Բացել գլխավոր ցանկը

Անուշավան Տեր-Ղևոնդյան

հայ երաժշտագետ, դիրիժոր, կոմպոզիտոր

Անուշավան Գրիգորի Տեր-Ղևոնդյան (1887, փետրվարի 24, Թիֆլիս - 1961, հունիսի 6, Երևան), հայ կոմպոզիտոր, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1953), պրոֆեսոր (1934)։

Անուշավան Տեր-Ղևոնդյան
Անուշավան Տեր-Ղևոնդյան.jpg
Ի ծնե անունԱնուշավան Տեր-Ղևոնդյան
Ծնվել է1887 փետրվարի 24, Թիֆլիս
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
ԵրկիրՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 6, 1961(1961-06-06) (տարիքը 74), Երևան
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ժանրերդասական
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
ՊարգևներՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Լուսանկարիչ Գրիգոր Տեր-Ղևոնդյանի որդին, դաշնակահար Հեղինե Տեր-Ղևոնդյանի հայրը։

ԿենսագրությունԽմբագրել

1915 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և կոնսերվատորիան։ 1917-1925 թթ. դասավանդել է Թիֆլիսի, 1926-1934 թթ. և 1938-1958 թթ.՝ Երևանի (1926-1930 թթ.՝ նաև տնօրեն, 1948-1959 թթ.՝ ամբիոնի վարիչ), 1934-1938 թթ. Բաքվի (նաև՝ տնօրեն) կոնսերվատորիաներում։

1914 թվականին Ռոմանոս Մելիքյանի հետ գրի է առել Շիրակի ժողովրդական երգեր և պարեր, որոնց հիման վրա ստեղծել է հայկական առաջին սիմֆոնիկ երկերից մեկը՝ «Շիրակի էտյուդները» (1916)։ Գրել է «Սեդա» (ըստ Լևոն Շանթի, 1922), «Արեգակի ցոլքերում» (բեմասրվել ՝ 1949-ին) օպերաները, «Հրո հարսը» (ըստ Ջ. Ջաբարլու, 1936), «Անահիտը» (ըստ Ղազարոս Աղայանի , բեմականացվել է 1940-ին) բալետները, «Աղթամար» (1923) սիմֆոնիան, «Վահագնի ծնունդը» (1923) վոկոլ-սիմֆոնիկ պոեմները, խմբերգեր, երգեր, ռոմանսներ և այլն, որոնք աչքի են ընկնում դյուցազներգաքնարական շնչով, հայկական ժողովրդական ու պրոֆեսիոնալ և ռուսական դասական երաժշտության ավանդույթների ինքնատիպ համադրությամբ։ Հանդես է եկել որպես խմբավար, դիրիժոր։

 
Անուշավան Տեր-Ղևոնդյանի հուշատախտակը Երևանում

Հեղինակ է «Ռիխարդ Վագներ» գրքույկի (1933) և երաժշտության տեսության դասագրքի (2 հատոր, 1934)[1][2][3]:

Պարգևներ և մրցանակներԽմբագրել

ՀիշատակԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Ե. Գիլինա, Անուշավան Տեր-Ղևոնդյան, Երևան, 1962:
  • Тигранов Г. Армянский музыкальный театр.- т. 2, гл. 1.- Ер., 1960.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 2, Երևան, ՀՀՀ, էջ 583:
  2. «ТЕР-ГЕВОНДЯН в энциклопедии музыки»։ www.musenc.ru։ Վերցված է 2019-02-23 
  3. «Тер-Гевондян Анушаван Григорьевич - Биография»։ www.biografija.ru։ Վերցված է 2019-02-23 
  4. Хронография Еревана = Երևանի տարեգրությունը. — Ер.: Музей истории города Еревана, 2009. — С. 109. — 240 с.