Անդրե Գրեյ
Անդրե Էնթոնի Գրեյ (անգլ.՝ Andre Anthony Gray, հունիսի 26, 1991[1][2], Վուլվերհեմպտոն, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի և ճամայկացի ֆուտբոլիստ, «Էր Ռիադ» ակումբի և Ճամայկայի հավաքականի հարձակվող։ «Շրուսբերի Թաուն» ակումբի ակադեմիայի սան:
Անդրե Գրեյ անգլ.՝ Andre Gray | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 26, 1991[1][2] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Վուլվերհեմպտոն, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 178 սանտիմետր | ||
Քաշ | 105 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա
խմբագրելԳրեյը սկսել է խաղալ «Վուլվերհեմփթոն Ուոնդերերս» ակումբի ֆուտբոլային ակադեմիայում, սակայն 13 տարեկանում ազատ է արձակվել ակումբի կողմից[3]։ Դրանից հետո նա դարձավ «Շրուսբերի Թաուն» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի խաղացող։ 2009 թվականին Անդրեն ակումբի հետ կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը[4]։ 2010 թվականի մայիսին Գրեյն ակումբի կողմից ազատ էր արձակվել որպես ազատ գործակալ՝ «Շրուսբերիում» անցկացնելով ընդամենը 5 հանդիպում հիմնական կազմում[5]։
2010 թվականի հունիսին Գրեյը տեղափոխվեց Հյուսիսային կոնֆերանսի «Հինքլի Յունայթեդ» ակումբ[6]։ Նոր ակումբի կազմում իր առաջին գոլը նա խփել է սեպտեմբերի 4-ին՝ «Հարոգեյթ Թաունի» դեմ խաղում: Գրեյը «Հինքլի Յունայթեդում» հանդես է եկել երկու մրցաշրջան՝ այդ ընթացքում մասնակցելով 85 հանդիպման և դառնալով 37 գոլի հեղինակ:
2012 թվականի մարտի 22-ին Անդրե Գրեյը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Լուտոն Թաուն» ակումբ՝ մշտական տեղափոխության տարբերակով։ Նա գոլի հեղինակ է դարձել մարտի 24-ին «Գրիմսբի Թաունի» դեմ իր դեբյուտային խաղում, որից հետո գոլ է խփել հաջորդ երեք խաղերում։ Այսպիսով, Գրեյը դարձավ «Լուտոն Թաունի» պատմության մեջ առաջին և միակ խաղացողը, ով գոլ է խփել ակումբի կազմում իր չորս դեբյուտային խաղերում: Մրցաշրջանի իր 5-րդ գոլը նա խփեց Չեմպիոնների «Ֆլիթվուդ Թաուն»-ի դարպասը մրցաշրջանի վերջին խաղում: Այս խաղում հաղթելուց հետո «Լուտոնը» զբաղեցրեց 5-րդ տեղը և դուրս եկավ փլեյ-օֆֆ՝ երկրորդ ֆուտբոլային լիգա դուրս գալու համար[7]։ Փլեյ-օֆֆ փուլում Գրեյը 2 գոլ է խփել, այդ թվում՝ գոլ «Յորք Սիթիի» դեմ եզրափակչում, սակայն «Լուտոն Թաունը» եզրափակչում պարտվել է 1:2 հաշվով:
Փլեյ-օֆֆի եզրափակչից մեկ օր անց Գրեյը երկու տարվա պայմանագիր կնքեց «Լուտոն Թաունի» հետ՝ մշտական հիմունքներով տեղափոխվելով այնտեղ[8]։ 2012 թվականի սեպտեմբերի 1-ին նա խփեց իր առաջին գոլը մրցաշրջանում «Մաքլսֆիլդ Թաունի» դեմ խաղում[9]։ 2012 թվականի դեկտեմբերի 1-ին Գրեյն օգնեց իր թիմին դուրս գալ Անգլիայի գավաթի երրորդ փուլ՝ գոլերից մեկը խփելով «Դորչեսթեր Թաունի» դեմ խաղում[10]։ 2013 թվականի հունվարի 14-ին Գրեյը նոր պայմանագիր կնքեց ակումբի հետ մինչև 2015 թվականի հունիսը։ Ընդհանուր առմամբ, 2012/13 մրցաշրջանում Գրեյը 54 խաղում խփել է 20 գնդակ։ 2013/14 մրցաշրջանում Գրեյը դարձել է Ազգային կոնֆերանսի լավագույն ռմբարկուն՝ 44 խաղում խփելով 30 գնդակ, ինչով օգնել է «Լուտոնին» դառնալ ազգային կոնֆերանսի չեմպիոն և վերադառնալ ֆուտբոլի լիգա։ Ակումբը նրան ճանաչել է մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, ինչպես նաև ստացել է Պրեմիեր լիգայի կոնֆերենցիայի «Ոսկե խաղակոշիկը» և տեղ «մրցաշրջանի թիմում»:
