելու պատճառով նրանց ընկալումները ոչ ճշգրիտ և սահմանափակ են լինում[4]։ Տրամաբանորեն,«անվստահելի» կարելի է անվանել գրեթե բոլոր հերոսներին, ում անունից, որ պատմում է պատմվածքը, քանի որ նրանք միշտ սուբյեկտիվորեն են ընկալում իրադարձությունները։ «Աշխարհայացքի սուբյեկտիվությունը բացահայտելու ունակությունը պատմվածքը առաջին դեմքով պատմելու ամենակարևոր իմաստաբանական առանձնահատկությունն է»[5]։

Բառից բուն իմաստով «անվտահելի պատմիչների» տիպին են դասվում․

  1. հերոս- պատմիչները, որ ծանր հոգեկան հիվանդ են և չեն կարողանում իրականությունը ճիշտ ընկալել ( օրինակ՝ Էդգար Ալլան Պոյի «Մատնիչ սիրտը» պատմածքի գլխավոր հերոսը, Գոգոլի «Խելագարի օրագրի» Պոպրիշինը, Վլադիմիր Նաբոկովի «Գունատ կրակի» Չարլզ Քինբոտը)
  2. պարծենկոտ հորինողները, ինչպես Ռ․ Է․ Ռասպեի հայտնի հերոս բարոն Մյունխաուզենը, և սուտասանները, որ դիտմամբ թաքցնում կամ խեղաթյուրում են տեղեկությունը (օրինակ, որպեսզի թաքցնեն իրենց հանցագործությունը կամ արդարացնեն անվայել արարքները). Այս խմբի մեջ են մտնում նաև իրական հանցագործները ( Իվան Պետրովիչ Կամիշևը Ա․ Պ․ Չեխովի «Դրամա որսորդության ժամանակ» վիպակից, Ջեյմս Շեպարդը Ագաթա Քրիստիի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» վեպից), և խարդախները, ինչպես Թոմաս Մանի «Արկածախնդիր Ֆելիքս Կրուլի խոստովանությունը» (1954) վեպի գլխավոր հերոսը[4]։

Ռուս գրականության անվստահելի պատմիչներ խմբագրել

Ոչ ճշգրիտ պատմությունը գրական ստեղծագործության ժանրերից ավելի մոտ է առակին, որտեղ չար ոգիների հետ հանդիպումն նկարագրվում է պատմիչի անձնական վկայության տեսքով։

Առաջին անգամ անվստահելի պատմիչ իր ստեղծագորխությունում օգտագործել է Ն․ Վ․ Գոգոլը (գիժ Պոպրիշինը «Խելագարի օրագիրը» վիպակից)։

Բանասեր Գալինա Ժիլիչևայի կարծիքով 1920-1930- ականների ռուս գրականության մեջ քիչ չեն անվստահելի պատմիչների առկայության օրինակները։ Այդպես, Յուրի Օլեշայի «Նախանձ» վեպում Իվան Բաբիչևի ձերբակալության պատմությունը ներկայացված է երկու տարբերակով․ սկզբում դրա մասին պատմում է Նիկոլայ Կավալերովը, հետո՝ հեղինակ-պատմիչը։ Նրանցից յուրաքանչյուրը դեպքը ներկայացնում է իր տեսանկյունից։ Մեկի խոսքով հերոսը «տուժում է» ռեստորանում, մյուսի՝ փողոցում[6]։

Իլյա Էրենբուրգի «Խուլիո Խուրենիտոյի արտասովոր արկածները» վեպի հերոսը ( որը հանդիսանում է հեղինակի նմանակը) անվստահելի պատմիչ է իր անտեղյակության պատճառով։ Իր դաստիարակի՝ Մեծն Սադրիչի ուսոմունքների և գործերի մասին պաթոսով խոսելու փորձերը վերածվում են մի շարք ծիծաղաշատ դեպքերի[6]։

Լեոնիդ Դոբիչինի «Էն քաղաքը» գրքում պատմիչի ավստահելիությունը կապված է նրա կարճատեսության հետ։ Տեսողական խնդիրները, որ պատմիչի մոտ ի հայտ են գալիս ստեղծագործության վերջում կասկածներ են առաջացնում նրա «դիտարկումների օրագրի» վերաբերյալ[6][7]։

Քրիստոմատիաներում անվստահելի պատմիչների շարքում կան Վլադիմիր Նաբոկովի ստեղծագործության հերոսներից Սմուրովը՝ «Բառը» վիպակից, Հերման Կառլովիչը՝ «Հուսալքություն» վեպից։

Գրականության մեջ օգտագործման օրինակներ խմբագրել

«Անվստահելի պատմիչը» առավել հետաքիքիր կերպարի է վերածվում դետեկտիվ սյուժեում։ Վառ օրինակ է Ագաթա Քրիստիի հանրահայտ «Ռոջեր Էկրոյդի սպանությունը» վեպը։ Դետեկտիվ սյուժետ նկատվում է նաև Ռյունոսկե Ակուտագավայի «Թավուտում» նորավեպում (1921), և Կաձուո Իսիգուրոյի «Երբ մենք որբ էինք» վեպում (2000)։

«
»
Եկատերինա Բելովա

Ֆիլմի և հեռուստասերիալի մեջ օգտագործման օրինակներ խմբագրել

Տեսախաղերի մեջ օգտագործման օրինակներ խմբագրել

  • The Black Mirror (2003)
  • Hitman: Blood Money (2006)
  • Umineko no Naku Koro ni (2007)
  • Call of Juarez: Gunslinger (2013)
  • Tales from the Borderlands (2014)
  • Hellblade: Senua’s Sacrifice (2017)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Booth W. The Rhetoric of Fiction. — University of Chicago Press, 1961. — P. 158—159.
  2. Белова Е. Н. «Ненадёжный повествователь» с разных точек зрения: Кадзуо Исигуро («Когда мы были сиротами») и Рюноске Акутагава («В чаще») // Вестник Волгоградского государственного университета. — 2013. — № 12.
  3. 3,0 3,1 Джеймс Н. Фрей Как написать гениальный роман. — СПб.: Амфора, 2005. — ISBN 5-94278-885-5
  4. 4,0 4,1 4,2 William Riggan Pícaros, Madmen, Naīfs, and Clowns: The Unreliable First-person Narrator. — 1981. — ISBN 0806117141
  5. Атарова К.Н., Лесскис Г.А. Семантика и структура повествования от первого лица в художественной прозе (русский) // Известия АН СССР, серия литературы и языка. — 1976. — Т. 35. — № 4. — С. 348.
  6. 6,0 6,1 6,2 Жиличева Г. А. Функции «ненадёжного» нарратора в русском романе 1920-1930-х годов // Вестник Томского государственного педагогического университета. — 2013. — № 11(139).
  7. Смирнов И. П. Кинооптика литературы // Видеоряд. Историческая семантика кино. — Спб.: Петрополис, 2009. — 402 с.