Աննեմարի Հենրիխ (գերմ.՝ Annemarie Heinrich[4]), հունվարի 9, 1912(1912-01-09)[1][2], Դարմշտադտ, Գերմանական միություն[3] - սեպտեմբերի 22, 2005(2005-09-22)[2], Բուենոս Այրես, Արգենտինա[3]), գերմանական ծագումով արգենտինացի կին լուսանկարիչ, որը հիմնականում մասնագիտացած է դիմանկարների և մերկ բնօրինակ անձանց պատկերման ոլորտում[4][5]։

Աննեմարի Հենրիխ
գերմ.՝ Annemarie Heinrich
Դիմանկար
Ծնվել էհունվարի 9, 1912(1912-01-09)[1][2]
ԾննդավայրԴարմշտադտ, Գերմանական միություն[3]
Մահացել էսեպտեմբերի 22, 2005(2005-09-22)[2] (93 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա[3]
ԳերեզմանԼա Չակարիտա գերեզմանատուն
Քաղաքացիություն Արգենտինա և  Գերմանիա
Մասնագիտությունլուսանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
 Annemarie Heinrich Վիքիպահեստում

Հենրիխն առավել հայտնի է արգենտինական կինոյի տարբեր հայտնիների իր լուսանկարչական դիմանկարներով, ինչպիսիք են Տիտա Մերելյոն, Կարմեն Միրանդան, Սուլի Մորենոն և Միրտա Լեգրանը, ինչպես նաև այլ մշակութային գործիչներ, ինչպիսիք են Խորխե Լուիս Բորխեսը, Պաբլո Ներուդան և Էվա Պերոնը[4][6][7]։ Լուսանկարել է նաև բնական և քաղաքային բնապատկերներ, կենդանիներ և աբստրակցիաներ[8]։ Հատկապես կարևոր են նրա այն լուսանկարները, որոնք նվիրված են Հարավային Ամերիկայի ազգագրությանը և արտացոլում են այդ մայրցամաքում տեղի ունեցած փոփոխությունները 20-րդ դարի ընթացքում[9]։

Վաղ կենսագրություն

խմբագրել

Աննեմարի Հենրիխը ծնվել է գերմանական Դարմշտադտ քաղաքում։ Մինչև 1926 թվական դպրոց է հաճախել Բեռլինում, նախքան նրանց ընտանիքը տեղափոխվել է Լարոկ (Արգենտինայի Էնտրե Ռիոս նահանգ)։ Հայրը վիրավորվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Հենրիխը սովորել է պար, երաժշտություն և բեմանկարչություն, ինչը հետագայում օգնել է նրա յուրահատուկ լուսանկարչական ոճի և լուսավորության դրամատիկ կիրառման ձևավորմանը[10]։

Հենրիխը լուսանկարչություն է սովորել եվրոպայից արտագաղթած լուսանկարիչների, այդ թվում ավստրիացի լուսանկարիչ Մելիտա Լանգի մոտ[11]։

Կարիերա

խմբագրել

1930 թվականին Հենրիխը բացել է իր առաջին լուսանկարչական ստուդիան Բուենոս Այրեսի արվարձաններից մեկում՝ Վիլլա Բալեստերում[12]։ Նույն տարում ամուսնացել է գրող Ռիկարդո Սանգվինետիի հետ, ով հանդես է եկել Ալվարո Սոլ կեղծանունով[13]։ Երկու տարի անց տեղափոխվել է ավելի մեծ ստուդիա և սկսել լուսանկարել Կոլոն թատրոնի դերասաններին[5][6]։

