Էլվինը և բուրունդուկները 3D

«Էլվինը և բուրունդուկները 3D» (անգլ. Alvin and the Chipmunks: Chipwrecked), անիմացիոն ֆիլմ, «Էլվինը և բուրունդուկները» և «Էլվինը և բուրունդուկները 2» ֆիլմերի շարունակությունը։ Համաշխարհային շնորհանդեսը կայացել է 2011 թվականի դեկտեմբերի 16-ին[1]։

Picto infobox cinema.png
Էլվինը և բուրունդուկները 3D
անգլ.՝ Alvin and the Chipmunks: Chipwrecked
Էլվինը և բուրունդուկները 3D.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրԿատակերգություն, ընտանեկան
Թվական2011
Պրեմիերա2011 թվականի դեկտեմբերի 11
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՄայք Միտչել
ՊրոդյուսերՋենիս Կարման
Ռոս Բաղդասարյան
Սցենարի հեղինակՋոնաթան Այբել
Գլեն Բերգեր
Ռոս Բաղդասարյան (սիմվոլներ)
Ջենիս Կարման (սիմվոլներ)
ԴերակատարներՋեյսոն Լի
Դևիդ Քրոս
Ջենի Սլեյտ
Ջասթին Լոնգ
Մեթյու Գրեյ Գուբլեր
Ջեսսի Մաքքարթնի
Էմի Փոլեր
Աննա Ֆերիս
Քրիստինա Էփլգեյթ
ՕպերատորԹոմաս Էկերման
ԵրաժշտությունՄարկ Մազերսբաու
ՄոնտաժՓիտեր Ամունդսոն
ԿինոընկերությունTwentieth Century Fox <br /Regency Enterprises
Տևողություն83 րոպե
Բյուջե$80 միլիոն
Շահույթ$342,695,435.
ՆախորդԷլվինը և բուրունդուկները
Էլվինը և բուրունդուկները 2
ՀաջորդԷլվինը և բուրունդուկները 4
IMDbID 1615918
Պաշտոնական կայքէջ
Commons-logo.svg Alvin and the Chipmunks: Chipwrecked Վիքիպահեստում
Նավի վրա կա բնութագրական «կետի պոչ», և կապիտանական կամուրջ ինչպես Carnival Dream-ում

ՍյուժեԽմբագրել

Բուրունդուկներ Էլվինը, Սայմոնը և Թեոդորը, ինչպես նաև նրանց ընկերուհիներ Բրիտանին, Ժանեթը և Էլեոնորան Դեյվի հետ շրջագայության ն մեկնում։ Նավարկության ժամանակ Էլվինը և բուրունդուկները թռչում են օդապարիկով։ Դեյվը և իր նախկին պրոդյուսեր Յան Հոուկը թռռչում են նրանց հետևից դելտապլանով և ընկնում են ծովը։ Բուրունդուկները հայտնվում են անմարդաբնակ կղզում։ Այդտեղ են ընկնում նաև Դեյվը և Յանը, ովքեր փնտրում են բուրունդուկներին։

Սայմոնը կրակ է ստանում ակնոցների միջոցով։ Բայց Թեոդորը մարում է կրակը։ Հաջորդ օրը Էլվինը առաջարկում է ուտել ծառի արմատները, բայց Սայմոնը առաջարկում է նորմալ ուտելիք գտնել։ Էլվինը մանգոյի ծառ է գտնում, բայց խառնվում են բուրունդուկները և այստեղ մանգոյի համար կռիվ է առաջանում։ Ապա հայտնվում է Զոուի անունով մի կին, ով ծանոթացնում է բուրունդուկներին իր «ընկերների»՝ նկարված գնդակների հետ։ Բոլորը գնում են Զոուիի հետ ճոպաններով։ Էլեոնորան ոտքի վնասվածք է ստանում, իսկ Սայմոնին կծում է թափառական սարդը, ինչի արդյունքում հաջորդ օրը նա դառնում է «աշխարհի ամենաազդեցիկ բուրունդուկը»՝ զվարճասեր ֆրանսիացի Սիմոնը։ Դա նկատում է Թեոդորը և գնում է նրա հետ։ Էլվիը գտնում Է նրանց, երբ Սիմոնը ցատկում է ճոպանների վրա։ Հետո Սիմոնը սիրահարվում է Ժանեթին։ Նա հանում է ոսկե ապարանջան քարանձավից և նվիրում է նրան, իսկ երեկոյան նրանք պարում են անձրևի տակ։

