«Կորիննա, կամ Իտալիա» (ֆր.՝ Corinne ou l'Italie), ֆրանսիացի գրող Անն Լուիզ Ժերմեն դը Ստալի վեպն է, որը հրատարակվել է 1807 թվականին։

Կորիննա, կամ Իտալիա
ֆր.՝ Corinne ou l'Italie
ՀեղինակԱննա Ստալ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)Q107289409?
Հրատարակման տարեթիվ1807
 Corinne ou l'Italie Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

Վեպի գլխավոր հերոսը խելացի և տաղանդավոր կին է, ում համար չափազանց ճնշող են արիստոկրատ հասարակության ստեղծած ստանդարտները։ Զուգահեռաբար զարգանում են երկու սյուժետային գծեր՝ սերը և Իտալիան, և նրանց միջև կա ներքին կապ[1]։ Վեպի տարբեր հերոսներ, պարզվում է, տարբեր ազգային կերպարների անձնավորումներ են[2]։

Նշանակություն

խմբագրել

Վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է 1807 թվականին, մեծ և երկարատև հաջողություն է ունեցել ընթերցողների շրջանում։ Նույնիսկ 17 տարի անց Ստենդալը գրեց, որ «ամբողջ Եվրոպան հիացմունքով է կարդում Մադամ դը Ստալի Կորինը»։ Այս գրքի շնորհիվ նկատելիորեն աճել է Իտալիայի ժողովրդականությունը այլ երկրների ճանապարհորդների (հատկապես ֆրանսիացի ռոմանտիկ գրողների) շրջանում։ Իտալիան դարձավ Վիկտոր Հյուգոյի և Ալֆրեդ դե Մյուսեի դրամաների, Ժորժ Սանդի և նրա « Կոնսուելո » վեպի պատմվածքների միջավայրը[3]։

Վեպի շնորհիվ Կորիննա անունը դարձավ հայտնի։ Այդպես կոչում էին խելացի և վեհ կանանց։ Օրինակ՝ Զինաիդա Վոլկոնսկայան համարվում էր «հյուսիսային Կորիննա»[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Черневич М. Жизнь и творчество Жермены де Сталь // Жермена де Сталь. Коринна или Италия. Л.: Наука, 1969. С. 402.
  2. «Сталь // Большая российская энциклопедия». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 20-ին.
  3. Черневич М. Жизнь и творчество Жермены де Сталь // Жермена де Сталь. Коринна или Италия. Л.: Наука, 1969. С. 400—402.
  4. Черневич М. Жизнь и творчество Жермены де Сталь // Жермена де Сталь. Коринна или Италия. Л.: Наука, 1969. С. 404.