Անդրեյ Մալիշկո

խորհրդային բանաստեղծ, լրագրող, գրաքննադատ

Անդրեյ Սամոյլովիչ Մալիշկո (ուկր.՝ Андрій Самойлович Малишко, նոյեմբերի 1 (14), 1912 կամ նոյեմբերի 14, 1912(1912-11-14)[1], Օբուխով, Կիևի մարզ[2] - փետրվարի 17, 1970(1970-02-17)[2][1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ուկրաինացի խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ։ Ստալինյան երկու մրցանակների (1947, 1951), ԽՍՀՄ պետական մրցանակի (1969) և Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակի դափնեկիր (1964)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Հայտնի «Կիևյան վալս»-ի (1950) տեքստի հեղինակը, որի հիման վրա երաժշտություն է գրել կոմպոզիտոր Պլատոն Մայբորոդան («Կիևյան վալսը» երբեմն շփոթում են «Києве мій» երգի հետ, որը գրել է կոմպոզիտոր Իգոր Շամոն 1962 թվականին բանաստեղծ Դմիտրի Լուցենկոյի խոսքերով)։ ԽՍՀՄ-ում «Կիևյան վալսը» դարձել է Կիևի ոչ պաշտոնական օրհներգը, իսկ կրկներգի մեղեդին («...знову цвітуть каштани, хвиля дніпровська б'є, молодість мила — ти щастя моє...»)՝ կիևյան ռադիոյի ազդականչ։ Մ. Շևչենկոյի և Մ. Ֆոկինի դուետի ձայնագրությունը համարվում է վալսի դասական կատարում և վերադաշնակում։ Երգը կատարվել է երկու տարբերակով՝ ուկրաիներեն և ռուսերեն (ուկրաիներենից հրաշալի թարգմանություն է կատարել կիևցի հայտնի թարգմանիչ, բանաստեղծ և բանահավաք Գրիգորի Լիտվակը)։

Անդրեյ Մալիշկո
ուկր.՝ Андрій Самійлович Малишко
Coin of Ukraine Malishko R.png
Ծնվել էնոյեմբերի 1 (14), 1912 կամ նոյեմբերի 14, 1912(1912-11-14)[1]
ԾննդավայրՕբուխով, Կիևի մարզ[2]
Վախճանվել էփետրվարի 17, 1970(1970-02-17)[2][1] (57 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, գրական քննադատ և թարգմանիչ
Ազգությունուկրաինացի
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՇևչենկոյի անվան համալսարան
Ժանրերբանաստեղծություն, երգ և պոեմ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներՍտալինյան մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ Կարմիր դրոշի շքանշան Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան
ԱմուսինԼյուբով Զաբաշտա
Andrij Malyshko Վիքիպահեստում

Մալիշկոն համարվում է նաև «Пісня про рушник» («Рідна мати моя, ти ночей не доспала...») հայտնի երգի հեղինակ։

ԿենսագրությունԽմբագրել

Անդրեյ Մալիշկոն ծնվել է 1912 թվականի նոյեմբերի 1-ին (14) Օբուխով բնակավայրում (այժմ՝ Ուկրաինայի Կիևի մարզի Օբուխով քաղաք), աղքատ կոշկակարի բազմանդամ ընտանիքում։ 1912 թվականի գրանցամատյանում կա գրառում՝ «Նոյեմբեր. ծնված - 2, մկրտված - 3. Անուն - Անդրեյ։ Հայրը - գյուղացի Օբուխովա Սամոյլո Նիկիտովիչ Մալիշկոյից և նրա օրինական կինը՝ Եվգենիա Եվստաֆիևնան (Իվգա Օստապովնա)։ Երկուսն էլ ուղղափառ»[3]։

1920 թվականին Անդրեյն ընդունվել է Օբուխովի աշխատանքային դպրոցի առաջին դասարան։ Իր ավագ եղբայրներից՝ Վասիլիից և Պետերից, նա սովորել է կարդալ և հաշվել[4]։