Զոուին իրականում է ընկել էր գանձերի կղզի, որոնք գտավ Սիմոնը։ Հաջորդ առավոտյան Էլվինը մտածում է, որ եթե նա ամենազվարճալին չէ, ապա կարող է դառնալ ամենապատասխանատուն։ Նրանք Բրիտանիի հետ ապաստան են կառուցում, բայց այդ ժամանակ «արթնանում է» հրաբուխը։ Թեոդորը և Սիմոնը գտնում են Դեյվին և Յանին, և նրանք միասին լաստանավ են պատրաստում։ Բայց Զոուին փախցնում է Ժանեթին և ստիպում նրան դուրս հանել գանձերը քարանձավից։ Գտնելով Սիմոնին՝ բոլորը խնդրում են հիշել, թե որտեղ է գտնվել ապարանջանը, բայց Սիմոնը կրկին փոխակերպվել Է Սայմոնի (ով չի հիշում, թե ինչեր է արել Սիմոնը)։ Երբ Ժանեթը հանում է մետաղադրամներ Զոուի համար, Դեյվը և Էլվինը գտնում են նրանց։ Հրաբուխը սկսում է ժայթքել, իսկ Զոուին Ժանեթին կապում է պարանով և ձգում է դեպի իրեն։ Այստեղ հայտնվում է Սայմոնը։ Էլվինը կտրում է պարանը դանակով և նրանք փախչում են։ Բայց Դեյվը ընկնում է փայտե կամրջից և բռնվում է ճյուղից։ Զոուին ուզում է, որ «նա զգա այն, ինչ ինքն է զգացել», բայց Յանն ու Էլվինը խառնվում են և փրկում են Դեյվին։ Բոլորը լողում են լաստանավով և փրկվում են։

Նրան գնում են «International music awards» երաժշտական փառատոնին և հաղթում են առաջին տեղը «Born this way» երգով։ Ինքնաթիռում Էլվինը հայտնում է, որ «մենք թռչում ենք Տիմուբուկտա, բայց եթե դա ձեր սրտով չէ, սեղմեք «ստյուարդեսայի կանչ» կոճակը, որը ձեր դիմաց է», և պատահաբար շարժում է խմիչքների սեղանի լծակը։ Սեղանը բախում է Դեյվին, և ֆիլմը վերջանում է «Էլվի՜ն» մշտական արտահայտությամբ։

ԴերերումԽմբագրել

  • Ջեյսոն Լի - Դևիդ «Դեյվ» Սևիլ
  • Դևիդ Քրոս -Յան Հոուկ
  • Ջենի Սլեյթ - Զոուի
  • Ջասթին Լոնգ - Էլվին Սևիլ (ձայնավորում)
  • Մեթյու Գրեյ Գոբլեր - Սայմոն Սևիլ (ձայնավորում)
    • Ալան Տյուդիկ - Սիմոն (ձայնավորում)
  • Ջեսի Մաքքարթնի - Թեոդոր Սևիլ (ձայնավորում)
  • Էմի Պոլեր - Էլեոնորա Միլլեր (ձայնավորում)
  • Աննա Ֆերիս - Ժանեթ Միլլեր (ձայնավորում)
  • Քրիստինա Էփլգեյթ - Բրիթանի Միլլեր (ձայնավորում)
  • Էնդի Բաքլի - կապիտան Կոռելի

ՍաունդթրեքԽմբագրել

  • Party Rock Anthem
  • Bad Romance
  • Trouble
  • Whip My Hair
  • Hello
  • Help
  • Vacation (feat. BASKO)
  • We Have Arrived (RAE feat. Classic)
  • Say Hey (feat. Nomadik)
  • Real Wild Child (Wild One) (feat. Nomadik)
  • S.O.S.
  • We No Speak Americano/Conga (feat. Barnetta DaFonseca)
  • Survivor
  • Born This Way/Ain’t No Stoppin' Us Now/Firework
  • Club Can’t Handle Me (Bonus Track)

ՇահույթԽմբագրել

2012 թվականի փետրվարի 27-ին ԱՄՆ-ում ֆիլմը հավաքել է $130 401 325 և $200 900 000 այլ երկրներում։ Այս կերպով ընդհանուր շահույթը կազմել է $331 301 325։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել