Անդրեյ Սլադկովիչ (Andrej Sládkovič, իսկական անունը՝ Անդրեյ Բրաքսատորիս, 30 մարտի, 1820, Կրուպինա20 ապրիլի, 1872, Ռադվան, Բանկա Բիստրիկայի մոտ, ներկայիս Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում), սլովակ բանաստեղծ, քննադատ, հրատարակիչ և թարգմանիչ[5]։

Անդրեյ Սլադկովիչ
Andrej Sládkovič
Ծննդյան անունԱնդրեյ Բրաքսատորիս
Ծնվել էմարտի 30, 1820(1820-03-30)[1][2]
ԾննդավայրԿրուպինա, Hont County[3]
Վախճանվել էապրիլի 20, 1872(1872-04-20)[1][2] (52 տարեկան)
Վախճանի վայրRadvaň, Banská Bystrica, Բանկա Բիստրիկա, Ավստրո-Հունգարիա
ԳերեզմանRadvaň, Banská Bystrica
Գրական անունAndrej Braxatoris[4]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, գրական քննադատ, դրամատուրգ, լրագրող, հոգևոր հովիվ, քննադատ, թարգմանիչ և Lutheran pastor
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Ավստրո-Հունգարիա
ԿրթությունՀալլե-Վիտենբերգի համալսարան
Изображение автографа
 Andrej Sládkovič Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անդրեյ Բրաքսատորիսը ծնվել է 1820 թվականի մարտի 30-ին Կրուպինայում՝ ուսուցչի ընտանիքում։ Նա սովորել է հայրենի քաղաքում (1826-1830), Պերետվոնիում (1830-1831), ավելի ուշ գիմնազիա է հաճախել Կրուպինայում, ավետարանական լիցեյ՝ Բանսկա Շտյավնիցայում (1839-1840) և Պրեսբուրգում (1840-1842)։ Աստվածաբանություն է սովորել Հալլեի համալսարանում (1843-1844)։ Որպես քահանա ծառայել է Հրոքոտում (Հորհատ) (1847), իսկ 1856 թվականից մինչև մահը՝ Ռադվանում ու Հռոնոմում։

Անդրեյ Սլադկովիչը զարգացրել է ազգային պոեզիայի ավանդույթները, սլովոկական գրականություն է ներմուծել եվրոպական ռոմանտիզմի պոեզիային հատուկ թեմաներ ու մոտիվներ։ Անդրեյ Սլադկովիչը առաջիններից մեկն է սկսել գրել գրական սլովակերենով, ինչով զգալիորեն նպաստել է նրա՝ որպես գրականության լեզվի կայացմանը։ 1840 թվականին Անդրեյ Սլադկովիչը ծանոթացել է Շտուր Լյուդովիտի հետ և դարձել նրա գրական խմբակի անդամ։ Գերմանիայի Գալլե քաղաքում եղած ժամանակամիջոցում ընկել է Հեգելի փիլիսոփայության ազդեցության տակ։

Անդրեյ Սլադկովիչի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավում պոեմները։ «Խոսակցություններ Դուշանի ընտանիքում» (1844) ալեգորիկ պոեմը բանաստեղծի առաջին ստեղծագործությունն է։ «Մարինա» (Marina, 1846) պոեմում նա գովերգել է իր սիրելի աղջկան՝ սլովակուհի Մարինային, ու հայրենի Սլովակիան։ «Դետվան» (Detvan, 1853) պոեմում նա, լինելով առաջիններից մեկը սլովակական գրականության մեջ, պատկերել է ժողովրդի կյանքը։ Սլավոնական ժողովուրդների՝ թուրքերի դեմ մղված պայքարին են նվիրված «Միլիցա» (1858), «Միկուլաշ Շուբիչ Զրինսկի կոմսը Սիգետում» (1866

Սլադկովիչի պոեզիայում մեծ տեղ է գրավում նաև հայրենասիրության թեմատիկան։ Հայտնի են նրա «Մի՛ նվաստացրեք իմ ժողովրդին» (1845), «Անզուպ երգ ազատ հայրենիքի մասին» (1848), «Ինչու՞ եք դուք մեզ համարում ոչինչ» (1871) բանաստեղծությունները։ Սլադկովիչի ստեղծագործություն վրա ազդել է Ալեքսանդր Պուշկինը, ում նվիրել է իր «Պուշկինի հոգուն» (1847) բանաստեղծությունը։

Անդրեյ Սլադկովիչը թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի («Սոկրատես», «Կեսարի մահը», «Զաիրա»), Ժան Ռասինի (հատվածներ «Փեդրա» պիեսից), Վոլտերի ստեղծագործություններից։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Սլադկովիչ» հոդվածին։