1927 թվականին Մալիշկոն ավարտել է Օբուխովի յոթնամյա դպրոցը և մեկնել Կիև ընդունվելու բժշկական տեխնիկում, բայց քննություններից ուշացավ։ Հաջորդ տարի նա դարձել է այդ տեխնիկումի սան[5]։ Անդրեյի ուսուցիչների թվում են եղել Ուկրաինական ԽՍՀ գիտության ապագա վաստակավոր գործիչներ վիրաբույժ Միխայիլ Սիդորովիչ Կոլոմիյչենկոն և նյարդաբան-ախտաբան Դմիտրի Իվանովիչ Պանչենկոն[6]։ Այնուհետև Մալիշկոն թողեց տեխնիկումը և ընդունվեց Կիևի ժողովրդական կրթության ինստիտուտի գրականության ֆակուլտետ, որն ավարտեց 1932 թվականին։ 1932-1934 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ և վարիչ, Ժիտոմիրի մարզի Օվրուչ բնակավայրի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ և ուսումնական մասի վարիչ։ 1934-1935 թվականներին ծառայել է Կարմիր բանակում։ 1936-1939 թվականներին եղել է «Կոմսոմոլեց ուկրաինի» թերթի գրական բաժնի վարիչ, 1939-1941 թվականներին աշխատել է ուկրաինական «Երիտասարդ բոլշևիկ» ամսագրի պատասխանատու խմբագիր,1940 թվականից եղել է ՀամԼԿԵՄ Ուկրաինայի Կենտկոմի անդամ։

1941-1944 թվականներին բանաստեղծը ծառայել է որպես «Կարմիր բանակ», «Հայրենիքի պատվի համար» և «Խորհրդային Ուկրաինա» ռազմաճակատային թերթերի հատուկ թղթակից։ Ականի պայթյունից նա կոնտուզիա էր ստացել։ Հրապարակել է պոեզիայի յոթ ժողովածու, մասնավորապես՝ «Իմ Ուկրաինա»-ն (1942), որը համարվում է պատերազմական տարիների առավել ցայտուն բանաստեղծական երևույթներից մեկը։

1945-1947 թվականներին աշխատել է որպես «Дніпро» ամսագրի պատասխանատու խմբագիր։ 1947 թվականից եղել է «Вітчизна» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհրդի ІІІ գումարման պատգամավոր։ Մալիշկոն եղել է Ուկրաինական ԽՍՀ գրողների միության խորհրդի, նախագահության և քարտուղարության անդամ։

Գրող Մալաշկինը քննադատաբար է վերաբերվել Մալիշկոյի ազգայնական արարմունքներին[7]։

Անդրեյ Մալիշկոն մահացել է 1970 թվականի փետրվարի 17-ին «Ֆեոֆանիա» կլինիկական հիվանդանոցում։ Թաղված է Կիևի Բայկովո գերեզմանատանը։

Պարգևներ և մրցանակներԽմբագրել

ՀիշատակԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Малышко Андрей Самойлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Костенко Анатоль. Андрій Малишко: Біографічна повість. — Київ: Дніпро, 1987. — С. 10.
  4. Костенко Анатоль. Андрій Малишко: Біографічна повість. — Київ: Дніпро, 1987. — С. 11.
  5. Костенко Анатоль. Андрій Малишко: Біографічна повість. — Київ: Дніпро, 1987. — С. 26—27.
  6. Костенко Анатоль. Андрій Малишко: Біографічна повість. — Київ: Дніпро, 1987. — С. 34.
  7. Феликс Чуев. 140 бесед с Молотовым. Второй после Сталина. — Москва : Родина, 2019. — С. 532. — 656 с. — ISBN 978-5-907149-23-6.
  8. «Сайт НБУ»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-17-ին։ Վերցված է 2018-03-08 
  9. Памятник Андрею Малышко

ԳրականությունԽմբագրել

  • Шевченківські лауреати 1962—2007: Енциклопедичний довідник. — К., 2007. — С. 363—365.
  • Проценко Людмила. Київський некрополь: Путівник-довідник. — Київ, 1994. — С. 89—90.
  • Дем’янівська Л. С. Андрій Малишко: Життя і творчість. — Київ: Дніпро, 1977. — 116 с. — (Літературний портрет).
  • Автобиография // Малишко Андрій. Твори в десяти томах. — Т. 10. — Київ: Дніпро, 1974. — С. 315—329.
  • Костенко Анатоль. Андрій Малишко: Біографічна повість. — Київ: Дніпро, 1987. — 412 с.

Արտաքին հղումներԽմբագրել