2014 թվականի հունիսին Գրեյը հեռացավ «Լուտոն Թաունից»՝ ակումբում անցկացնելով 111 հանդիպում և դառնալով 57 գոլի հեղինակ։ 2014 թվականի հունիսի 27-ին տեղափոխվել է Չեմպիոնշիփի «Բրենտֆորդ» ակումբ՝ ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր[11]։ Գրեյի նորամուտը «Բրենտֆորդի» կազմում և միաժամանակ նրա նորամուտը ֆուտբոլային լիգայում կայացել է 2014 թվականի օգոստոսի 9-ին «Չարլթոն Ատլետիկի» դեմ խաղում[12]։ Ակումբի կազմում իր առաջին գոլը նա խփեց հաջորդ խաղում, որում «Բրենտֆորդը» օգոստոսի 13-ին խաղաց «Դագենեմ ընդ Ռեդբրիջ»-ի դեմ ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկությունում, խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 6:6 հաշվով[13]։ Օգոստոսի 30-ին Գրեյը խփեց իր առաջին գոլը լիգայում «Ռոտերեմ Յունայթեդի» դեմ խաղում[14]։ 2014/15 մրցաշրջանում անդրեն 50 խաղում խփել է 18 գոլ (այդ թվում՝ 16 գոլ Չեմպիոնշիփում), ինչով օգնել է «Բրենտֆորդին» զբաղեցնել 5-րդ հորիզոնականը և դուրս գալ փլեյ-օֆֆ (որի կիսաեզրափակչում թիմը պարտվել է «Միդլսբրոյին»)։
2015/16 մրցաշրջանը Գրեյը սկսել է «Բրենֆորդում»՝ մրցաշրջանի առաջին երկու խաղերում խփելով 2 գոլ, սակայն 2015 թվականի օգոստոսի 21-ին տեղափոխվել է «Բարնլի»՝ ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր։ Նրա տրանսֆերը ռեկորդային է դարձել «Բարնլիի» համար՝ որոշ տվյալներով կազմելով 9 միլիոն ֆունտ ստերլինգ[15]։
2015 թվականի օգոստոսի 29-ին Գրեյը իր նորամուտը նշեց «Բըրնլիի» կազմում «Բրիստոլ Սիթիի» դեմ խաղում[16]։ Երկու շաբաթ անց խփեց իր առաջին գոլը ակումբի համար «Շեֆիլդ Ուենսդեյի» դեմ խաղում[17]։ 2015 թվականի դեկտեմբերի 28-ին Գրեյը հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Բրիստոլ Սիթիի» հետ խաղում[18]։ 2015/16 մրցաշրջանի արդյունքներով «Բըրնլին» հաղթել է Չեմպիոնշիփում, իսկ Գրեյը 25 գոլով դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու: Բացի այդ, նա ճանաչվել է Չեմպիոնշիփի լավագույն խաղացող։
2016 թվականի օգոստոսի 13-ին Գրեյը իր նորամուտը նշեց Պրեմիեր լիգայում «Սուոնսի Սիթիի» դեմ խաղում[19]։ Մեկ շաբաթ անց նա խփեց իր առաջին գոլը Պրեմիեր լիգայում «Լիվերպուլի» դեմ խաղում[20]։
2017 թվականի օգոստոսի 9-ին Գրեյը տեղափոխվեց «Ուոթֆորդ»՝ ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը, ըստ որոշ տվյալների, կազմել է 18,5 մլն ֆունտ[21]։
Կարիերան հավաքականում
խմբագրել2012 թվականի հունիսին Գրեյը հրավիրվել է Անգլիայի երրորդ հավաքական՝ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի դեմ խաղին։ Գրեյը մասնակցել է այդ հանդիպմանը, որում ռուսները 4:0 հաշվով ջախջախել են Անգլիայի երրորդ հավաքականին[22]։ 2012 թվականի սեպտեմբերի 12-ին Գրեյը գրավել է Բելգիայի երիտասարդական հավաքականի դարպասը, ինչի շնորհիվ Անգլիայի երրորդ հավաքականը հաղթել է 2:1 հաշվով[23]։ Ընդհանուր առմամբ, Գրեյն Անգլիայի երրորդ հավաքականում անցկացրել է 6 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ: 2014 թվականի հունիսին Գրեյի ֆուտբոլային լիգայի ակումբ տեղափոխվելուց հետո նա այլևս չի կարող հանդես գալ Անգլիայի երրորդ հավաքականում։