Հենրիխը եղել է Արգենտինայի լուսանկարչական ակումբի (իսպ.՝ Foto Club Argentino) համահիմնադիրը, ինչպես նաև Արգենտինայի լուսանկարչության խորհրդի (իսպ.՝ Consejo Argentino de Fotografía) և Լատինական Ամերիկայի լուսանկարչության խորհրդի (իսպ.՝ Consejo Latinoamericano de Fotografía) հիմնադիր անդամ[13]։ Նրա աշխատանքները 40 տարի զարդարել են այնպիսի ամսագրերի շապիկներ, ինչպիսիք են El Hogar, Sintonía, Alta Sociedad, Radiolandia և Antena[4][5]:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հենրիխը եղել է հակապատերազմական «Արգենտինական խորհուրդ հանուն խաղաղության» շարժման անդամ (իսպ.՝ Consejo Argentino por la Paz)։ Եղել է նաև Հաղթանակի խորհրդի անդամ (իսպ.՝ Junta de la Victoria) կանանց միավորում, որը դեմ էր ֆաշիզմին և հանդես էր գալիս դաշնակիցների օգտին[13]։ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո Հենրիխը ճանապարհորդել է ամբողջ Եվրոպայում՝ ցուցադրելով իր աշխատանքները Հռոմում, Միլանում, Փարիզում և Ցյուրիխում[13]։ 1950-ականներին Հենրիխը եղել է «Տասնյակների խմբի» անդամ (իսպ.՝ Carpeta de los diez), որը միավորել է մոդեռնիստ լուսանկարիչներին[14]։

1991 թվականին Հենրիխը դատարանի առաջ է կանգնել Ավենիդա Կալյաոյի ստուդիայի պատուհանում իր մերկ լուսանկարներից մեկի ցուցադրման համար։ Նրա աջակցության համար ազգային և միջազգային ընդվզումը, ինչպես նաև լուսանկարի գեղագիտական ​​արժեքի ճանաչումը հանգեցրել են նրան, որ գործը կարճվել է[15]։

2015 թվականին Բուենոս Այրեսի Լատինական Ամերիկայի արվեստի թանգարանը կազմակերպել է նրա ստեղծագործությունների հետահայաց ցուցադրությունը[13]: Հենրիխի աշխատանքներն առաջին անգամ ցուցադրվել են Նյու Յորքում, 2016 թվականին, Նաիլի Ալեքսանդեր պատկերասրահում՝ «Աննեմարի Հենրիխ՝ գլամուրը և արդիականությունը Բուենոս Այրեսում» (անգլ.՝ Annemarie Heinrich: Glamour and Modernity in Buenos Aires) Aires ցուցահանդեսի շրջանակներում[16]։

2016 թվականին Հենրիխի աշխատանքների արխիվը թվայնացվել էր վտանգված արխիվների պահպանման ծրագրի շրջանակներում, որն իրականացվել էր Բրիտանական գրադարանի և Ազգային համալսարանի Արվեստի և մշակութային հետազոտությունների ինստիտուտի կողմից փետրվարի 3-ին[9]։

Աննեմարի Հենրիխը եղել է Բուենոս Այրես քաղաքի պատվավոր քաղաքացի[17]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #139581065 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Murió Annemarie Heinrich, la fotógrafa mayor de la Argentina». Clarín. 2005 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Annemarie Heinrich, maestra de la luz». La Nación. 2005 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  6. 6,0 6,1 «El poder de una mirada». Government of Буэнос-Айрес. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  7. Carmen María Ramos (2004 թ․ հոկտեմբերի 31). «Annemarie Heinrich: lo bello y lo profundo». La Nación. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  8. Miles, Robert (2015 թ․ նոյեմբերի 26). «EAP755: Annemarie Heinrich Photograph Collection». Endangered Archives Programme. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  9. 9,0 9,1 «A modern gaze on old cultural practices in Argentina: relocation and preservation of the 'Heinrich Sanguinetti Archive' (1930-1956) (EAP755)». British Library Endangered Archives Programme. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  10. Foster, David William (2014). «Annemarie Heinrich: Photography, Women's Bodies, and Semiotic Excess». Argentine, Mexican, and Guatemalan Photography: Feminist, Queer, and Post-Masculinist Perspectives. University of Texas Press. էջ 23.
  11. Niedermaier, Alejandra (2008). La mujer y la fotografía : una imagen espejada de autoconstrucción y construcción de la historia (իսպաներեն). Buenos Aires: Leviatán. էջեր 110–111.
  12. Facio, Sara. «Comentario sobre Desnudo». Museo Nacional de Bellas Artes (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 «Annemarie Heinrich». Nailya Alexander Gallery. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  14. Phaidon Editors (2019). Great women artists. Phaidon Press. էջ 180. ISBN 0714878774. {{cite book}}: |last1= has generic name (օգնություն)
  15. Facio, Sara. «Comentario sobre Desnudo». Museo Nacional de Bellas Artes (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  16. «Buenos Aires». proa.org (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննեմարի Հենրիխ» հոդվածին։