Հեղինե Տեր-Ղևոնդյան
Հեղինե Անուշավանի Տեր-Ղևոնդյան (սեպտեմբերի 24, 1918, Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - մարտի 26, 1999, Երևան, Հայաստան), հայ դաշնակահար, մանկավարժ: ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1959): Պրոֆեսոր (1977):
Հեղինե Տեր-Ղևոնդյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1918 Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն |
Երկիր | ![]() |
Մահացել է | մարտի 26, 1999 (80 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | դաշնակահարուհի և մանկավարժ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Հայֆիլհարմոնիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ | ՀԽՍՀ վաստակավոր արտիստ |
Անուշավան Տեր-Ղևոնդյանի դուստրը:
ԿենսագրությունԽմբագրել
Հեղինե Տեր-Ղևոնդյանը ծնվել է 1918 թվականին Թիֆլիսում, հայ կոմպոզիտոր, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Անուշավան Տեր-Ղևոնդյանի ընտանիքում: 1946 թվականին ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան: Նույն թվականից եղել է Հայֆիլհարմոնիայի կոնցերտմայստեր, 1953-1999 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1971 թվականից՝ ամբիոնի վարիչ: Նվագակցել է անվանի մենակատարների, հյուրախաղերով հանդես եկել Իրանում, Սիրիայում, Լիբանանում, Կանադայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ռումինիայում, Հունգարիայում և այլուր: Մասնակցել է հայ արվեստի և գրականության տասնօրյակին (Մոսկվա, 1956 թվական), «Պրահայի գարուն» միջազգային փառատոնին (1967)[1]:
Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների մրցույթԽմբագրել
2008 թվականից անցկացվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնի հիմնադիր Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների մրցույթ` երկու տարին մեկ անգամ: Մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդ կատարողներին դրսևորվելու, նրանց խրախուսելու և նպաստելու մասնագիտական կարողությունների կատարելագործմանը: Մրցույթին կարող են մասնակցել 16-35 տարեկան երաժիշտներ[2][3]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 2, Երևան, ՀՀՀ, 2007, էջ 584:
- ↑ «MinCult - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»։ mincult.am։ Վերցված է 2018-07-05
- ↑ «ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների մրցույթը մեկնարկել է»։ www.magaghat.am (ar-AR)։ Վերցված է 2018-07-05