Անձնական կյանք
խմբագրելԳրեյի ձախ այտի չորս դյույմանոց սպին ստացվել է Վուլվերհեմփտոնում քաղաքային ավազակախմբերի միջև կռվի ժամանակ դանակով հարվածելուց հետո[24]։
Լոնդոնի «Արսենալի» երկրպագու[25]։
2016 թվականի օգոստոսի 23-ին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանք է ներկայացրել Գրեյին 2012 թվականին թվագրված Թվիթթերում նրա հոմոֆոբ արտահայտությունների համար[26]։
Ձեռքբերումներ
խմբագրելԱկումբային ձեռքբերումներ
խմբագրել- Լուտոն Թաուն
- Ազգային կոնֆերանսի հաղթող՝ 2013/14
- Բերլի
- Չեմպիոնշիփի հաղթող՝ 2015/16
Անձնական նվաճումներ
խմբագրել- Չեմպիոնշիփի լավագույն ռմբարկու՝ 2015/16
- Չեմպիոնշիփի լավագույն խաղացող՝ 2015/16
- Չեմպիոնշիփի ամսվա խաղացող՝ 2014 նոյեմբեր
- Ֆուտբոլային լիգայի «շաբաթվա թիմի» անդամ՝ 2014 նոյեմբերի 3-9
- Կոնֆերանսի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու՝ 2013/14
- Կոնֆերանսի Պրեմիեր լիգայի «մրցաշրջանի թիմի» անդամ՝ 2013/14
- «Լուտոն Թաուն»-ի երիտասարդ ֆուտբոլիստ՝ 2013/14
- Կոնֆերանսի Պրեմիեր լիգայի ամսվա խաղացող՝ 2014 փետրվար
- Անգլիայի գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ՝ 2012/13 որակավորման չորրորդ փուլ
Ելույթների վիճակագրություն
խմբագրել2016 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Անգլիայի գավաթ | Լիգայի գավաթ | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Շրուսբերի Թաուն | 2009/10[27] | Լիգա 2 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 5 | 0 |
Թելֆորդ Յունայթեդ (վարձակալություն) | 2009/10[28] | Հյուսիսային կոնֆերանս | 6 | 1 | — | — | — | 6 | 1 | |||
Հինքլի Յունայթեդ (վարձակալություն) | 2009/10[29] | Հյուսիսային կոնֆերանս | 5 | 0 | — | — | — | 5 | 0 | |||
Հինքլի Յունայթեդ | 2010/11[30] | Հյուսիսային կոնֆերանս | 31 | 13 | 2 | 1 | — | 2 | 0 | 35 | 14 | |
2011/12[31] | Հյուսիսային կոնֆերանս | 34 | 16 | 7 | 5 | — | 4 | 2 | 45 | 23 | ||
Ընդհանուր | 70 | 29 | 9 | 6 | — | 6 | 2 | 85 | 37 | |||
Լուտոն Թաուն (վարձակալություն) | 2011/12[32] | Պրեմիեր դիվիզիոնի կոնֆերանս | 9 | 5 | — | — | 3 | 2 | 12 | 7 | ||
Լուտոն Թաուն | 2012/13[33] | Պրեմիեր դիվիզիոնի կոնֆերանս | 44 | 17 | 7 | 2 | — | 3 | 1 | 54 | 20 | |
2013/14[33] | Պրեմիեր դիվիզիոնի կոնֆերանս | 44 | 30 | 1 | 0 | — | 0 | 0 | 45 | 30 | ||
Ընդհանուր | 97 | 52 | 8 | 2 | — | 6 | 3 | 111 | 57 | |||
Բրենտֆորդ | 2014/15[34] | Չեմպիոնշիփ | 45 | 16 | 1 | 0 | 2 | 1 | 2 | 1 | 50 | 18 |
2015/16[35] | Չեմպիոնշիփ | 2 | 2 | — | 0 | 0 | — | 2 | 2 | |||
Ընդհանուր | 47 | 18 | 1 | 0 | 2 | 1 | 2 | 1 | 52 | 20 | ||
Բըրնլի | 2015/16[35] | Չեմպիոնշիփ | 41 | 23 | 1 | 0 | — | — | 42 | 23 | ||
2016/17[36] | Պրեմիեր լիգա | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | — | 2 | 1 | ||
Ընդհանուր | 43 | 24 | 1 | 0 | 0 | 0 | — | 44 | 24 | |||
