Ոսկե խաղակոշիկ
«Ոսկե խաղակոշիկ» (անգլ․ European Golden Shoe (Boot)), ֆուտբոլաին մրցանակ հանձնվում է պետությունների ազգային առաջնություններում հանդես եկող լավագույն ռմբարկուներին, ովքեր մտնում են ՈՒԵՖԱ-ի[1] կազմի մեջ։ Առաջին անգամ այն հանձնվել է 1968 թվականին։ 1997 թվականից կազմակերպիչներն են՝ «Ադիդասը» և Եվրոպայի միավորված սպորտային հրատարակությունները (անգլ․ European Sports Magazines) ։
Ոսկե խաղակոշիկ | |
---|---|
Տեսակ | մարզական մրցանակ |
Հիմնադրվել է | 1968 |
Պարգևադրող | European Sports Media? |
Հաղթող է ճանաչվում այն ֆուտբոլիստը, ով ամենաշատ բալերն է հավաքում մեկ խաղաշրջանի ընթացքում։ Այս պահին մրցանակի նվաճողները 33 ֆուտբոլիստներ են, իսկ մրցանակի շնորհման ժամանակահատվածը 38 տարի է (1992-ից մինչ 1996 թթ, խաղակոշիկի հանձնումը դադարեցվել է, սակայն 1997 թ վերականգնվել է )։
Կանոնները
խմբագրել1968—1991
Ֆրանսիական «L’Équipe» թերթը համատեղ «Ադիդաս» ընկերության հետ բավականին պարզ կանոններ էր մշակել ․ այն խաղացողը, ով ամենաշատ գոլերը կհեղինակի (անկախ նրանից թե ինչ մակարդակի է առաջնությունը և ինչքան է այն տևում) նա դառնում է հաղթող։ Չնայած բազմաթիվ գրանցված խախտումներին այնուամենայնիվ մրցանակը հանձնվել է մնչև 1991 թվականը։
1992—1996
Այս շրջանում մրցանակի հանձնումը դադարեցվել է , կապված Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքի հետ, նրանց կարծիքով մրցանակը պետք է ստանար (1991թ․) իրենց առաջնության ռմբարկուն։ Սակայն ոչ պաշտոնական «Ադիդաս» ընկերությունը շարունակում էր հանձնել մրցանակը մինչև 1997 թվականը։
1997 — այժմ
1997 թվականին ESM մշակեց նոր հանձնման կարգ։ Այդ օրվանից գործում է մրցանակի հանձնման հետևյալ կարգը՝ գնդակը հաշվարկվում է ֆուտբոլիստի անցկացրած խաղերի քանակով և առաջնության մակարդակով, այսպես լավագույն 5 առաջնությունների համար բազմապատկվում է 2-ով, 6-ից 21-րդ առաջնությունների —1․5 անգամ, իսկ ավելի ցածր առաջնությունների համար — 1։ Այս սխեման ավելի օբյեկտիվ էր, քանի որ յուրաքանչյուր առաջնություն իր մակարդակով տարբերվում է։
Վիճակագրություն
խմբագրելԸստ ակումբների
Տեղ | Ակումբ | Մրցանակ |
---|---|---|
1 | «Բարսելոնա» | 8 |
2 | «Ռեալ Մադրիդ» | 4 |
3 | «Բավարիա» | 3 |
4 | «Դինամո» (Բուխարեստ) | 3 |
5 | «Պորտու» | 3 |
6 | «Արսենալ» | 2 |
7 | «Այաքս» | 2 |
8 | «Բենֆիկա» | 2 |
9 | «Լիվերպուլ» | 2 |
10 | «Սպորտինգ» (Լիսաբոն) | 2 |
11 | ԲԿՄԱ (Սոֆիա) | 2 |
(Բացի աղյուսակում նշված ակումբները ևս 22 ակումբի կազմում հանդես եկող ֆուտբոլիստնոր ստացել են այս մրցանակը)։
Ընդհանուր (33)
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Հայ ազգի Արսեն Ավետիսյանը 1994-1995-ի առաջնության ընթացքում խփել է 39 գնդակ և ճանաչվել ոսկե խաղակոշիկի հավակնորդ , բայց չի ստացել քանի որ այդ տարիներին մրցանակի հանձնումը դադարեցվել էր։
- Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն չորս անգամ նվաճել են եվրոպական «Ոսկե խաղակոշիկը»։
- Կրիշտիանու Ռոնալդուն առաջին քառակի մրցանակակիրն է , հաղթելով մեկ անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և երեք անգամ «Ռեալ Մադրիդի» կազմում։
- Լիոնել Մեսսին առաջին եռակի մրցանակակիրն է, 2017թ․-ին նա ստացավ իր չորրորդ մրցանակը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Golden Boot ("Soulier d'Or") Awards». www.rsssf.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Մեսսին՝ «Ոսկե խաղակոշիկի» քառակի հաղթող – FCBarcelona.am - ՖԱ Բարսելոնայի ֆան ակումբը Հայաստանում». FCBarcelona.am - ՖԱ Բարսելոնայի ֆան ակումբը Հայաստանում (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.