Անիտա Բորգ (անգլ.՝ Anita Borg Naffz, հունվարի 17, 1949(1949-01-17), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1] - ապրիլի 6, 2003(2003-04-06), Sonoma, Սոնոմա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), համակարգչային տեխնոլոգիայի և հաշվողական ոլորտի ամերիկացի գիտնական։ Անիտան ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում, մեծացել է Իլինոյս նահանգի Պալատին քաղաքում, իսկ հետո Kaneoh-ում՝ Հավայան կղզիներում և Վաշինգտոնի Մուկիլտեո (Mukilteo), քաղաքում։

Անիտա Բորգ
Ծնվել էհունվարի 17, 1949(1949-01-17)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1]
Մահացել էապրիլի 6, 2003(2003-04-06) (54 տարեկան)
Sonoma, Սոնոմա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
բնական մահով
Բնակության վայր(եր)Mukilteo?[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհամակարգչային գիտնական և ճարտարագետ
Հաստատություն(ներ)Digital Equipment Corporation[1] և PARC?[2]
Գործունեության ոլորտմաթեմատիկա
ԱնդամակցությունՀաշվողական տեխնիկայի ասոցիացիա
Ալմա մատերCourant Institute of Mathematical Sciences, NYU? և Վաշինգտոնի համալսարան (1969)[1]
Պարգևներ

Կարիերա խմբագրել

Անիտա Բորգը համակարգչային տեխնոլոգիայի գիտությունների թեկնածու է (Ph.D.), ինչը հազվադեպ է համեմատաբար փոքր թվով կին գիտնականների համար։

1981 թվականին Նյու Յորքի համալսարանից համակարգչային գիտությունների դոկտորի կոչում ստանալուց հետո Անիտան աշխատել է մի քանի համակարգչային ընկերություններում, այնուհետև 12 տարի անցկացրել է Digital Equipment Corporation արևմտյան հետազոտական լաբորատորիայում և որպես ցանցային համակարգերի լաբորատորիայի խորհրդատու ինժեներ (Network Systems Laboratory) Պալո Ալտո քաղաքում, Կալիֆոռնիա նահանգում։ Նրա հիմնական նախագիծն է՝ MECCA Communications and Information Systems: Նա մշակեց և արտոնագրեց սերնդի ընթացքում ամբողջական հասցեների որոնման մի մեթոդ, որն օգտագործվում էր գերարագ հիշողության համակարգերի վերլուծության և նախագծման համար։ Նա նաև հիմնադրել է Գրեյս Հոփերի անվան կանանց տեխնիկական համաժողով՝ «Կանայք և ՏՏ»-ն (the Grace Hopper Celebration of Women in Computing):

Բորգը ասաց, որ ինքը միշտ սիրել է մաթեմատիկան և գիտությունը, և շեշտել է իր մոր կարևորությունն այս հետաքրքրությունը առաջացնելու հարցում։

«Մայրս ինձ սովորեցրեց, որ մաթեմատիկան զվարճալի է, և ես հասկացա, որ այդպես պետք է լիներ»։

Դոկտոր Անիտա Բորգը մահացավ ուղեղի քաղցկեղից 2003 թվականին։

Անիտա Բորգի կանանց և տեխնոլոգիաների համալսարան խմբագրել

ABI-ն, որն ի սկզբանե կոչվել է Կանանց և տեխնոլոգիաների ինստիտուտ (IWT), հիմնադրվել է 1997 թվականին Անիտա Բորգի կողմից։ Անունը փոխվել է 2003 թվականին՝ Անիտայի մահից հետո։ Ինստիտուտին աջակցում և ֆինանսավորում էր Xerox ընկերությունը։ Ինստիտուտի նախնական նպատակները երեք խնդիրներն էին.

  • նախագծման գործընթացում ներգրավել «ոչ տեխնիկական» կանանց
  • ավելի շատ կանանց ներգրավել գիտնական դառնալու համար
  • օգնել արդյունաբերությանը, ակադեմիային և կառավարությանը արագացնել այս փոփոխությունները։

Ինստիտուտը 150,000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում է ստացել Xerox-ից և Sun Microsystems-ից, ինչպես նաև անձնակազմ և ռեսուրսներ Lotus Software-ից (այժմ IBM-ի բաժին), Բոստոնի համալսարանից և Կարնեգի Մելոն համալսարանից։ Xerox-ը համալսարանի համար գործում էր որպես ինկուբատոր, որը հիմնականում անկախ էր հանդես գալիս։

ABI-ն տարեցտարի շարունակում է աճել։ 2007 թվականին ABI-ն ավելի քան կրկնապատկեց հովանավորների թիվը (մինչև 14) և կանանց ներգրավման ծրագրերի քանակը ընդգրկում էր աշխարհի 23 երկրներ։

Մրցանակներ և ճանաչում խմբագրել

1999 թվականին նախագահ Բիլ Քլինթոնը Անիտային նշանակեց գիտության և տեխնոլոգիայի ոլորտում կանանց և փոքրամասնությունների առաջխաղացման նախագահական հանձնաժողովի նախագահ։ Նրան հանձնարարվել էր մշակել առաջարկություններ երկրի ռազմավարության վերաբերյալ՝ կանանց մասնակցությունը մեծացնելու համար։

1995 թվականին Բորգը ստացավ Հաշվարկային ոլորտում կանանց ասոցիացիայից Ադա Լովելեսի մրցանակը՝ հաշվարկային ոլորտում կանանց անունից իր կատարած աշխատանքի համար և Էլեկտրոնային սահմաններ հիմնադրամի կողմից EFF Pioneer Award մրցանակը։

1996 թվականից հաշվիչ մեքենաների ասոցիացիայի լիիրավ անդամ է։ Դոկտոր Բորգը ճանաչում է ստացել ԱՄՆ-ի Աղջիկների հետախույզներից և ընդգրկվել է Open Computing ամսագրի «Հաշվողական տեխնիկայում լավագույն 100 կանայք» շարքում։

2002 թվականին նա արժանացել է Հայնցի ամենամյա ութերորդ մրցանակին՝ տեխնոլոգիայի, տնտեսագիտության և զբաղվածության ոլորտում[11]։ UNSW համալսարանի Համակարգչային գիտությունների դպրոցն ունի Անիտա Բորգի անվան մրցանակ[12]։

2004 թվականին, ի պատիվ Անիտա Բորգի առաքելության, Google-ը ստեղծեց կրթաթոշակ[13], որի օգնությամբ նրանք հույս ունեն դրդել կանանց հաշվարկների և տեխնոլոգիաների ոլորտում հաջողության հասցնել՝ դառնալով ակտիվ մասնակիցներ և առաջնորդներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://ethw.org/Oral-History:Anita_Borg
  2. Anita Borg, 54, Trailblazer For Women in Computer Field // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2003. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  3. https://www.eff.org/awards/pioneer/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://anitab.org/about-us/about-anita-borg/
  5. Dr. Anita BorgWomen in Technology International.
  6. About Anita BorgAnita Borg Institute for Women and Technology.
  7. https://awards.acm.org/award_winners/borg_4980071#158
  8. http://www.heinzawards.net/recipients/anita-borg
  9. https://awards.acm.org/award_winners/borg_4980071#144
  10. http://awc-hq.org/ada-lovelace-awards.html
  11. The Heinz Awards, Anita Borg profile
  12. «CSE Development Office». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 18-ին.
  13. http://www.google.com/anitaborg/ Google Anita Borg Scholarship

Արտաքին հղումներ խմբագրել