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 267 | 124 | 19 | 8 | 2 | 1 | 15 | 6 | 303 | 139 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Luton 1–0 Wolves» (անգլերեն). BBC Sport. 2013-01-05. Արխիվացված է օրիգինալից 2016-12-08-ին. Վերցված է 2016-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Hatters Heroes – (G) – Andre Gray» (անգլերեն). Vital Football. 2014-04-21. Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2016-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Shrewsbury Town release captain and four others» (անգլերեն). BBC Sport. 2010-05-14. Արխիվացված է օրիգինալից 2017-08-10-ին. Վերցված է 2016-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Hinckley United bring in four new faces» (անգլերեն). BBC Sport. 2010-06-10.
- ↑ «Fleetwood 0–2 Luton» (անգլերեն). BBC Sport. 2012-04-28. Արխիվացված է օրիգինալից 2018-08-04-ին. Վերցված է 2016-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Andre Gray joins Luton Town from Hinckley United» (անգլերեն). BBC Sport. 2012-03-22. Արխիվացված է օրիգինալից 2016-01-28-ին. Վերցված է 2016-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Luton 4–1 Macclesfield» (անգլերեն). BBC Sport. 2012-09-01. Արխիվացված է օրիգինալից 2016-01-28-ին. Վերցված է 2016-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Luton 2–1 Dorchester» (անգլերեն). BBC Sport. 2012-12-01. Արխիվացված է օրիգինալից 2016-03-16-ին. Վերցված է 2016-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Andre Gray: Brentford sign Luton Town striker for undisclosed fee» (անգլերեն). BBC Sport. 2014-06-27. Արխիվացված է օրիգինալից 2019-06-29-ին. Վերցված է 2016-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Brentford 1–1 Charlton Athletic» (անգլերեն). BBC Sport. 2014-08-09. Արխիվացված է օրիգինալից 2016-03-16-ին. Վերցված է 2016-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Dagenham & Redbridge 6–6 Brentford (2–4 pens)» (անգլերեն). BBC Sport. 2014-08-13. Արխիվացված է օրիգինալից 2016-07-23-ին. Վերցված է 2016-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Rotherham United 0–2 Brentford» (անգլերեն). BBC Sport. 2014-08-30. Արխիվացված է օրիգինալից 2016-10-06-ին. Վերցված է 2016-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Andre Gray: Burnley sign Brentford striker for club-record fee» (անգլերեն). BBC Sport. 2015-08-21. Արխիվացված է օրիգինալից 2016-06-22-ին. Վերցված է 2016-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Bristol City 1-2 Burnley» (անգլերեն). BBC Sport. 2015-08-29. Արխիվացված է օրիգինալից 2018-08-14-ին. Վերցված է 2016-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Burnley 3–1 Sheffield Wednesday» (անգլերեն). BBC Sport. 2015-09-12. Արխիվացված է օրիգինալից 2016-04-13-ին. Վերցված է 2016-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Burnley 4-0 Bristol City» (անգլերեն). BBC Sport. 2015-12-28. Արխիվացված է օրիգինալից 2016-09-24-ին. Վերցված է 2016-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Burnley 0-1 Swansea City» (անգլերեն). BBC Sport. 2016-08-13. Արխիվացված է օրիգինալից 2016-08-15-ին. Վերցված է 2016-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Burnley 2-0 Liverpool» (անգլերեն). BBC Sport. 2016-08-20. Արխիվացված է օրիգինալից 2016-08-23-ին. Վերցված է 2016-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Andre Gray: Watford sign Burnley striker for club record fee» (անգլերեն). BBC Sport. 2017-08-09. Արխիվացված է օրիգինալից 2017-08-10-ին. Վերցված է 2017-08-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Wood, Mark (2012-06-06). «Gray makes debut but Russians nuke England C» (անգլերեն). Luton Today. Արխիվացված է օրիգինալից 2016-01-28-ին. Վերցված է 2016-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Gray goal gives England victory» (անգլերեն). Luton Town F.C. 2012-09-12. Արխիվացված է օրիգինալից 2016-05-29-ին. Վերցված է 2016-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Wilson, Jeremy (2015-05-07). «Andre Gray: 'Being stabbed turned my life around'» (անգլերեն). Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2016-04-23-ին. Վերցված է 2016-08-24-ին.
- ↑ Anderson, David (2016-01-29). «Boyhood Arsenal fan Andre Gray cannot wait for Burnley's "massive" FA Cup trip to the Emirates» (անգլերեն). Daily Mirror. Արխիվացված է օրիգինալից 2016-10-12-ին. Վերցված է 2016-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Andre Gray: FA charges Burnley striker with misconduct over tweets» (անգլերեն). BBC Sport. 2016-08-23. Արխիվացված է օրիգինալից 2016-08-24-ին. Վերցված է 2016-08-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2009/2010 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 22 August 2016-ին.
- ↑ Non-League Club Directory 2011 / Williams, Tony; Wright, James. — Tony Williams Publications, 2010. — С. 172—173. — ISBN 9-781869-833688
- ↑ Non-League Club Directory 2011 / Williams; Wright. — С. 216—217.
- ↑ Non-League Club Directory 2012 / Williams, Mike; Williams, Tony. — Tony Williams Publications, 2011. — С. 220—221. — ISBN 9-781869-833701
- ↑ Non-League Club Directory 2013 / Williams, Mike; Williams, Tony. — Tony Williams Publications, 2012. — С. 222—223. — ISBN 978-1-869833-77-0
- ↑ Non-League Club Directory 2013 / Williams; Williams. — С. 104—105.
- ↑ 33,0 33,1 «A. Gray». Soccerway. Perform Group. Արխիվացված է օրիգինալից 2016-01-28-ին. Վերցված է 2016-08-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2014/2015 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 22 August 2016-ին.
- ↑ 35,0 35,1 «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2015/2016 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 22 August 2016-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2016/2017 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 22 August 2016-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Профиль футболиста на официальном сайте «Уотфорда»(անգլ.)
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)